Գերմանական Բունդեսլիգայի 31-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Բորուսիա Դորտմունդին» ու առաջնության ավարտից երեք տուր առաջ դարձավ չեմպիոն` «արծաթյա սկուտեղին» տիրանալով 10-րդ անգամ անընդմեջ։ Ինչպես տեղեկացնում է SportBible-ն, մյունխենյան ակումբի եզրային հարձակվող Կինգլսի Կոմանն իր կարիերայի բոլոր մրցաշրջաններում դարձել է ներքին առաջնության չեմպիոն։ Ֆրանսիացի հարձակվողն առաջին անգամ ներքին առաջնության չեմպիոն դարձել է […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 34-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Ռոմայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Սիմոնե Ինձզագիի թիմն ուներ խաղային լուրջ առավելություն և մրցակցի նկատմամբ վստահ հաղթանակ տոնեց 3:1 հաշվով։ «Ներաձուրիների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Դենզել Դումֆրիսը, Մարսելո Բրոզովիչն ու Լաուտարո Մարտինեսը։ «Ռոմայի» հեղինակության գոլն էլ խփեց Հենրիխ Մխիթարյանը։ Այս հաղթանակից հետո […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 34-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս մրցում է «Ինտերի» դեմ։ Հանդիպման 85-րդ րոպեին «գայլերի» կազմից աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը` «թրջելով» հաշիվն ու այն դարձնելով 1:3։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 34-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ կմրցի «Ռոմայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կրող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է TyC Sports-ը, մի շարք գրանդ ակումբներ հավակնում են պայմանագիր կնքել արգենտինացի ֆուտբոլիստի հետ։ Խոսքը «Յուվենտուսի», «Ատլետիկո Մադրիդի» և «Բարսելոնայի» մասին է, սակայն դեռևս ամենահստակը թուրինյան ակումբի դիրքորոշումն է, որը պատարստ է 1-2 տարվա պայմանագիր առաջարկել 34-ամյա ֆուտբոլիստին։ […]
Ավելին
Երիտասարդական Չեմպիոնների լիգայի 1/2 կիսաեզրափակիչի շրջանակում «Յուվենտուս» Մ-19-ը 11-մետրանոցներով պարտվեց «Բենֆիկա» Մ-19-ին. հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով։ Հանդիպման 73-րդ րոպեին թուրինյան ակումբի կազմից ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ 19-ամյա ձախ պաշտպան Ռիկարդո Տուրիկիան` հաշիվը դարձնելով 2:2։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ապրիլի 22-ին կայացան Երիտասարդական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի հանդիպումները։ Նախ պայքարի մեջ մտան «Յուվենտուս» Մ-19-ն ու «Բենֆիկա» Մ-19-ը։ Պորտուգալական ակումբը «ծեր սենյորայի» համար սառը ցնցուղ էր պատրաստել հանդիպման մեկնարկում, քանի որ արդեն 10-րդ րոպեին հաղթում էր 2:0 հաշվով. աչքի ընկան Մարտիմ Նետուն ու Լուիշ Սեմեդուն։ Հանդիպման 35-րդ րոպեին «արծիվները», ինչպես ամրոպ անամպ երկնքում, մնացին 10 հոգով. […]
Ավելին
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։ Ինչպես տեղեկացնում է Tuttomercatoweb-ը, հայազգի ֆուտբոլիստը կարիերան կարող է անսպասելի շարունակություն ունենալ։ Աղբյուրի փոխանցմամբ` խոսքը «Լացիոյի» մասին է, որի սեփականատեր Կլաուդիո Լոտիտոն նախորդ տարի Պեդրոյի հետ պայմանագիր կնքելուց հետո այժմ էլ մտադիր է թիմ հրավիրել Հենրիխ Մխիթարյանին։ Հաղորդվում է, որ «արծիվներն» այդ հարցում արդեն բանակցություններ են […]
Ավելին
Իտալիայի գավաթի պատասխան հանդիպման շրջանակում «Յուվենտուսը» Թուրինի «Ալյանց» մարզադաշտում մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «բյանկոներիները» հյուրընկալվելիս հաղթել էին 1:0 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա թուրինյան ակումբը կրկին հաղթեց` այս անգամ առավելության հասնելով 2:0 հաշվով։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ֆեդերիկո Բերնարդեսկին ու Դանիլոն։ Նշենք, որ հանդիպման հերոս […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ. «Առաջիկա աշխարհի առաջնությունում ես երկրպագելու եմ Կանադայի հավաքականին։ Նրանք երկար ժամանակ չեն մասնակցել մրցաշարին։ Կանադայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահը ծնունդով Աբրուցոյից է (խմբ.` շրջան Իտալիայում), այնպես որ Իտալիայում բոլորն են երկրպագում Կանադային»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Rai Sport-ը։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026