ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի J խմբի 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալում է Ֆինլանդիայի ընտրանուն: Ըստ Interfootball-ի՝ մեր ազգային թիմի մեկնարկային կազմը կլինի հետևյալ կերպ. Արամ Հայրապետյան, Գագիկ Դաղբաշյան, Կամո Հովհաննիսյան, Անդրե Չալըշըր, Վարազդատ Հարոյան, Կառլեն Մկրտչյան, Արտակ Գրիգորյան, Էդգար Բաբայան, Հենրիխ Մխիթարյան, Սարգիս Ադամյան, Ալեքսանդր Կարապետյան Հայաստան – Ֆինլանդիա հանդիպման մեկնարկն այսօր՝ ժամը 21:00-ին է:
Ավելին
Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգը խոսել է ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի արտագնա հանդիպման ժամանակ Մոնտենեգրոյի հավաքականի դարպասը խփած իր գոլի մասին: «Սադրիչների բերանը փակելու լավագույն միջոցն է: Եվ այո՛, ես նկատի ունեմ ռասիստներին»,- գրել է Սթերլինգը Twitter-ում՝ ավելացնելով. «Ձեզ չի հերիքում կրթվածությունը»:
Ավելին
Եվրո-2020-ի որակավորման փուլի Պորտուգալիա – Սերբիա հանդիպման 29-րդ րոպեին Եվրոպայի չեմպիոնների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածք էր ստացել և փոխարինվել: BBC-ն հայտնում է, որ Ռոնալդուն ստացել է աջ ծնկի մկանի վնասվածք: Պարբերականը հայտնում է, որ «Յուվենտուսի» հարձակվողը բաց կթոողնի թուրինյան թիմի առաջիկա հանդիպումները «Էմպոլիի» (մարտի 30), «Կալյարիի» (ապրիլի 2) և «Միլանի» (ապրիլի 6) հետ: Կա նաև […]
Ավելին
Հայաստանի հավաքականը Ֆինլանդիայի հետ հանդիպումից առաջ մարզվել է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: Մարզումը «փակ» բնույթ ուներ. առաջին 15 րոպեները բաց էին հավատարմագրված լրագրողների համար: Չնայած այդ հանգամանքին՝ Red Eagles ֆան-ակումբի անդամները տրիբունաների հակառակ կողմից վանկարկել են և fair-ներ վառել:
Ավելին
ԵՎՐՈ-2020-ի խաղային օրվա կենտրոնական խաղում Հոլանդիայի հավաքականը հյուընկալում է Գերմանիայի ընտրանուն: Ազգային թիմերը հանդիպումը կսկսեն հետևյալ կազմերով. Հոլանդիա. Սիլեսեն, Դե Լիգտ, Վան Դեյկ, Դամֆրիս, Բլինդ, Դե Ռուն, Ֆ. Դե Յոնգ, Վեյնալդում, Դեպայ, Պրոմես, Բաբել Գերմանիա. Նոյեր, Շուլե, Կերեր, Շուլց, Գինտեր, Ռուդիգեր, Կիմիխ, Գնաբրի, Կրոս, Գորեցկա, Սանե Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 23:45-ին: Ուղիղ հեռարձակումը՝ ստորև.
Ավելին
Մարտի 24-ին կայացավ Լատվիայի և Հայաստանի Մ19 հավաքականների երկրորդ ընկերական հանդիպումը: Լատվիայի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով: Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Գերման Կուրբաշյանը: Հիշեցնենք, որ օրերս Մ19 հավաքականները դարձյալ միմյանց հետ էին մրցել. հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 Հայաստանի Մ-19 հավաքականի մեկնարկային կազմը հետևյալն էր՝ 12. Նարեկ Հովհաննիսյան, 8. Արսեն Եղիազարյան, 4. Արման Ղազարյան, […]
Ավելին
Լիոնել Մեսսին բաց կթողնի Մարոկկոյի հավաքականի դեմ առաջիկայում կայանալիք ընկերական հանդիպումը,- հայտնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, : 31-ամյա արգենտինացին ԱԱ-2018-ից հետո առաջին անգամ է խաղացել հավաքականի կազմում: Նա Վենեսուելայի հավաքականի դեմ ընկերական հանդպիմանը 90 րոպե անցկացրել է դաշտում և ստացել է վնասվածք գոտկատեղից ներքև հատվածում: «Բարսելոնան» կոնկրետ տեղեկություն չի հայտնում արգենտինացու վասվածքի ծանրության աստիճանի մասին: […]
Ավելին
Մարտի 23-ին Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտում կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը: Խաղը կսպասարկի Դանիայի մրցավարական անձնակազմը՝ Յակոբ Կելետի գլխավորությամբ,- հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Օգնականներն են Լարս Հումելգարդը և Հեյնե Սորենսենը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Յենս Մաեն: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Ռոբերտ Կիշպալը Հունգարիայից, իսկ ՈՒԵՖԱ-ի տեսուչն է Նիկոլաե Գրիգորեսկուն Ռումինիայից:
Ավելին
Ընկերական հանդիպման շրջանակում Գերմանիայի հավաքականը «Վոլկսվագեն Արենայում» հյուրընկալել էր «Սերբիայի» ընտրանուն: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1: Հանդիպման հաշիվը բացել են հյուրերը. 12-րդ րոպեին «Այնտրախտի» հարձակվող Լուկա Յովիչը գրավել է Նոյերի դարպասը: 69-րդ րոպեին Լեոն Գորեցկան հաշվենկատ հարվածով հավասարեցրել է հաշիվը:
Ավելին
1975 թվականի այս օրը՝ մարտի 19-ին Չեմպիոնների Գավաթի (ներկայիս Չեմպիոնների լիգա) խաղարկության 1/4 եզրափակչում Երևանի «Արարատը» նվազագույն հաշվով հաղթել է Մյունխենի «Բավարիային»: Հանդիպման 34-րդ րոպեին միակ գոլը խփել է Արկադի Անդրեասյանը:
Ավելին
1 16 17 18 19 20 23

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023