Նյուքասլը շատ մոտ է երրորդ խոշոր տրանսֆերն իրականացնելուն

Նյուքասլը շատ մոտ է երրորդ խոշոր տրանսֆերն իրականացնելուն

26/01/2022 - 17:56

«Լիոնի» կիսապաշտպան Բրունո Գիմարաշեը, ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Նյուքասլի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «կաչաղակները» 24-ամյա ֆուտբոլիստի տրանասֆերի դիմաց «Լիոնին» առաջարկել են 40 մլն եվրո և ստացել համաձայնություն։

Բացի դրանից, «Նյուքասլը» բրազիլացի ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել է 4.5 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։

Նշվում է, որ Գիմարաեշն այժմ Բրազիլիայի հավաքականի հետ գտնվում է Էկվադորում և պագրաստվում է աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 15-րդ տուրի հանդիպմանը։

Սպասվում է, որ Բրազիլիա վերդառնալուց հետո Գիմարաեշը բուժզննում կանցնի «Նյուքասլի» համար։

Ռոմանոն գրում է, որ երկու ակումբները դեռևս վերջնական ավարտին չեն հասցրել այս գործարքը, սակայն բանավոր համաձայնության հասնելուց հետո այժմ կողմերը պետք է լուծեն թղթաբանական բոլոր մանրուքները։

Նշենք, որ եթե այս գործարքը կայանա, ապա այն դառնալու է «Նյուքասլի» պատմության երկրորդ ամենաթանկարժեք տրանսֆերը։

Մինչ այս պահը «կաչաղակների» ամենաթանկարժեք տրանսֆերը եղել է Ժոելինտոնի ձեռքբերումն է, ում դիմաց ակումբը 2019 թ. ամռանը «Հոֆֆենհայմին» վճարեց 44 մլն եվրո։

Հավելենք, որ Բրունո Գիմարաեշը «Լիոնի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հունվարից, որի մարզաշապիկով անցկացրել է 71 հանդիպում` դառնալով 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Նյուքասլն» արդեն կատարել է երկու խոշոր գնում` ձեռքվերելով «Ատլետիկո Մադրիդի» աջ պաշտպան Կիրան Տրիպիեին ու «Բարնլիի» հարձակվող Քրիս Վուդին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023