Արաբական չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Ալ Նասրը» մրցեց Իրաքը ներկայացնող «Ալ Շորթայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «Ալ Նասրին» հաղթանակ պարգևեց 75-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուի խփած միակ գոլը։ Այսպիսով, «Ալ Նասրը» հաղթեց 1:0 հաշվով` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Ալ Հիլալ» – «Ալ Շաբաբ» դիմակայության հաղթողի դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
«Բարսելոնան» Ժոան Գամպերի գավաթի խաղում մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Բավական գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «բլաուգրանայի» հաղթանակով` 4:2 հաշվով։ Խավիի թիմի գոլերը խփեցին Ռոբերտ Լևանդովսկին, Ֆերրան Տորեսը, Անսու Ֆաթին ու Էզ Աբդեն։ «Խցանների» կազմից էլ դուբլի հեղինակ դարձավ Օլիվեր Սկիպը։ Նշենք, որ կատալոնական ակումբը մինչև 81-րդ րոպեն պարտվում էր 1:2 հաշվով, սակայն կարողացավ բեկել խաղի ընթացքը։ […]
Ավելին
Իսպանացի լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինիեստան շուտով նոր ակումբ կունենա։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ 39-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ռաս Ալ Խայմա» ակումբի կազմում։ Կողմերը պայմանագիրը կնքելու են մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս մեկ տարով երկարաձգելու հանարավորություն։ Ինիեստան օգոստոսի 8-ին կմեկնի Դուբայ և բուժզննում կանցնի նոր […]
Ավելին
Հյուսիսային Ամերիկայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում «Ինտեր Մայամին» 11-մետրանոցներով հաղթեց «Դալասին»։ «Ինտեր Մայամիի» կազմից 85-րդ րոպեին տուգանայինի իրացումից հետո ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին` լուսատախտակին վառելով 4:4 հաշիվը։ Նշենք, որ արգենտինացի հարձակվողը մրցաշարի շրջանակում անցկացրած 4 խաղում խփել է արդեն 7 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Հյուսիսային Ամերիկայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս մրցեց «Դալասի» դեմ։ Հանդիպումը պարզապես թրիլլերային սցենար ունեցավ, որի հիմնական ժամանակն ավարտվեց 4:4 հաշվով։ Հանդիպման ընթացքում «Դալասը» նախ հաղթում էր 3:1, ապա` 4:2, սակայն 80-րդ և 85-րդ րոպեներին գոլեր բաց թողեց և ձեռքից բաց թողեց առավելությունը։ Կրկին փայլեց «Ինտեր Մայամիի» նորեկ Լեո Մեսսին, ով դարձավ դուբլի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Վալենսիայի» կիսապաշտպան Յունուս Մուսային։ Կոմղերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ գործարքի դիմաց «ռոսոներիները» «չղջիկներին» վճարել են 20 մլն եվրո։ հավելենք, որ ամերիկացի ֆուտբոլիստը «Վալենսիայի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. օգոստոսից` անցկացրած 108 խաղում դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայում հանդես եկող «Ֆրայբուրգի» երիտասարդական թիմի հարձակվողական ոճի կիսապաշտպան Նոա Դարվիխը կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կամզում։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «բալուգրանան» ավարտի է հասցրել 17-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։ Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ ժամանակներս։ Նշենք, որ Դարվիխը համարվում է իր սերնդի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը։ Վերջինս «Ֆրայբուրգի» համակարգում հանդես է գալիս 2017 թվականից, որի Մ-17 […]
Ավելին
«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց փարիզյան ակումբը վճարելու է 50 մլն եվրո։ «Բլաուգրանան» ստանալու է այդ գումարի 50%-ից մի փոքր ավելին, իսկ մյուս մասը` ֆրանսիացի հարձակվողի գործակալ Մուսա Սիսոկոն։ Նշվում է, որ «Պարի Սեն-Ժերմենը» հուլիսի 31-ի առավոտյան […]
Ավելին
«Յուվենտուսն» ու «Ռեալ Մադրիդը» ԱՄՆ Օրլանդո քաղաքի «Ցիտրուս Բոուլ» մարզադաշտում միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացրին։ Նշենք, որ հանդիպումն անցավ բավական համառ և գոլառատ պայքարում, որն ավարտվեց «բյանկոներիների» հաղթանակով` 3:1 հաշվով։ Թուրինյան ակումբի գոլերը խփեցին Մոյզե Կենը, Թիմոթի Վեան ու Դուշան Վլահովիչը, իսկ «արքայական» ակումբի կազմից աչքի ընկավ Վինիսիուսը։ Նշենք, որ այս հանդիպումը երկու ակումբներն էլ […]
Ավելին
Հյուսիսային Ամերիկայի Լիգայի գավաթի 1/16 եզրափակիչում «Ինտեր Մայամին» մրցեց «Օրլանդո Սիթիի» դեմ` հաղթելով 3:1 հաշվով։ «Ինտեր Մայամիի» կազմից կրկին փայլեց թիմի նորեկ Լեո Մեսսին` դառնալով դուբլի հեղինակ։ Նշենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում անցկացրած 3 խաղում խփել է արդեն 5 գոլ։ Խերարդո Մարտինոյի թիմից մեկ անգամ էլ աչքի ընկավ Ջոզեֆ Մարտինեսը։ «Օրլանդոյի» միակ գոլն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025