«Բարսելոնայի» հարձակվող Ռեյ Մանայը կարիերան կշարունակի Ա սերիան ներկայացնող «Սպեցիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Սպեցիան» վարձակալելու է ալբանացի ֆուտբոլիստին, որի ավարտին 3 մլն եվրոյի դիմաց գնման իրավունք է ունենալու։ Հավելենք, որ 24-ամյա հարձակվողը կատալոնական ակումբի շարքերը համալրել էր 2020 թ. հունվարին, որի գլխավոր թիմում որևէ հանդիպում չի անցկացրել և հանդես է […]
Ավելին
«Բարսելոնայի» պաշտպան Էմերսոն Ռոյալը կարիերան կշարունակի «Տոտենհեմի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը ստորագրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը. լոնդոնյան ակումբը 22-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի դիմաց վճարելու է 30 մլն եվրո` նրա հետ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Այդ գումարից 5 մլն եվրո էլ կստանա Էմերսոնի նախկին ակումբը` «Բետիսը»։ Երիտասարդ ֆուտբոլիստն օգոստոսի 31-ին բուժզննում կանցնի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, «Ռեալ Մադրիդը» Կիլիան Մբապեի տրանսֆերի հարցում բանակցությունները դադարեցրել է ՊՍԺ-ի հետ։ «Արքայական» ակումբի ներկայացուցիչները, ովքեր այժմ Փարիզում են, հայտնել են, որ նրանք դուրս են եկել բանակացություններից։ Ըստ որոշ տեղեկությունների` «սերուցքայինների» ղեկավարները «Պարի Սեն-Ժերմենից» որևէ պատասխան չեն ստացել Կիլիան Մբապեի տրանսֆերի հարցում կատարված վերջին առաջարկի վերաբերյալ (170+10 մլն եվրո)։ Այժմ մադրիդյան […]
Ավելին
Լիգա 1-ը ներկայացնող «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության` ստորագրելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ «Ռեալը» 18-ամյա ֆուտբոլիստի դիմաց վճարելու է 31 մլն եվրո։ Կողմերի միջև կնքվելիք պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Կամավինգան […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլայիշ Մորիբան կարիերան կշարունակի «Լայպցիգի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «ցլերը» 18-ամյա կիսապաշտպանի դիմաց կվճարեն 15 մլն եվրո` նրա հետ կնքելով 5 տարվա պայմանագիր։ Երիտասարդ ֆուտբոլիստն օգոստոսի 30-ին կմեկնի Լայպցիգ, իսկ հաջորդ օրը բուժզննում կանցնի ու պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ։ Օրեր առաջ խոսակցություններ տարածվեցին, որ Մորիբան տեղափոխվելու է «Տոտենհեմ», […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 2-րդ տուրի վերջին խաղում գործող չեմպիոն «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ չի կարողացել կոտրել «Վիլյառեալի» դիմադրությունը. գրանցվել է 2:2 հաշիվը։ Դիեգո Սիմեոնեի սաները միայն 90+5-րդ րոպեին են խուսափել պարտությունից։ Մադրիդյան ակումբն երկար ժամանակ պարտվում էր «դեղին սուզանավին», սակայն, երբ թվում էր, թե այդ խաղում այլևս գոլեր չեն գրանցվի, մրցավարի կողմից ավելացված ժամանակի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Կադիսը» սեփական հարկի տակ մրցեց «Օսասունայի» դեմ։ Հանդիպման առաջին կեսում գնդակին ավելի շատ տիրում էին «Օսասունայի» ֆուտբոլիստները (71%), ովքեր ունեին նաև խաղային առավելություն, սակայն, չնայած դրան, կողմերն ընդմիջման գնացին «Կադիսի»` հաղթողի կարգավիճակում, քանի որ 16-րդ րոպեին «դեղին սուզանավը» Ալեքս Ֆերնանդեսի ջանքերով առաջ էր անցել հաշվի մեջ։ Երկրորդ կեսում Պամպլոնայից […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Խետաֆեի» դեմ։ Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 2-րդ րոպեին, երբ Ժորդի Ալբայի փոխանցումից հետո աչքի ընկավ Սերժի Ռոբերտոն։ Հյուրերի պատասխանը չուշացավ։ 19-րդ րոպեին «Խետաֆեն» գեղեցիկ գրոհ կազմակերպեց, որը զարգացրին «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Կառլես Կալենյան ու Սանդրո Ռամիրեսը, իսկ գոլն իր անվան դիմաց գրանցեց վերջինս։ Նախքան […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Կադիդը» սեփական հարկի տակ կմրցի «Օսասունայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը հանդիպունը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կմրցի «Խետաֆեի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը խաղը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023