Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպման շրջանակում «Ալաշկերտը» մրցեց շոտլանդական «Ռեյնջերսի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։ Ճիշտ է` մեր ակումբը չկարողացավ հաղթահարել «Ռեյնջերսի» արգելքը, սակայն նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր` դառնալով առաջին հայկական ակումբը, որը հանդես է գալու եվրագաթային որևէ մրցաշարի եզրափակիչ փուլում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպման շրջանակում «Ալաշկերտը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց շոտլանդական «Ռեյնջերսի» դեմ։ Հանդիպման առաջին խաղակեսը գրեթե ամբողջությամբ անցավ հյուրերի առավելությամբ, որի ֆուտբոլիստներն ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, սակայն որոշ դրվագներում «Ալաշկերտին» փրկեց դարպասապահ Օգնեն Չանչարևիչը, իսկ որոշ դրվագներում` մրցակիցը վրիպեց նպաստավոր դիրքերից։ Առաջին կեսի մեծ մասում Ալեքսանդր […]
Ավելին
Ստամբուլում կայանում է ՈՒԵՖԱ-ի` 2020/21 մրցաշրջանի մրցանակաբաշխությունը։ Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի լավագույն դարպասապահ ճանաչվեց «Չելսիի» ֆուտբոլիստ Էդուարդ Մենդին։ Հավելենք, որ սենեգալցի դարպասապահը լոնդոնյան ակումբի կազմում նախորդ մրցաշրջանում դարձավ ՉԼ հաղթող, իսկ ինքը մրցաշարի շրջանակում անցկացրեց 12 հանդիպում` 9 անգամ դարպասը պահելով անառիկ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ստամբուլում կայանում է ՈՒԵՖԱ-ի` 2020/21 մրցաշրջանի մրցանակաբաշխությունը։ Դանիայի հավաքականի ավագ Սիմոն Կյայերն ու բուժանձնակազմն ստացան ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հատուկ մրցանակը։ Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում կայացած Դանիա 0:1 Ֆինլանդիա հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում ուշագնաց եղավ Քրիստիան Էրիկսենը։ Էրիկսենին առաջինն օգնության հասավ դանիացիների ավագ Սիմոն Կյայերը, ինչից հետո խաղադաշտ մտան բուժանձնակազմի ներկայացուցիչները, […]
Ավելին
Երևանի ժամանակով 20:00-ից սկսած` Ստամբուլում կկայանա Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության խմբային վիճակահանությունը։ Երեկոյի ընթացքում տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացվող ամենաամյա մրցանակաբաշխությունը, որի շրջանակում մի շարք անվանակարգերում մրցանակներ կհանձնվեն։ Վիճակահանության և մրցանակաբաշխության ողջ ընթացքին ուղիղ եթերով կարող եք հետևել այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Ռեալ Մադրիդի» եզրային պաշտպան Ալվարո Օդրիոսոլան վարձակալական հիմունքներով կարիերան կշարունակի «Ֆիորենտինայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբներն արդեն ստորագրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ 25-ամյա պաշտպանի վարձակալությունը նախատեսված է լինելու մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը։ Ֆուտբոլիստի աշխատավարձը վճարելու է Ֆլորենցիան ներկայանոց ակումբը։ Հավելենք, որ «Ֆիորենտինան» չի ունենալու Օդրիոսոլային գնելու անմիջական իրավունք։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպման շրջանակում «Ալաշկերտը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի շոտլանդական «Ռեյնջերսի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Մրցող կողմերը խաղը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Այսօր` օգոստոսի 26-ին, Ստամբուլում կայանալու է Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը, որի ընթացքում կայանալու է նաև ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացվող ամենաամյա մրցանակաբաշխությունը և տարբեր անվանակարգերում հանձնվելու են մրցանակներ։ Ըստ Tuttumercatoweb-ի ունեցած տեղեությունների, որը հղում է կատարում ՈՒԵՖԱ-ի իր աղբյուրներին` ՈՒԵՖԱ-ի վարկածով 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվելու «Չելսիի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինիոն, ով […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականը սկսել է մարզումները ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր կայացած առաջին մարզմանը մասնակցում էին 12 ֆուտբոլիստներ՝ դարպասապահներ Արսեն Բեգլարյանը և Անատոլի Այվազովը, պաշտպաններ Արման Հովհաննիսյանը, Հրայր Մկոյանը և Դավիթ Տերտերյանը, կիսապաշտպաններ Տիգրան Բարսեղյանը, Սոլոմոն Իմե Ուդոն, Վբեյմար Անգուլոն, Ժիրայր Շաղոյանը, Արտյոմ Ավանեսյանը և Էրիկ Վարդանյանը, հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: […]
Ավելին
Այսօր` օգոստոսի 26-ին, Մոնակոյում տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը և ՈՒԵՖԱ-ի մրցանակաբաշխությունը։ Վիճակահանության մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:00-ին։ Օգոստոսի 24-25-ին կայացան ՉԼ որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքերով հայտնի դարձան մրցաշարի խմբային փուլի վերջին 6 մասնակիցները։ Այսպիսով, Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր են նվաճել հետևեյալ 32 ակումբները. Անգլիա – «Մանչեսթեր […]
Ավելին
1 1,203 1,204 1,205 1,206 1,207 2,095

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023