Այսօր՝ մարտի 1-ին՝ Երևանի ժամանակով 23։55, Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակում կկայնա տարվա գլխավոր հանդիպումներից մեկը՝ իսպանական Էլ կլասիկոն, որի շրջանակում կմրցեն «Ռեալն» ու «Բարսելոնան»։ Թիմերի գլխավոր մարզիչներն արդեն հրապարակել են այն խաղացողների անունները, ովքեր հայտավորված կլինեն հանդիպմանը․
Ավելին
«Այաքսի» և «Միլանի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ Մարկո վան Բաստենը խոսել է «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի և «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսիի մասին․ «Կրիշտիանուն հիանալի ֆուտբոլիստ է, սակայն, ովքեր կարծում են, որ նա ավելի լավն է, քան Մեսսին, ոչինչ չեն հասկանում ֆուտբոլից կամ էլ անկեղծ չեն ասում։ Մեսսին եզակի և անկրկնելի խաղացող է։ Այդպիսի խաղացողներ հայտնվում են […]
Ավելին
Կատալոնական «Բարսելոնան» մարզումների ժամանակ խաղարկում է առաջիկա կիրակի օրը տեղի ունենալիք «Ռեալի» դեմ հանդիպման մեկնարկային կազմը։ Այսօր՝ փետրվարի 28-ին, տեղի ունեցած մարզման ժամանակ ակումբի գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը հարձակման գծի եզրափակիչ հատվածում թիմի նորեկ Մարտին Բրեյթվեթին փորձարկել է Անտուան Գրիզմանի և Լեո Մեսսիի հետ։ «Կարևոր է իմանալ, որ Բրեյթվեյթը կենտրոնական հարձակվող չէ, սակայն նրա համար […]
Ավելին
«Բարսելոնայի» նորեկ Մարտին Բրեյթվեյթը բարձր է գնահատում իր թիմակից Լեո Մեսսիի ֆուտբոլում ունեցած դերը․ «Եթե ֆուտբոլը լիներ կրոն, ապա Մեսսին կլիներ Աստվածը։ Նա կառավարում է խաղի ընթացքը։ Մեսսին մեծագույն ֆուտբոլիստ է»,-նշել է դանիացի խաղացողը, ում խոսքերը մեջբերում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ Բրեյթվեյթը «Բարսելոնայի» կազմը համալրել է փետրվարի 20-ին։ Կատալոնական ակումբը ներքին շուկայից հարձակվող […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Cadena Ser-ը, «Ռեալի» ղեկավարությունը պատրաստվում է բողոքարկել թիմի ավագ Սերխիո Ռամոսի կարմիր քարտը, որը նա ստացել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղում։ Հիշեցնենք, որ անգլիական ակումբը դիմակայության առաջին խաղում 1։2 հաշվով կամային հաղթանակ է տարել։ Հանդիպման 86-րդ րոպեին Ռամոսը վերջին հույսի խախտում է թույլ տվել Գաբրիել Ժեզուսի նկատմամբ՝ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Վալենսիայի» երկրպագուներից մեկի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Երկրպագուն նոր էր ժամանել Միլանից։ 44-ամյա տղամարդը մեկն էլ էր Միլան՝ ներկա լինելու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատալանտայի» դեմ խաղին։ Առաջին հետազոտությունը հաստատել է, որ երկրպագուն վարակված է կորոնավիրուոսով, սակայն Մադրիդում ևս մեկ հետազոտություն պետք է անցնի։ Հիշեցնենք, որ Իտալիան դարձել է վարակի տարածվածությամբ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Նապոլիի» դեմ առաջին խաղի վերջնամասում «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն վնասվածք ստացավ և փոխարինվեց։ Սակայն, կարծես թե, 33-ամյա պաշտպանը խուսափել է լուրջ վնասվածքից։ Մարզադաշտից հեռանալիս նա քայլել է առանց կաղալու և խաղընկերներին հայտնել է, որ պատրաստ կլինի կիրակի՝ մարտի 1-ին կայանալիք Էլ կլասիկոյին։
Ավելին
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Նապոլիի» դեմ առաջին խաղը, որն ավարտվել է 1։1 հաշվով։ «Շատ դժվար էր ազատ տարածություններ գտնել։ Մրցակիցը բազմաշերտ պաշտապանողական մարտավարությամբ էր հանդես գալիս։ Մենք արժանի չէինք գոլ բաց թողնելու։ Նրանք օգտվեցինք Խունիոր Ֆիրպոյի թույլ տված սխալից և ամեն ինչ շատ լավ լուծեցին։ Բաց թողած գոլից […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ, «Մանչեսթեր Սիթին» 1։2 հաշվով հաղթելով «Ռեալին», Պեպ Գվարդիոլան մի շարք ռեկորդներ է գրանցել։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, այդ հաղթանակի շնորհիվ 49-ամյա մասնագետը դարձել է նաև «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում ամենաշատ հաղթանակներ տարած մարզիչը։ Այս հաղթանակը Գվարդիոլայի 6-րդ հաղթանակն էր «Ռեալի» դաշտում։ «Բարսելոնայի» ղեկին իսպանացի մասնագետը հյուրընկալվելիս տարել է 5 հաղթանակ։ Գվարդիոլայի […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 1։2 հաշվով առավելության հասավ «Ռեալի» նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է Opta-ն, այդ հաղթանակը Պեպ Գվարդիոլայի 28-րդ հաղթանակն է դարձել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում։ Այդ կերպ 49-ամյա մասնագետը դարձել է փլեյ-օֆֆ փուլի ամենաշատ հաղթանակ տարած մարզիչը՝ շրջանցելով Ժոզե Մոուրինիոյին, Կառլո Անչելոտիին և Սըր […]
Ավելին
1 753 754 755 756 757 839

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025