Ֆրանսիական «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավիգան կարիերան կարող է շարունակել եվրոպական թոփ ակումբում։ Այս մասին տեղեկացնում է L՛Equipe-ը: Ըստ աղբյուրի՝ խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Բարսելոնան», ինչպես նաև Մադրիդի «Ատլետիկոն»։ Նշվում է, որ «Ռենը» խաղացողին գնահատում է 30 մլն եվրո։ Կամավինգան հրավիրվել է Ֆրանսիայի ազգային հավաքական՝ Մոլդովայի ու Ալբանիայի հավաքականների հետ Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղերին […]
Ավելին
Մանչեսթեր Յունայթեդի նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը հանդիպում է մի կնոջ հետ, ով իրենից 15 տարով փոքր է։ Համակրելի կինը Հելեն Սթելլինգ Հոլթն է, ով մասնագիտությամբ DJ է։ Ըստ The Sun-ի՝ նա բազմիցս հանդես է եկել Իբիցայում, Մալյորկայում, ԱՄՆ-ում, ինչպես նաև պարբերաբար Անգիլայում հանդես է եկել մասնավոր միջոցառումների ժամանակ, որտեղ էլ հավանաբար Գիգզը հանդիպել է նրան։ […]
Ավելին
Ըստ Goal-ի՝ Լոնդոնի «Տոտենեհմը» սկսել է հետաքրքրվել «Այաքսի» և Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Հակիմ Զիեշի ծառայություններով։ Լոնդոնյան ակումբը Զիեշին դիտարկում է որպես Քրիստիան Էրիկսենի հավանական փոխարինող, ով եկող ձմռանը, հավանական է, որ կհեռանա «Տոտենհեմից»։ Նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2020 թվականի ամռանը։
Ավելին
Անգլիական պրեմիեր լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում առաջնության առաջատար «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով առավելության հասավ գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։ Խաղի հաշիվը բացվեց արդեն 6-րդ րոպեին։ Հեռահար հիանալի հարվածով աչքի ընկավ Ֆաբինիոն։ 13-րդ րոպեին խաղատախտակին վառվում էր արդեն 2։0 հաշիվը։ Էնդրյու Ռոբերտսոնի կատարած հիանալի փոխանցումը եզրափակեց Մո Սալահը։ 51-րդ րոպեին Սադիո Մանեն […]
Ավելին
ԱՊԼ-ի 12-րդ տուրում «Չելսին» 2։0 հաշվով առավելության հասավ «Քրիսթալ Փելեսի» նկատմամբ։ «Ազնվականների» կազմում աչքի ընկան Թեմի Աբրահամն ու Քրիստիան Պուլիշիչը։ Այս հաղթանակը Ֆրենկ Լեմպարդի սաներըի համար արդեն վեցերորդ անընդմեջն էր, ինչն էլ թույլ տվեց նրանց վաստակել 26 միավոր և բարձրանալ 3-րդ հորիզոնական։ 10-րդ հորիզոնականը զբաղեցնող «Քրիսթալ Փելեսը» 15 միավոր է վաստակել։
Ավելին
Անգլիական 12-րդ տուրում Բրենդան Ռոջերսի «Լեսթերը» սեփական հարկի տակ մցրում էր «Արսենալի» դեմ և կարողացավ առավելության հասենլ 2։0 հաշվով։ Հանդիպման գոլերը խփվեցին երկրորդ խաղակեսում։ 68-րդ րոպեին նախ աչքի ընկավ Ջեյմի Վարդին, ապա Վարդիի փոխանցումից հետո,75-րդ րոպեին աչքի ընկավ Ջեյմս Մեդիսոնը՝ դնելով խաղի վերջակետը։ Բրենդան Ռոջերսի սաները զարմացնում են իրենց մասամբ ոչ անգլիական ֆուտբոլով։ Ցույց տվեք […]
Ավելին
Հավաքականների խաղերով պայմանավորված՝ այս weekend-ից հետո ակումբային ֆուտբոլը կգնա երկշաբաթյա դադարի։ Սակայն, նախքան դադարը մեզ գերհետաքրքիր հանդիպումներ են սպասվում, որոնք կվերլուծենք միասին։ Գնացինք։ ԱՊԼ «Չելսի» – «Քրիստալ Փելես»՝ 9․11, 16։30, «Հ2» հեռուստաընկերություն Անգլիական պրեմիեր լիգայի շրջանակներում փայլող Լեմպսի սաներն այսօր հերթական քննությունը կհանձնեն «Սթեմֆորդ Բրիջում»՝ մրցելով «Քրիստալ Փելեսի» դեմ։ Նախորդ հինգ խաղերում «կապույտները» տարել են […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Ատալանտային»։ Հանդիպման 81-րդ րոպեին կարմիր քարտի արժանացավ քաղաքայինների դարպասապահ Կլաուդիո Բրավոն, ով ընդմիջմանը փոխարինել էր Էդերսոնին։ Դարպասին ստիպված կանգնեց եզրային պաշտպան Կայել Վոլեքերը։ Ըստ Daily mail-ի՝ 29-ամյա պաշտպանը դարձել է վերջին 3 տարվա ընթացքում առաջին անգլիացին, ով սեյվ է կատարել չեմպիոնների լիգայում։ Վոլքերը 88-րդ րոպեին […]
Ավելին
Լոնդոնի «Արսենալի» և Գաբոնի ազգային հավաքականի հարձակվող Պիեր Էմերի-Օբամեյանգի կարիերան կարող է իսպանական շարունակություն ունենա։ Ըստ El Chiringuito-ի՝ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։ Հիշեցնենք, որ Օբամեյանգը «Արսենալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2018 թվականի հունվարին 64 մլն Եվրոյով։
Ավելին
Անգլիական պրեմիեր լիգայի ղեկավարությունը մտադիր է փոխել VAR համակարգի մեթոդները։ Հաջորդ շաբաթ տեղի կունենա ակումբների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է տեսակրկնությունների VAR-համակարգի հնարավոր բարելավումը։ Սպասվում է, որ ակումբների մարզիչներին կտրվի իրավունք խնդրել տեսակրկնություն, ինչպես այլ մարզաձևերում է (օրինակ՝ վոլեյբոլ)։ Սակայն, ըստ The Telegraph-ի, դեռևս հայտնի չէ, թե որքան արմատական կլինեն փոփոխությունները։
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023