Անգլիայի 31-րդ տուրում «Արսենալը» «Մոլինյու» ստադիոնում չկարողացավ հաղթել առաջնության ակնհայտ հետնապահ «Վուլվերհեմփթոնին». գրանցվեց 2:2 հաշիվը։ «Զինագործները» Բուկայո Սակայի ու Պիերո Հինկապիի գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով, բայց «գայլերը» կարողացան խուսափել պարտությունից։ Նախ` 61-րդ րոպեին Ուգո Բուենոն կրճատեց հաշիվը, ապա` 94-րդ րոպեին Ռիկարդո Կալաֆիորիի ինքնագոլը ոչ-ոքի պարգևեց «Վուլվզին»։ «Արսենալը» 58 միավորով առաջին տեղում է, «Վուլվերհեմփթոնը» […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Նյուքասլը» Բաքվում 6:1 հաշվով ջախջախեց «Քարաբախին»։ Անգլիական ակումբից անհավատալի հանդիպում անցկացրեց Էնթոնի Գորդոնը, որը գրանցեց պոկեր` բոլոր գոլերը խփելով առաջին խաղակեսում։ 24-ամյա վինգերը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում խփած գոլերի քանակը հասցրեց 10-ի ու լավագույն ռմբարկուների պայքարում երկրորդ տեղ բարձրացավ։ Նա զիջում է միայն Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին, որն […]
Ավելին
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ՉԼ. Սոնը ֆանտաստիկ մրցելույթ է ունեցել` օգնելով «Լոս Անջելեսին» ջախջախիչ հաղթանակ տանել 🎥
ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Լոս Անջելեսը» մրցակցի դաշտում 6:1 հաշվով ջախջախել է Հոնդուրասը ներկայացնող «Ռեալ Էսպանիային»։ Ամերիկյան ակումբից փայլել է «Տոտենհեմի» նախկին վինգեր, հարավկորեացի անվանի ֆուտբոլիստ Հին Մին Սոնը, որը գրանցել է մեկ գոլ ու երեք ասիստ։ Մարկ Դոս Սանթոսի գլխավորած թիմից հեթ-տրիկ է ձևակերպել Դենիս Բաունգան, մեկական անգամ էլ աչքի են […]
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Վուլվերհեմփթոնը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է 4-րդ դիվիզիոնը` Երկրորդ լիգան ներկայացնող «Գրիմսբի Թաունին»։ Հանդիպումից առաջ Անգլիայի Քլիթորփս քաղաքում տեղացած հորդառատ անձրևի պատճառով «Գրիմսբիի» «Բլանդել Փարկ» ստադիոնի խոտածածկը սարսափելի վիճակում է եղել` գրեթե ամբողջությամբ պատվելով ցեխով։ «Վուլվզը» նույնիսկ նման պայմաններում կարողացել է 60-րդ րոպեին Սանտիագո Բուենոյի խփած գոլի շնորհիվ առավելության հասնել […]
Ավելին
«Արսենալը» աշխարհի ակումբային առաջնության ժամանակ փորձել է ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսին, հաստատում է El Desmarque-ն։ 2025թ. ամռանը լոնդոնյան գրանդն արգենտինացի հարձակվողի տեղափոխության համար «Ատլետիկոյին» առաջարկել է 100 միլիոն եվրո։ «Զինագործները» տրանսֆերի համար «լոս կոլչոներոսին» պատրաստ են եղել վճարել նաև 20 միլիոն եվրո բոնուս, բայց իսպանական գրանդը հրաժարվել է բաժանվել իր խաղացողից։ 2026թ. […]
Ավելին
Փետրվարի 17-ին կմեկնարկի Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ը։ Interfootball-ը ներկայացնում է դիմակայությունների առաջին հանդիպումների խաղացանկը։ Փետրվարի 17 «Գալաթասարայ» (Թուրքիա) – «Յուվենտուս» (Իտալիա)` 21:45 «Բենֆիկա» (Պորտուգալի) – «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)` 23:55 «Մոնակո» (Ֆրանսիա) – ՊՍԺ (Ֆրանսիա)` 23:55 «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) – «Ատալանտա» (Իտալիա)` 23:55 Փետրվարի 18 «Քարաբախ» (Ադրբեջան) – «Նյուքասլ» (Անգլիա) «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա) – «Ինտեր» (Իտալիա)` […]
Ավելին
«Միլանի» վինգեր Քրիստիան Պուլիշիչը կարող է վերադառնալ Անգլիա, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Ամերիկացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը», որը մտադիր է օգտվել նրա ապագայի անորոշությունից։ Պուլիշիչի գործող պայմանագիրն իտալական գրանդի հետ կսպառվի 2027թ. հուլիսի 1-ին։ Չնայած կողմերը դրա երկարաձգման հարցում բանավոր համաձայնություն ունեն, բայց «ռոսոներին», ի հակառակ 27-ամյա խաղացողի սպասումների, այդ հարցում դեռ պաշտոնական […]
Ավելին
«Տոտենհեմի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Իգոր Տուդորը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ Խորվաթ մասնագետը նախկինում մարզել է «Յուվենտուսը», «Մարսելը», «Լացիոն» և այլ ակումբներ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Tottenham Hotspur (@spursofficial)
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Լիվերպուլը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Բրայթոնին»։ Մերսիսայդյան գրանդից մեկական գոլ խփեցին Կյորտիս Ջոնսը, Դոմինիկ Սոբոսլայն ու Մոհամեդ Սալահը։ Արնե Սլոթի գլխավորած թիմը պայքարը կշարունակի 1/8 եզրափակիչում, իսկ «ճայերը» ավարտեցին մրցելույթը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
«Բորնմութը» «Միլանից» ձեռք է բերել Ալեքս Խիմենեսի տրանսֆերային իրավունքը, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «բալերը» իսպանացի խաղացողի տեղափոխության համար «ռոսոներիին» վճարել են 18,5 միլիոն եվրո։ Ինսայդեր Նիկոլո Սկիրան սոցցանցերում հաստատում է, որ գումարի 50 տոկոսոն ստացել է Խիմենեսի նախկին ակումբը` Մադրիդի «Ռեալը»։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026