Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի նոր թողարկումը։ Տեսանյութը նվիրված է Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր» տեղափոխությանը և նրա հավանական ճակատագրին միլանյան ակումբի կազմում։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Կազեմիրոյի ապագան կարող էլ այլ ընթացք ստանալ։ Բանն այն է` ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, նախքան բրազիլացի ֆուտբոլիստը կհամալրեր «կարմիր սատանաների շարքերը» «Յուվենտուսը» հետաքրքրված է եղել նրա ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ` «բյանկոներիների» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին անձամբ զանգահարել է Կազեմիրոյին` քննարկելու հավանական տրանսֆերը։ Այդուհանդերձ, կողմերն այդպես էլ չեն հասել համաձայնության, այդ պատճառով […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Կազեմիրոն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ «Արքայական» ակումբը սոցիալական տարբեր հարթակներում բրազիլացի կիսապաշտպանին նվիրված տեսանյութեր է հրապարակում` այդ կերպ հրաժեշտ տալով իր ֆուտբոլիստին։ Այդուհանդերձ, հայ երկրպագուների ուշադրությունը հատկապես գրավել է «Ռեալի» TikTok-ի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութը, քանի որ «սերուցքայինները» դրա հետ կցել են Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթի 2022 […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբը «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Կազեմիրոյի տրանսֆերի հարցում հասել է սկզբունքային համաձայնության։ «Կարմիր սատանաները» գործարքի դիմաց «արքայական» ակումբին վճարել են 70 մլն եվրո։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մանկունյական ակումբը բրազիլացի ֆուտբոլիստի հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր, որն ունենալու է այն ևս մեկ տարով երկարաձգելու կետ։ Հիշեցնենք, […]
Ավելին
«Չելսին» արդեն տևական ժամանակ է հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով և հավանական տրանսֆերի հարցում բանակցություններ է վարում «բլաուգրանայի» հետ։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «ազնվականները» գաբոնցի հարձակվողի հետ անձնական պայմանագիր են համաձայնեցրել, սակայն չեն պատրաստվում գործարքի դիմաց վճարել 30 մլն ֆունտ, որը պահանջում է «Բարսելոնան»։ Նշվում է, որ լոնդոնյան ակումբն այս գործարքի […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» հենակետային կիսապաշտպան Կազեմիորն կարեիրան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբները գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «կարմիր սատանաները» վճարելու են 60+10 մլն եվրո։ Բրազիլացի ֆուտբոլիստը մանկունյական ակումբի հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր, որն ունենալու է այն ևս 1 տարով երկարաձգելու կետ։ Ակնկալվում է, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Նոթինգհեմ Ֆորեսթի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Վուլվերհեմպտոնի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մորգան Գիբս-Վայթին։ «Անտառապահները» 22-ամյա ֆուտբոլիստի դիմաց «գայլերին» վճարել են 29.5 մլն եվրո` նրա հետ կնքելով 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Հատկանշական է, որ այս գործարքը դարձել է «Ֆորեսթի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։ Մինչ այս ակումբի ամենաթանկարժեք տրանսֆերը Տայվո Ավոնիյիի […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» հենակետային կիսապաշտպան Կազեմիրոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «կարմիր սատանաները» «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի տրանսֆերը ձախողելուց հետո այժմ բոլոր ուժերը կենտրոնացրել են Կազմեիրոյին ձեռք բերելու ուղղությամբ։ Աղբյուրի փոխանցմամբ` օգոստոսի 18-ին մանկունյական ակումբն ակտիվ բանակցություններ է վարել ինչպես «Ռեալ Մադրիդի», այնպես էլ բրազիլացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Վուլվերհեմպտոնի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է Լիսաբոնի «Սպորտինիգի» կիսապաշտպան Մաթեուս Նունյեսին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ «գայլերը» գործարքի դիմաց պորտուգալական ակումբին վճարել են 45 մլն եվրո։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս տրանսֆերը «Վուլվզի» համար հավելավճարներով կհասնի մինչև 50 մլն եվրո։ Հավելենք, որ այս գործարքը […]
Ավելին
«Էվերտոնի» կիսապաշտպան Դելե Ալին, ամենայն հավանականությամբ, կարիերա կշարունակի թուրքական «Բեշիկթաշի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Բեշիկթաշը» պատրաստ է ինչպես վարձակալել, այնպես գնել անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները։ Աղբյուրի փոխանցմամբ` մերսիսայդյան ակումբը ցանկանում է ամեն կերպ բաժանվել 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններից։ «Իրիսները» թույլ են տվել, որպեսզի Ալին ինքնքուրույն որոշում կայացնի իր ապագայի հարցում և կողմնորոշվի, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023