«Բարսելոնան» սկսել է միջմրցաշրջանային հատվածն ու ընկերական հանդիպում անցկացրեց Իսպանիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Օլոտի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ, չնայած «բլաուգրանան» հանդիպման մեծ մասում ուներ տարածքային տոտալ առավելություն, միևնույնն է, չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։ Նախ կատալոնական ակումբի կազմից 28-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ապա 45-րդ րոպեին «Օլոտի» պատասխան գոլը խփեց […]
Ավելին
«Ֆիորենտինան» նույնպես սկսել միջմրցաշրջանային հատվածն ու հուլիսի 12-ին ընկերական հանդիպում անցկացրեց Իտալիայի ցածր դիվիզիոններից մեկը ներկայացնող «Ռեալ Վիչենցա» ակումբի հետ` հաղթելով 7:0 հաշվով։ «Մանուշակների» կազմում փայլուն նորամուտ ունեցավ թիմի նորեկ Լուկա Յովիչը, ով երկրորդ կեսում փոխարինման դուրս գալուց հետո դարձավ պոկերի հեղինակ` չորս անգամ գրավելով մրցակցի դարպասը։ Ֆլորենցիան ներկայացնող ակումբի կազմից մեկական անգամ էլ աչքի […]
Ավելին
«Լիդսի» վինգեր Ռաֆինյան կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «բլաուգրանան» «Լիդսին» կվճարի 58 մլն եվրո, որին, հավելավճարների տեսքով, կավելանա ևս 10 մլն եվրո։ Հաղորդվում է, որ բրազիլացի վինգերը դեռևս սույն թվականի փետրվարից մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել կատալոնական […]
Ավելին
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը որոշ փակագծեր է բացել, թե ինչու է դադարեցրել համագործակցությունն ակումբի հետ. «Ես չեմ տխրում, որ հեռացել եմ։ Ընդհակառակը, ուրախ եմ, որ վերադարձա «Բարսելոնա»։ Ես դրա մասին երազում էի 5 տարի։ Միակ բանը, որն ինձ, իրոք, դուր չեկավ, այն էր, թե ինչպես ինձ հրաժեշտ տվեցին։ Ստորագրելով պայմանագիրը` ես ակումբին հասկացրի, որ […]
Ավելին
Ֆուտբոլային աշխարհում մարզադաշտերը տարեց տարի սկսում են էլ ավելի լուրջ նշանակություն ունենալ, որոնք ապահովում են հսկայական եկամուտ ինչպես տեղի քաղաքային իշխանությունների, այնպես էլ այդտեղ հանդես եկող ակումբների կամ հավաքականների համար։ Այժմ ներկայացնում ենք մի շարք մարզադաշտեր, որոնք շահագործշան են հանձնվելու մոտ ապագայում։ Մարզադաշտի անվանում – «Նյու Ռայֆայզեն Արենա» Երկիր – Ավստրիա Քաղաք – Լինց Ակումբ […]
Ավելին
«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեի անձնական կյանքը շարունակում է մնալ ԶԼՄ-ների ուշադրության կիզակետում։ Մոտ մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստը բաժանվել է կոլումբացի աշխարհահռչակ երգչուհի Շակիրայից։ Զույգը միասին ապրում էր 2010 թվականից և ունի երկու որդի։ Ըստ տարածված տեղեկությունների` բաժանման պատճառ էր դարձել Պիկեի` Շակիրային դավաճանելը մատուցողուհու հետ։ Այդուհանդերձ, ինչպես հայտնում է Marca-ն, 35-ամյա […]
Ավելին
«Բարսելոնայի» վինգեր Ֆրանսիսկո Տրինկաոն կարիերան կշարունակի Լիսաբիոնի «Սպորտինգում»։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, պորտուգալական ակումբը գործարքի հարցում «բլաուգրանայի» հետ հասել է վերջնական համաձայնության, որի դիմաց վճարելու է 10 մլն եվրո։ Հաղորդվում է, որ «Սպորտինգն» այդ գումարը վճարելու է 1 տարվա ընթացքում, սակայն դրա փոխարեն 22-ամյա ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից «Բարսելոնան» ունենալու է 50% մասնաբաժին։ Բացի […]
Ավելին
«Բարսելոնան» հույսը չի կորցրել, որ կկարողանա ձեռք բերել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին։ Ինչպես տեղեկացնում է Sport1-ը, «բլաուգրանան» նոր` բարելավված առաջարկ է պատրաստում գործարքի համար։ Հաղորդվում է, որ «Բարսելոնան» պատրաստվում է բավարարել մյունխենյան ակումբի ֆինանսական պահանջը ու գործարքի դիմաց առաջարկել 50 մլն եվրո։ Այդուհանդերձ, գործարքի իրագործման ամենաիրական խոչընդոտն այն է, որ տրանսֆերային շուկայում «Բավարիան» չի տեսնում […]
Ավելին
«Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի», «Տոտենհեմի» ու «Ռեալ Մադրիդի» նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը նշել է, որ Կրիշտիանու Ռոնալդուն եղել է իր լավագույն խաղընկերը. «Լավագույն խաղընկերս Կրիշտիանու Ռոնալդուն է եղել։ Դուք նրան միայն հանդիպումների ժամանակ եք տեսնում, իսկ ես բախտ եմ ունեցել տեսնել նրան նաև ամենօրյա մարզումների ժամանակ։ Նա աներևակայելի է։ Ես այսպես կբնութագրեմ նրան. Ռոնալդուն հանդիպումների ժամանակ […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքում հրապարակվել են այն ֆուտբոլիստների անունները, ովքեր մեկնելու են Թաիլանդ և Ավստրալիա` մասնակցելու ակումբի շրջագայությանն ու ուսումնամարզական հավաքին։ Հայտավորվել են հետևյալ ֆուտբոլիստները. Դարպասապահներ – Դավիդ դե Խեա, Թոմ Հիթոն, Նաթան Բիշոպ, Մատեյ Կովարժ Պաշտպաններ – Էրիկ Բայի, Դիոգո Դալոտ, Իթան Լերդ, Վիկտոր Լինդելյոֆ, Հարի Մագուայեր, Տիրել Մալասիա, Լյուկ Շոու, Ալեքս Տելես, Աքսել […]
Ավելին
1 285 286 287 288 289 755

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023