«Բարսելոնայի» ավագ և առաջատար Լեո Մեսսին կարող է խառնել ու փոխել «Ռեալի» տրանսֆերային քաղաքականությունը ։ Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է El Chiringutio TV-ին, «արքայական» ակումբը շատ է ցանկանում ձեռք բերել ՊՍԺ-ի գոլահար Կիլիան Մբապեին, սակայն այդ տրանսֆերի կայացմանը կարող է խոչընդոտել Լեո Մեսսիի կայացարած որոշումը։ Եթե արգենտինացի ֆուտբոլիստը հրաժարվի «Բարսելոնայի» հետ երկարաձգել պայմանագիրը, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «Մանչեսթեր Սիթին» չի հրաժարվել «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիին ձեռք բերելու մտքից։ Անգլիական ակումբը ցանկանում է սկսել բանակցություններն արգենտինացու հետ մարտ կամ ապրիլ ամսից։ Հայտնի է, որ Մեսսիին ձեռք բերել ցանկացողներից է նաև ՊՍԺ-ն, սակայն, ի տերբերություն փարիզյան ակումբի, «քաղաքաբնակները» նախընտրում են գործել ընդհատակյա և առանց անտեղի աղմուկի։ Հաղորդվում է, որ մանկունյական […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ատլետիկո Մարդիդը» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Սելտայի» դիմադրությունը․ գրանցվեց 2։2 հաշիվը։ Չնայած կորցրած միավորներին՝ մադրիդյան ակումբի կազմում հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց Լուիս Սուարեսը, ով դարձավ դուբլի հեղինակ։ Ուրուգվայցի հարձակվողը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 17 խաղում դարձել է արդեն 16 գոլի հեղինակ՝ վստահորեն գլխավորելով լավագույն ռմբարկուների […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» վինգեր Էդեն Ազարը խոսել է իր հաճախակի դարձած վնասվածքների մասին․ «Իմ բախտը բերել է, որ ես տանն եմ մնում, երբ վնասվածք եմ ստանում․ ընտանիքս օգնում է ինձ անցնել այդ ամենի միջով։ Վնասվածքներն աշխարհի վերջը չեն, որովհետև ես կարող եմ ժամանակ անցկացնել երեխաների հետ։ Երբ դու վնասվածք ունես և միայնակ ես, շատ դժվար է, […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» Մադրիդում ընդունեց «Սելտային»։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ Վիգոն ներկայացնող ակումբը 13-րդ րոպեին Սանտի Մինայի ջանքերով բացեց խաղի հաշիվը՝ եզրափակելով Ուգո Մալյոյի փոխանցումը։ Առաջին կեսում Դիգեո Սիմեոնեի սաներն առանձնապես ակտիվ չէին, սակայն նախքան ընդմիջման գնալը նրանց հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ 45-րդ րոպեին «Վանդա Մետրոպոլիտանո» […]
Ավելին
«Ռեալի» ղեկավարությունը շարունակում է աջակցել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին՝ չնայած վերջին շրջանում «արքայական» ակումբի անկայուն ելույթներին։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Լա լիգայի 22-րդ տուրի «Ուեսկայի» դեմ արտագնա հանդիպումից հետո (1:2) ֆրանսիացի մասնագետը ակումբի ղեկավարության կողմից արժանացել է լիարժեք վստահության և աջակցության։ Այդ հանդիպումից հետո Զիդանն ու «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շփվել են իրավիճակի շուրջ․ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Բետիսն» ու «Բարսելոնան»։ Գավաթային ծանր հանդիպումներից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը որոշել էր հանգիստ տալ իր թիմի առաջատար Լեո Մեսսիին, ինչն էլ զգացնել էր տալիս կատալոնական ակումբի խաղում, քանի որ առաջին խաղակեսում հյուրերի խաղում առանձնապես սրություն չկար։ «Բետիսն» էլ, ընդհակառակը, օգտվեց «Բարսայի» անատամ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրի վերջին հանդիպումը կկայանա Սևիլիայի «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում, որտեղ «Բետիսը» սեփական հարկի տակ կընդունի «Բարսելոնային»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00։00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Ինտերֆուտբոլը ներկայացնում է հերթական տեսանյութը։ Այս անգամ խոսելու ենք ձմեռային վերջին տրանսֆերային պատուհանի ընթացքում կայացած ամենահետաքրքիր տրանաֆերների մասին։ Միասին կհասկանանք, թե տվյալ ֆուտբոլիստներն ինչ կարող են տալ իրենց նոր ակումբներին և արդյոք կկարողանան ամրապնդվել այդ ակումբի մեկնարկային կազմում։ Ստեֆան Էլ Շարավի, Մարտին Էդեգոր, Մարիո Մանջուկիչ, Լուկա Յովիչ և այլ ֆուտբոլիստներ։ Հաճելի դիտում։
Ավելին
Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրի շրջանակում Բիլբաոյի «Ատլետիկը» սեփական հարկի տակ ընդունեց «Վալենսիային»։ Ողջ առաջին խաղակեղի ընթացքում հյուրերն ավելի ակտիվ էին և 5 անգամ կարողացան հարվածել մրցակցի դարպասի ուղղությամբ, որից 1-ը՝ դիպուկ, սակայն գրավել մրցակցի դարպասը չկարողացան։ Դրան հակառակ Մարսելինո Գարսիա Տորալի սաները պասիվ էին գրոհների կազմակերպման հարցում և առաջին 45 րոպեների ընթացքում ոչ մի […]
Ավելին
1 559 560 561 562 563 785

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023