Ավստրալիայի Լիգա Ա-ի 18-րդ տուրում «Մելբուռն Վիքթորին» մրցակցի դաշտում 3:1 հաշվով հաղթել է «Մելբուռն Սիթիին»։ Հյուրերից փայլել է իսպանացի լեգենդար կիսապաշտպան Խուան Մատան` գրանցելով երկու գոլ և մեկ ասիստ։ 37-ամյա ֆուտբոլիստը 20-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավել է դաշտի կենտրոնից կատարած ֆանտաստիկ հարվածով։ Մատան 2025թ. սեպտեմբերից է հանդես գալիս «Մելբուռն Վիքթորիում», 18 խաղում դարպասի գրավմամբ դարպասի […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան հանդիպումների մրցավարական անձնակազմերը։ «Ատլետիկո Մադրիդ» (Իսպանիա) – «Բրյուգե» (Բելգիա) (առաջին խաղը` 3:3) Գլխավոր մրցավար – Կլեման Տյուրպեն (Ֆրանսիա)։ Եզրային մրցավարներ – Նիկոլա Դանո, Բենժամին Պաժ (երկուսն էլ` Ֆրանսիա)։ Տեսաօգնականներ – Ժերոմ Բրիզար (Ֆրանսիա), Պոլ վան Բյուկել (Նիդերլանդներ)։ Չորրորդ մրցավար – Էրիկ Վատելիե (Ֆրանսիա)։ «Նյուքասլ» (Անգլիա) […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում կայացավ հյուսիսլոնդոնյան հերթական դերբին. «Արսենալը» արտագնա խաղում 4:1 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։ «Զինագործներից» դուբլ գրանցեցին Էբերեչի Էզեն ու Վիկտոր Դյոկերեշը։ «Խթանների» գոլը խփեց Ռանդալ Կոլո-Մուանին։ Էզեն նախորդ գոլերը նույնպես խփել էր «Տոտենհեմի» դարպասը` 12-րդ տուրի խաղում (4:1) գրանցելով հեթ-տրիկ։ «Արսենալի» նորեկը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 գոլ է խփել, որից 5-ը` […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով դժվարին հաղթանակ կորզեց «Նոթինգհեմ Ֆորեսթից»։ Մերսիսայդյան գրանդի հաղթանակ գոլը 90+7-րդ րոպեին խփեց Ալեքսիս Մաքալիսթերը։ Դարպասի գրավումը հաստատեց միայն VAR համակարգը։ Գոլային դրվագում հյուրերի ավագ Վիրջիլ վան Դեյկի մոտ խաղից դուրս իրավիճակ էր կասկածվում, բայց վճռորոշ եղան միլիմետրերը։ «Ֆորեսթի» պաշտպան Օլա Այնան ոտնաթաթով «փակել» էր խաղից դուրս […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց «Նյուքասլին»։ «Քաղաքաբնակներից» դուբլ գրանցեց Նիկո Օ’Ռայլին։ «Նյուքասլի» գոլը խփեց Լյուիս Հոլը։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 56 միավորով երկրորդ տեղում է։ Մանկունիական գրանդն այժմ ընդամենը 2 միավորով է զիջում առաջնության առաջատար «Արսենալին»։ «Նյուքասլը» 36 միավորով 10-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք […]
Ավելին
«Բրայթոնի» կիսապաշտպան Ջեյմս Միլները դարձել է Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը։ «Բրենթֆորդի» դեմ 27-րդ տուրի խաղում (2:0) 40-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի առաջնությունում դաշտ է դուրս եկել 654-րդ անգամ` շրջանցելով Գարեթ Բարիի պատմական ռեկորդը։ Միլները Պրեմիեր լիգայում նորամուտը նշել է դեռ 2002թ. նոյեմբերի 10-ին։ Անգլիացի ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում 230 հանդիպում անցկացրել է «Լիվերպուլում», 147 […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Չելսին» սեփական դաշտում միավորներ կորցրեց` չկարողանալով հաղթել «Բարնլիին». գրանցվեց 1:1 հաշիվը։ «Ազնվականներից» 4-րդ րոպեին հաշիվը բացեց Ժոաո Պեդրոն։ Լիամ Ռոսենյորի գլխավորած թիմը վերահսկում էր հանդիպման ընթացքը, սակայն տանտերերը 72-րդ րոպեին` Ուեսլի Ֆոֆանայի հեռացումից հետո, մնացին 10 ֆուտբոլիստով։ Քանակական առավելություն ստացած «Բարնլին» 90+3-րդ րոպեին Զիան Ֆլեմինգի խփած գոլի շնորհիվ ոչ-ոքի կորզեց։ […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիսթերի ծառայություններով, հայտնում է Manchester Evening News–ը։ Մանկունիական գրանդն այժմ կիսապաշտպանների ցանկ է կազմում, որոնց ամռանը փորձելու է ձեռք բերել` դաշտի կենտրոնն ամրապնդելու համար։ «Կարմիր սատանաները» մանրամասն հետևում են արգենտինացի ֆուտբոլիստի շուրջ զարգացումներին։ 27-ամյա կիսապաշտպանի ու «Լիվերպուլի» միջև գործող պայմանագիրը կսպառվի 2028թ. հուլիսի 1-ին։ Մաքալիսթերը մերսիսայդյան գրանդում հանդես […]
Ավելին
Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Նոթինգհեմ Ֆորեսթը» Ստամբուլում 3:0 հաշվով անսպասելի հաղթանակ տարավ «Ֆեներբահչեի» նկատմամբ։ «Անտառապահներից» մեկական գոլ խփեցին Մուրիլիոն, Իգոր Ժեզուսն ու Մորգան Գիբս-Ուայթը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին Անգլիայում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Քրիստալ Փելասը» մրցակցի դաշտում չկարողացավ հաղթել «Զրինսկիին». գրանցվեց 1:1 հաշիվը։ Անգլիական ակումբից 44-րդ րոպեին հաշիվը բացեց Իսմայիլա Սարը, իսկ Բոսնա և Հերցեգովինայի չեմպիոնը 55-րդ րոպեին պատասխանեց Կարլո Աբրամովիչի դիպուկ հարվածով։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին Լոնդոնի «Սելհուրսթ Փարկ» ստադիոնում։
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026