Ռաուլը, հնարավոր է, գլխավորի Բունդեսլիգայի ակումբներից մեկը

Ռաուլը, հնարավոր է, գլխավորի Բունդեսլիգայի ակումբներից մեկը

05/06/2020 - 17:34

«Շալկե-04»-ը, հնարավոր է, նոր գլխավոր մարզիչ ունենա։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, հավանական նոր գլխավոր մարզիչների ցուցակը գլխավորում է գելզենկիրխենյան ակումբի նախկին ֆուտբոլիստ, «Ռեալ Մադրիդ Կաստիլիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռաուլը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ լեգենդար նախկին հարձակվողի վերադարձը Գելզենկիրխեն բացառված չէ, քանի որ «Շալկեի» ղեկավարները մինչ օրս հիանում են Ռաուլով։

Սակայն, չնայած վերջին շրջանում ակումբի վատ արդյունքներին՝ «Շալկեի» սպրոտային տնօրեն Յոհեն Շնայդերը դեռևս վստահում է ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Դևիդ Վագներին։ Բոլոր մրցաշարերի շրջանակում «Շալկեն» արդեն չի հաղթել 10 հանդիպում (7 պարտություն, 3 ոչ-ոքի), իսկ գնդակների հարաբերակցությունը 3։21 է։

Նշենք, որ Ռաուլը «Կաստիլիան» գլխավորել է նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ։ «Կաստիլիան» առաջնության դադարեցման պահին Սեգունդա Բ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023