Բայերը մերժել է Ռեալի առաջարկը

Բայերը մերժել է Ռեալի առաջարկը

05/06/2020 - 16:33

«Ռեալը» կարծես թե լրջորեն հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կայ Հավերցի ծառայյություններով։

Ինչպես տեղեկացնում է Bild-ը, «արքայական» ակումբը խաղացողի տրանսֆերի հետ կապված առաջին առաջարկն է արել։ Մադրիդյան ակումբը 20-ամյա խաղացողի դիմաց պատրաստ է վճարել 80 մլն եվրո, սակայն «Բայերը» մերժել է այդ առաջարկը, քանի որ ցանկանում է խաղացողի վաճառքից ստանալ 100 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Հավերցը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ հարձակվողը Բունդեսլիգայի շրջանակում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023