Իտալական Ա սերիայի 21-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» ու «Տորինոն» ֆուտբոլային ներկայացում էին պատրաստել՝ խաղն ավարտելով 3։3 հաշվով։ Հանդիպման ընթացքում թուրինյան ակումբը պարտվում էր 0։3 հաշվով, սակայն հաջողվեց հետ բերել կորցրածը։ Այդ հանդիպման ամենաուշագրավ դրվագը ոչ թե բուն հաշիվն էր, այլ «Տորինոյի» ավագ Անդրեա Բելոտիի գեղեցիկ քայլը։ Հանդիպման 33-րդ րոպեին, երբ «Տորինոն» դեռևս պարտվում էր 0։3 […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 21-րդ տուրի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Յուվենտուսն» ու «Ռոման»։ Հանդիպման հաշիվը բավական արագ բացվեց․ 13-րդ րոպեին «բյանկոներիները» բազմաքայլ գրոհ զարգացրին, որն իր տրամաբանական ավարտին հասցրեց Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմաբրկու Կրիշտիանու Ռոնալդուն, ով խփեց 16-րդ գոլը։ 23-րդ րոպեին Ռոնալդուն կարող էր մեծացնել իր թիմի առավելությունը, սակայն պորտուգալացի ֆուտբոլիստի հարվածից հետո «գայլերին» […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 21-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ մրցեց «Տորինոյի» դեմ։ Բերգամոսցիները հանդիպումը պարզապես հիանալի մեկնարկեցին՝ 14-21-րդ րոպեների ընթացքում երեք անգամ գրավելով «Տորինոյի» դարպասը, իսկ գոլերը գրանցվեցին Յոսիպ Իլիչիչ, Ռոբին Գոսենսի ու Լուիս Մուրիելի անվան դիմաց։ Թվում էր՝ Ջանպիերո Գասպերինիի թիմը հերթական փայլուն հաղթանակն են տոնելու, և որևէ մեկի մտքով չէր անցնում, որ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Թուրինի «Ալյանց» մարզադաշտում, որտեղ «Յուվենտուսը» սեփական հարկի տակ կընդունի «Ռոմային»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Ռեալի» ավագ, կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը փետրվարի 6-ին ծնկի վիրահատության կենթարկվի։ Ինչպես տեղեկացնում է ABC-ն, արդեն տևական ժամանակ է իսպանացի ֆուտբոլիստն անհանգստություն է զգում ծնկի շրջանում, այդ պատճառով էլ «Ռեալի» բժշկական անձնակազմը կոնսիլիում է անցկացրել, ինչից հետո էլ որոշում է կայացրել վիրահատել խաղացողի ծունկը։ Սպասվում է, Ռամոսը խաղադաշտ կվերադառնա 6-8 շաբաթ հետո։ Մի շարք աղբյուներ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում մեկնարկեց 21-րդ տուրը, որի մեկնարկային հանդիպումը տեղի ունեցավ Ֆլորենցիայի «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտում, որտեղ «Ֆիորենտինան» մրցեց «Ինտերի» դեմ։ Հանդիպումը մեկնարկեց միլանյան ակումբի առավելությամբ, ինչն էլ հետագայում տվեց իր արդյունքը։ 31-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Նիկոլո Բարելան բավական գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ բացելով հաշիվը։ Նախքան ընդմիջման գնալը «մանուշակները» նույնպես աչքի ընկնելու լավ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Պարմայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել իտալացի հարձակվող Գրացիանո Պելեի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ հունիսի 30-ը։ 35-ամյա կենտրոնական հարձակվողի վերջին ակումբը եղել է չինական «Շանդուն Լունենը», որտեղից հեռացել է այս տարվա հունվարի 1-ին։ Նա այդ ակումբի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 135 հանդիպում՝ […]
Ավելին
Ինչպես հաղորդում է Goal.com-ը, «Ռեալի» պաշտպան Մարսելոն, հնարավոր է, լքի «արքայական» ակումբը, քանի որ ակումբը նրան տրանսֆերի է հանել։ «Ռեալը» ցանկանում է 32-ամյա ֆուտբոլիստի վաճառքից գումար աշխատել , քանի դեռ այն հնարավոր է։ Բանն այն է, որ Մարսելոյի և «սերուցքայինների» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը, ինչից հետո նա կարող է […]
Ավելին
Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ում գործող պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին, կարող է շարունակել իր ելույթները թուրինցիների կազմում։ Պորտուգալացի ֆուտբոլիստը, ով վաղը՝ փետրվարի 5-ին, կդառնա 36 տարեկան, այս պահին գտնվում է լավ մարզավիճակում համարվում է Անդրեա Պիռլոյի թիմի առանցքային դեմքերից մեկը։ Աղբյուրը չի բացառում, որ կողմերը կարող […]
Ավելին
Իտալիայի գավաթի «Ատալանտայի» դեմ կիսաեզրափակիչ խաղից հետո (0:0) «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն իր կարծիքն է հայտնել դիմակայության մասին․ «Ատալանտայի դեմ խաղում որևէ ակումբ չի կարող ֆավորիտ համարվել։ Նրանք պրեսինգի են դիմում ամբողջ խաղադաշտով մեկ, ինչին էլ գումարվում է նրանց ֆիզիկական բարձր պատրաստվածությունը և տեխնիկան։ Մենք գործում էինք 3-4-3 սխեմայով և ստիպված էինք մի շարք […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023