Շվեդիան չնկատեց Ադրբեջանին` ջախջախելով մրցակցին 🎥

Շվեդիան չնկատեց Ադրբեջանին` ջախջախելով մրցակցին 🎥

28/03/2023 - 11:29

Եվրո-2024-ի որակավորման փուլի 2-րդ տուրում Շվեդիայի հավաքականը F խմբի շրջանակում սեփական հարկի տակ կմրցեց Ադրբեջանի ընտրանու հետ։

Հանդիպման ողջ ընթացքում «տրե կունիրն» ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։

Յանե Անդերսոնի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Էմիլ Ֆորսբերգը, Վիկտոր Դյոկերշը, Եսպեր Կարլսոնն ու Էնթոնի Էլանգան, իսկ ադրբեջանցիների պաշտպան Բախլուլ Մուստաֆզադեն գրավեց սեփական դարպասը։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Ավստրիա 2:1 Էստոնիա

F խումբը 2-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. Ավստրիա – 6 միավոր
  2. Բելգիա (անցկացրած 1 խաղ) – 3 միավոր
  3. Շվեդիա – 3 միավոր
  4. Էստոնիա (անցկացրած 1 խաղ) – 0 միավոր
  5. Ադրբեջան – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023