Ռեալն աշխատում է Արսեն Զախարյանին ձեռք բերելու ուղղությամբ

Ռեալն աշխատում է Արսեն Զախարյանին ձեռք բերելու ուղղությամբ

26/12/2021 - 16:04

«Դինամո Մոսկվայի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը, հնարավոր է, կարիերան շարուանակի «Ռեալ Մադրիդի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է Чемпионат-ը, «արքայական» ակումբն աշխատում է 18-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ուղղությամբ։

Աղբյուրի փոխանցմամբ` այս գործարքն իրագործելու համար «Ռեալի» շահերը պաշտպանում են ակումբի նախկին սպորտային տնօրեն Պեդրագ Միյատովիչը, սերբ գործակալ Սրջան Երեմիչն ու Լուկա Մոդրիչի ներկայացուցիչ Վլադո Լեմիչը։

Հաղորդվում է, որ Լեմիչն ու Երեմիչը սույն թվականի նոյեմբերի սկզբին մեկնել են Մադրիդ և հանդիպում են ունեցել «Դինամոյի» սպորտային տնօրեն Ժելկո Բուվաչի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Զախարյանի` «Ռեալ» հավանական տեղափոխության հարցը։

Նշվում է, որ «արքայական» ակումբը ռուս ֆուտբոլիստի տրանսֆերը ցանկանում է իրականացնել 2022 թ. ամռանը։

Սպասվում է, որ մադրիդյան ակումբը կգնի Զախարյանի տրանսֆերը և նրան վարձակալությամբ կթողնի «Դինամոյում»։

«Ռեալը» 18-ամյա ֆուտբոլիստի դիմաց կվճարի 20 մլն եվրո, որը հետագայում տարբեր բոնուսների տեսքով կարող է հասնել մինչև 25 միլիոնի։

Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը «Դինամո Մոսկվայի» սան է, որի գլխավոր թիմի կազմում անցկացրել է 31 հանդիպում` դառնալով 7 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023