ՈՒԵՖԱ -ն իր պաշտոնական կայքում հրապարակել է այն 3 ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնելու են 2020/21 մրցաշրջանի «Լավագույն ֆուտբոլիտ» մրցանակին։ Մրցանակին հավակնելու են Նգոլո Կանտեն («Չելսի» և Ֆրանսիայի հավաքական), Ժորժինիոն («Չելսի» և Իտալիայի հավաքական), ինչպես նաև Կևին դե Բրոյնեն («Մանչեսթեր Սիթի» և Բելգիայի հավաքական)։ Մրցանակը հանձնվելու է սույն թվականի օգոստոսի 26-ին` Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության խմբային […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Ռոման» Տրաբզոնի «Մեդիքալ Պարկ Ստադիոն» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Տրաբզպոնսպորի» դեմ։ Որքան էլ զարմանալի էր, բայց հանդիպման առաջին խաղակեսում որոշակի խաղային առավելություն ուներ թուրքական ակումբը, սակայն նախքան ընդմիջման գնալը գոլեր չտեսանք։ Երկրորդ խաղակեսը մեկնարկեց «գայլերի» խփած արագ գոլով. Հենրիխ Մխիթարյանի` 55-րդ րոպեին հարձակման ձախ եզրից կատարած հիանալի փոխանցումից հետո Լորենցո Պելեգրինին […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Ռոման» հյուրընկալվելիս մրցում է թուրքական «Տրաբզպոնսպորի» դեմ։ Հանդիպման 55-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի հիանալի փոխանցումից հետո «գայլերին» առաջ մղեց Լորենցո Պելեգրինին` բացելով խաղի հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ամռանը սովորաբար տեղի են ունենում բազմաթիվ տեղափոխություններ։ Նոր մեկնարկելիք մրցաշրջանից առաջ ակումբներն ամրապնդում են իրենց կազմը` կատարելով բոլոր ճշգրտումները, թե որ դիրքի ֆուտբոլիստներ են անհրաժեշտ մարզչական շտաբի համար։ Բայց, ինչպե՞ս է այդ գործընթացը տեղի ունենում կուլիսների հետևում։ Ի՞նչ պետք է անեն ակումբները խաղացողի հետ պայմանագիր կնքելիս, որպեսզի կարողանան նրան գրանցել Լա լիգայում։ Ի՞նչ է ներառված […]
Ավելին
«Ինտերը» ոչ մի կերպ չի ցանկանում բաժանվել իր առաջատարներից մեկից` Լաուտարո Մարտինեսից։ Ըստ իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի ունեցած տեղեկությունների` «Ատլետիկո Մադրիդն» ու «Տոտենհեմը» մի քանի շաբաթ առաջ 70 մլն եվրո են առաջարկել արգենտինացի ֆուտբոլիստի դիմաց. այդ գումարը հետագայու պետք է հասներ մինչև 90 միլիոնի։ Աղբյուրի փոխանցմամբ` «ներաձուրիները» մերժել են այդ երկու առաջարկներն էլ և այժմ […]
Ավելին
«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հաշվի առնելով ԶԼՄ-ներում տարածված տարբեր տեղեկությունները, թե նա շուտով վերադառնալու է «Ռեալ Մադրիդ», սոցցանցերի իր էջերում պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել. «Բոլոր նրանք, ով ինձ ճանաչում են, գիտեն, թե որքան կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա։ «Քիչ խոսկցություններ, շատ աշխատանք»։ Սա իմ կարգախոսն է եղել ողջ կարիերայիս ընթացքում։ Սակայն, […]
Ավելին
«Սասուոլոյի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մանուել Լոկատելին կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբներն օգոստոսի 17-ին հասել են վերջնական համաձայնության։ Աղբյուրի փոխանցմամբ` թուրինյան ակումբը մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը կվարձակալի 23-ամյա կիսապաշտպանին, որի ավարտից հետո 35 մլն եվրոյի դիմաց կգնի նրա տրանսֆերային ամբողջական իրավունքները։ Իտալացի կիսապաշտպանը «բյանկոներիների» հետ պայմանագիրը կնքելու […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Չելսիի» հարձակվող Թեմի Աբրահամին։ «Գայլերը» 23-ամյա հարձակվողի դիմաց վճարել են 40 մլն եվրո` նրա հետ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Աբրահամի տարեկան աշխատավարձը նոր ակումբում կազմելու է 4-5 մլն եվրո։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոման», կախված խաղացողի մրցելույթներից, հետագայում ևս 5 մլն եվրո է վճարելու […]
Ավելին
Եվրոպական ակումբների միությունը համաձայնել է իր շարքերը հետ ընդունել այն 12 ամումբներից 9-ին, որոնք պատրաստվում էին ստեղծել Սուպերլիգա և աջակցում էին այդ գաղափարին։ Խոսքը «Միլանի», «Ինտերի», «Արսենալի», «Չելսիի», «Լիվերպուլի», «Տոտենհեմի», «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ատլետիկո Մադրիդի» մասին, որոնք վերադարձել են Եվրոպական ակումբների միություն։ Այդ մասին տեղեկացնում է ԵԱՄ-ի պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ սույն թվականի […]
Ավելին
«Ռոման» շատ մոտ է խոշոր տրանսֆեր իրականացնելուն։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Չելսիի» հարձակվող Թեմի Աբրահամը շուտով կդառնա հռոմեական ակումբի ֆուտբոլիստ։ Աղբյուրի փոխանցմամբ` «գայլերը» 23-ամյա ֆուտբոլիստի դիմաց, հավելավճարները ներառյալ, կվճարեն 45 մլն եվրո և նրա հետ կկնքեն 5 տարվա պայմանագիր։ Անգլիացի հարձակվողը նոր ակումբի կազմում տարեկան վաստակելու է 4-5 մլն եվրո աշխատավարձ։ Հատկանշական […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025