Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ալ Նասրը» հյուրընկալվելիս մրցեց «Ալ Ֆաթեհի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։ «Ալ Նասրին» 90-րդ րոպեին պարտությունից փրկեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով պաշտոնական խաղերում առաջին գոլը խփեց նոր ակումբի կազմում։ Հանդիպումից հետո «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան խոսել է Ռոնալդուի մասին. «Ուրախ եմ Կրիշտիանու Ռոնալդուի գոլի կապակցությամբ և տխրել եմ Տալիսկայի […]
Ավելին
«Բորուսիա Դորտմունդը» կողմնորոշվել է ակումբի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի հրաժարագնի հարցում։ Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը CaughtOffside-ի իր սյունակում գրել է, որ ռուրյան ակումբն անգլիացի ֆուտբոլիստին վաճառելիս հիմնվելու է Էնցո Ֆերնանդեսի` «Չելսի» տեղափոխության վրա և ցանկանում է նրա վաճառքից ստանալ նվազագույնը 121 մլն եվրո։ «Արդեն հայտնել ենք, որ Բելինգհեմի տրանսֆերի հարցում բանակցությունները կսկսվեն մարտ ամսին։ Բոլոր կողմերն […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել` հայտարարելով, որ ավարտում է միջազգային կարիերան և այլևս հանդես չի գա Ֆրանսիայի հավաքականի կազմում. «Մեկ տասնամյակ մեր հիասքանչ երկիրը ներկայացնելը, թերեւս, իմ կյանքի մեծագույն պատիվն էր։ Ամեն անգամ, երբ կրում էի ազգային հավաքականի մարզաշապիկը, մեծ հպարտություն էի զգում: Մի քանի ամիս մտածել եմ […]
Ավելին
«Չելսին» պաշտոնապես ներկայացրել է թիմի նորեկ Էնցո Ֆերնանդեսին, ում «ազնվականները» ձմեռային տրանսֆերային պատուհանի փակման օրը 121 մլն եվրոյի դիմաց գնել են «Բենֆիկայից»։ Արգենտինացի կիսապաշտպանը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2031 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի կազմում հանդես է գալու «5» համարի մարզաշապիկով, որը ժամանակին կրել են Ժորժինիոն (2018-23 թթ.), […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Բավարիայի» կիսապաշտպամ Մարսել Զաբիթցերին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որի ավարտին «կարմիր սատանաները» չեն ունենալու գնման իրավունք։ Նշենք, որ 28-ամյա ավստրիացի կիսապաշտպանը «Բավարիայի» կազմում հանդես էր գալիս 2021 թ. օգոստոսից, որի մարզաշապիկով անցկացրել է 54 հանդիպում` դառնալով 2 գոլի […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Չելսին» ավարտին է հասցրել «Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի գործարքը։ Պորտուգալական ակումբի պաշտոնական կայքը հրապարակել է գործարքի ֆինանսական բոլոր մանրամասները։ Աղբյուրի փոխանցմամբ` «ազնվականները» գործարքի դիմաց վճարելու են 121 մլն եվրո, որի 25%-ն ստանալու է արգենտինացի ֆուտբոլիստի նախկին ակումբը` «Ռիվեր Փլեյթը»։ «Ռիվերը» 2022 թ. ամռանը Ֆերնանդեսին «Բենֆիկային» վաճառելիս կողմերի միջև կնքված պայմանագրում նման […]
Ավելին
Ձմեռային տրանսֆերային պատուհանի փակման օրն անմասն չմնացինք նաև սկանդալներից։ Բանն այն է` ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ ՊՍԺ-ն Հակիմ Զիեշի վարձակալության հարցում հասել էր վերջնական համաձայնության, սակայն կողմերը չեն հասցրել գործարքն ավարտին հասցնել։ Մարոկկացի կիսապաշտպանը նույնիսկ բուժզննում էր անցել փարիզյան ակումբի համար։ Այդուհանդերձ, ըստ L’Équipe-ի տեղեկեկությունների, «ազնվականները» երեք անգամ սխալ փաստաթղթեր են ուղարկել, ինչի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Նոթինգհեմ Ֆորեսթի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որի ավարտին «անտառապահները» չեն ունենալու կոստառիկացի դարպասապահին գնման իրավունք։ Նշենք, որ 36-ամյա դարպասապահը ՊՍԺ-ի կազմում հանդես էր գալիս 2019 թ. սեպտեմբերից` անցկացրած 108 խաղում 50 անգամ դարպասը պահելով անառիկ։ Հ․Գ․ […]
Ավելին
«Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը կարիերան կշարունակի «Չելսիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը ծանր բանակցություններից հետո վերջապես հասել են համաձայնության։ Այժմ ակումբները շտապում են պատրաստել փաստաթղթերը, որպեսզի հասցնեն գրանցել գործարքն ու պաշտոնապես հայտարարել տրանսֆերի մասին։ 22-ամյա ֆուտբոլիստն այժմ մեկնում է Լոնդոն, որտեղ բուժզննում կանցնի «ազնվականների» համար։ Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի` լոնդոնյան ակումբը գործարքի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Արսենալի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինիոյին։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որն ունի այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ «Զինագործները» 31-ամյա ֆուտբոլիստի դիմաց «ազնվականներին» վճարել են 11.3 մլն եվրո, որին հետագայում ավելանալու են նաև տարբեր հավելավճարներ։ Նշենք, որ իտալացի ֆուտբոլիստն «Արսենալի» կազմում հանդես է […]
Ավելին
1 201 202 203 204 205 675

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023