Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց «Բորնմութի» դեմ։ Առաջին կեսում «ազնվականները» բավական արագ երկու գնդակի առավելություն ստացան. 16-րդ ու 24-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Կայ Հավերցն ու Մեյսոն Մաունթը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ Գրեհեմ Փոթերի թիմն ուներ խաղային և տարածքային առավելություն, սակայն այդպես էլ դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին։ Այսպիսով, «Չելսին» […]
Ավելին
Էմիլիանո Մարտինեսը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է Estadio Deportivo-ն, «Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին դժգոհ է արգենտինացի դարպասապահի վարքագծից։ Հատկանշական է, որ Էմերիի և Մարտինեսի միջև տարաձայնություններն սկսվել են դեռևս «Արսենալում» աշխատելու տարիներից, երբ 30-ամյա ֆուտբոլիստը «զինագործների» պահեստային դարպասապահն էր։ Դրան գումարվել է նաև Մարտինեսի` Արգենտինայի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՊՍՎ-ի պաշտոնական կայքը, ակումբը հարձակվող Կոդի Գակպոյի տրանսֆերի հարցում վերջնական համաձայնության է հասել «Լիվերպուլի» հետ։ Էյնդհովենը ներկայացնող ակումբը նշել է, որ 23-ամյա ֆուտբոլիստի գործարքը վերջնական կայացած կլինի այն ժամանակ, երբ կողմերի միջև ստորագրվեն բոլոր փաստաթղթերը։ Աղբյուրի փոխանցմամբ` երկու ակումբներն էլ չեն բացահայտելու տրանսֆերի ֆինանսական կողմը, սակայն այն ՊՍՎ-ի համար ռեկորդային է լինելու։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում առաջնության առաջատար «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ Հանդիպումը բավական ծանր ընթացք ստացավ «զինագործների» համար, քանի որ «մրճահարները» Սայիդ Բենրահմայի դիպուկ իրացրած 11-մետրանոցի շնորհիվ 27-րոպեին առաջ անցան հաշվի մեջ։ Նախքան ընդմիջում Միկել Արտետայի թիմին չհաջողվեց խփել պատասխան գնդակը։ Այդուհանդերձ, երկրորդ կեսում տանտերերը կերպարանափոխված տեսքով դաշտ դուրս եկան և […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում մերսիսայդյան ակումբն ուներ խաղային և տարածքային առավելություն` հաղթելով 3:1 հաշվով։ Յուրգեն Կլոպի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Մոհամեդ Սալահը, Վիրջիլ վան Դայկ ու Ստեֆան Բայչետիչը։ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբի միակ գոլն էլ խփեց Օլի Վոթկինսը։ Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 25 […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Նյուքասլը» հյուրընկալվելիս մրցեց «Լեսթերի» դեմ։ Դեռ առաջին խաղակեսում «կաչաղակները» վճռեցին հանդիպման ելքը` նախքան ընդմիջում 3 անպատասխան գնդակ ուղարկելով «աղվեսների» դարպասը. մեկական անգամ աչքի ընկան Քրիս Վուդը, Միգել Ալմիրիոնն ու Ժոելինտոնը։ Երկրորդ կեսում էլ Էդի հաուի թիմը հանգստացրեց խաղն` այն մոտեցնելով տրամաբանական ու հաղթական ավարտին։ Այսպիսով, «Նյուքասլը» հաղթեց 3:0 հաշվով, ինչից […]
Ավելին
Ավելի քան 1,5 ամսվա դադարից հետո վերսկսվեց անգլիական Պրեմիեր լիգան, որի 17-րդ տուրի մեկնարկային խաղում միմյանց դեմ մրցեցին «Բրենթֆորդն» ու «Տոտենհեմը»։ Մինչև 65-րդ րոպեն «մեղուները» բավական գրագետ ֆուտբոլ էին ցուցադրում և հաղթում էին 2:0 հաշվով։ Թոմաս Ֆրանկի թիմի կազմից 15-րդ ու 54-րդ րոպեներին գոլի հեղինակ դարձան համապատասխանաբար Վիտալի Յանելթն ու Իվան Թոնին։ Այդուհանդերձ, «խցաններին» հաջողվեց […]
Ավելին
«Արսենալը» մոտ է Դոնեցկի «Շախտյորի» վինգեր Միխայիլ Մուդրիկի տրանսֆերն ավարտին հասցնելուն։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «զինագործները» 21-ամյա ֆուտբոլիստի գործարքի հարցում բավական հաջող բանակցություններ են վարում «հանքափորների» հետ։ Սպասվում է, որ գործարքը լոնդոնյան ակումբի համար կարժենա 50-60 մլն եվրո։ Նշվում է նաև, որ «Արսենալն» ուկրաինացի եզրային հարձակվողի հետ մինչև 2027 թ. հունիսի 30-ն անձնական […]
Ավելին
ՖԻՖԱ-ն հայտնել է, որ վերջերս ավարտված ԱԱ-2022-ի շրջանակում կայացած 64 հանդիպումներից ոչ մեկը պայմանավորված չի եղել. «2022 թվականի դեկտեմբերի 22-ին ՖԻՖԱ-ի կողմից ստեղծված բազմաշահառու աշխատանքային խումբը հաջողությամբ ավարտեց իր աշխատանքը, որն ուսումնասիրում էր ԱԱ-2022-ի բոլոր հանդիպումները՝ պայմանավորված խաղերի և արդար խաղի հետ կապված խնդիրները բացահայտելու նպատակով: Աշխատանքային խումբն իր հետազոտության շրջանակում վերլուծել է օրինական խաղադրույքների […]
Ավելին
Օրեր առաջ Interfootball-ի Telegram-ի ալիքում հարցում սկսվեց` պարզելու հետևորդների կարծիքը, թե արդյո՞ք ԱԱ-2022-ը պատմության լավագույն աշխարհի առաջնությունն է, թե`ոչ։ Հարցմանը մասնակցածների 60%-ը կարծում է, որ այո, Կատարում կայացած մրցաշարը պատմության լավագույն աշխարհի առաջնությունն էր։ Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի չեմպիոն դարձավ Արգենտինան` եզրափակիչում գերդրամատիկ պայքարում 11-մետրանոցներով հաղթելով Ֆրանսիային։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023