Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Բրայթոնի» կենտրոնական պաշտպան Բեն Վայթին։ «Արսենալը» 23-ամյա պաշտպանի դիմաց վճարել են 58.5 մլն եվրո` նրա հետ կնքելով 5 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Հավելենք, որ Վայթը «Բրայթոնի» սան է, որի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 41 հանդիպում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթվեյթը մոտ է «Վեսթ Հեմ» տեղափոխվելուն։ Աղբյուրի փոխանղմամբ` կողմերը տրանսֆերի հարցում արդեն համաձայնության են հասել, իսկ «մրճահարները» դանիացի հարձակվողի դիմաց վճարելու են 15 մլն եվրո։ Հատկանշական է, որ չնայած ակումբները հասել են համաձայնության, 30-ամյա հարձակվողը չի ցանկանում տեղափոխվել «Վեսթ Հեմ»։ Բացի դրանից, Բրեյթվեյթին չեն գոհացնում լոնդոնյան ակումբի […]
Ավելին
«Արսենալի» նախկին պաշտպան Դավիդ Լուիսը, ով ներկա պահին գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, շուտով նոր ակումբ կունենա։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, 34-ամյա պաշտպանը պայմանագիր է համաձայցրել թուրքական «Ադանա Դեմիրսպորի» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` բրազիլացի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքելու է 2 տարվա պայմանագիր, իսկ նրա աշխատավարձը կազմելու է 4 մլն եվրո։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Լա լիգայի պաշտոնական կայքը, անգլիացի հանրահայտ նախկին ֆուտբոլիստ, ներկայումս ֆուտբոլային փորձագետ Գարի Լինեկերը 2021/22 մրցաշրջանից սկսած կաշխատի La Liga TV-ում։ Լինեկերը նոր մեկնարկելիք մրցաշրջանում, որպես փորձագետ, վերլուծելու է Լա լիգայի հանդիպումները։ Հավելենք, որ Լինեկերն աշխատում է նաև BBC և BT Sports հեռուստաընկերություններում։ Հիշեցնենք, որ Գարի Լինեկերը ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է նաև […]
Ավելին
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, հնարավոր է, վերսկսի մարզչական կարիերան։ Ինչպես տեղեկացնում է Blick-ը, Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիան 71-ամյա մասնագետին դիտարկում է որպես այդ երկրի հավաքականի գլխավոր մարզչի հիմնական թեկնածու։ Աղբյուրի փոխանցմամբ` շվեյցարացիները Վենգերին դիտարկում են որպես կարճաժամկետ տարբերակ և նրան ցանկանում են հրավիրել, որպեսզի վերջինս օգնի նվաճել ԱԱ-2022-ի ուղեգիր։ Ներկայումս լեգենդար նախկին մարզիչը ՖԻՖԱ-ում […]
Ավելին
Հուլիսի 24-ին «Բետիսն» ընկերական խաղում 0:1 հաշվով զիջել է «Վուլվերհեմպտոնին»։ Անդալուսական ակումբի 40-ամյա հարձակվող Խոակին Սանչեսը այդ հանդիպման հետ կապված, զվարճալի պատմության մեջ է հայտնվել, ով բաց է թողել «գայլերի» դեմ խաղը։ Բանն այն է, որ, ինչպես տեղեկացնում է Eurosport-ը, հանդիպման արձանագրության մեջ Խոակինի բացակայության պատճառի դիմաց իսպաներենով գրված է Reseca։ Reseca-ն բոլորիս հայտնի «պախմելն» […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» նախամրցաշրջանային ընկերական հանդիպում է անցկացրել անգլիական Պրեմիեր լիգայի նորեկ «Բերնթֆորդի» դեմ. գրանցվել է 2:2 հաշիվը։ Հանդիպման 50-րդ րոպեին մանկունյական ակումբի կազմում ընթացքից կատարած հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել Անդրեաս Պերեյրան` հաշիվը դարձնելով 2:1` հօգուտ «Յունայթեդի»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Տոկիո-2020-ի շրջանակում ավարտվեց ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլը, որի արդյունքում 8 հավաքականներ դուրս եկան մրցաշարի 1/4 եզրափակիչ։ Քառորդ եզրափակչի շրջանակում կկայանան հետևյալ հանդիպումները. Իսպանիա – Կոտ դ’Իվուար Ճապոնիա – Նոր Զելանդիա Բրազիլիա – Եգիպտոս Հարավային Կորեա – Մեքսիկա Մրցաշարի կիսաեզրափակչում միմյանց մրցելու են Իսպանիա – Կոտ դ’Իվուար/Ճապոնիա – Նոր Զելանդիա և Բրազիլիա – Եգիպտոս/Հարավային Կորեա – […]
Ավելին
Տոկիո-2020-ի ֆուտբոլային մրցաշարի շրջանակում մոտենում է ավարտին խմբային փուլը։ Վերջին` 3-րդ տուրում, Բրազիլիայի օլիմպիական հավաքականը D խմբում մրցեց Սաուդյան Արաբիայի ընտրանու դեմ։ «Պենտակամպիոնները» բավական արագ բացեցին խաղի հաշիվը. 14-րդ րոպեին Կլաուդինիոյի իրացրած անկյունայինից հետո Մաթեուս Կունյան գլխի դիպուկ հարվածով առաջ մղեց բրազիլացիներին։ Խփած գոլից հետո էլ Անդրե Ժարդինի սաները 20-րդ րոպեին հաշիվը կրկնապատկելու հիանալի հնարավորություն […]
Ավելին
«Ինտերի» կենտրոնական հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող էր վերադառնալ անգլիական Պրեմիեր լիգա։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, բելգիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է եղել «Չելսին»։ Աղբյուրի փոխանցմամբ` լոնդոնյան ակումբը պատրաստ է եղել 28-ամյա հարձակվողի դիմաց «ներաձուրիներին» վճարել 130 մլն եվրո, սակայն «Ինտերը» հրաժվել է բաց թողնել իր աստղին։ Հաղորդվում է, որ միլանյան ակումբը չի ցանկանում որևէ առաջարկ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023