Ֆրանսիական Լիգա 1-ի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Ալիանց Ռիվերա» մարզադաշտում, որտեղ «Նիցցան» մրցեց ՊՍԺ-ի դեմ։ Հանդիպման ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ. 88-րդ րոպեին աչքի ընկավ Էնդի Դելորը` հաղթանակ պարգևելով «Նիցցային»։ Նշենք, որ «Նիցցան» ու ՊՍԺ-ն ընթացիկ մրցաշրջանում հանդիպել են 3 անգամ։ Այդ խաղերում փարիզյան ակումբը չի կարողացել գրավել մրցակցի դարպասը, կրել է 2 պարտություն, […]
Ավելին
ՊՍԺ-ի կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, հոլանդացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են 4 ակումբներ` «Ատլետիկո Մադրիդը», «Աստոն Վիլլան», «Նյուքասլն» ու «Վեսթ Հեմը»։ Նշվում է, որ 31-ամյա կիսապաշտպանի համար մղվող պայքարում ֆավորիտն «Ատլետիկոն» է, քանի որ հենց ինքը` Վեյնալդումը ցանկանում է հանդես գալ ավելի անվանի ակումբի […]
Ավելին
Ֆրանսիացի հանրահայտ վինգեր Ֆրանկ Ռիբերին, ով ներկայումս հանդես է գալիս Ա սերիան ներկայացնող «Սալերնիտանայի» կազմում, օրեր առաջ ավտովթարի է ենթարկվել։ «Ավտովթարի հետևանքով Ֆրանկ Ռիբերիի մոտ ախտորոշվել է գլխի վնասվածք և, անվտանգության կանոններից ելնելով, նա կհանգստանա առաջիկա օրերին»,- նշվում է Սալերնո քաղաքը ներկայացվող ակումբի պաշտոնական կայքի տարածած հայտարարության մեջ։ Հաղորդվում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիսը չի եղել […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 26-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Սենթ Էթիենի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի ու հյուրերն արդեն 16-րդ րոպեին Դենիս Բուանգայի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ Այդուհանդերձ, հետագայում Մաուրիսիո Պոչետինոյի սաները բեկեցին հանդիպման ընթացքն ու 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին։ Հանդիպման հերոսներ դարձան Կիլիան Մբապեն ու Լեո Մեսսին, […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Նիոնում, կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 2021/22 խաղարկության վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը. «Մարսել» – «Բազել» «Լեսթեր» – «Ռեն» ՊԱՕԿ – «Գենտ» «Վիտես» – «Ռոմա» ՊՍՎ – «Կոպենհագեն» «Սլավիա Պրահա» – ԼԱՍԿ «Բուդե Գլիմտ» – «ԱԶ Ալկմար» «Պարտիզան Բելգրադ» – «Ֆեյենորդ» Նշենք, որ 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան մարտի 10-ին, իսկ պատասխաններն` ամսի 17-ին։ […]
Ավելին
Փետրվարի 24-ին կայացան Կոնֆերենցիաների լիգայի անցումային հանդիպումների` 1/16 եզրափակիչի պատասխան խաղերը, որոնց արդյունքներով 8 ակումբներ նվաճեցին մրցաշարի 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Այդ 8 ակումբները միացան մրցաշարի խմբային փուլն առաջին տեղով հաղթահարած մյուս 8 ակումբներին, որոնք միանգամից նվաճել էին 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Այսօր` փետրվարի 25-ին`Երևանի ժամանակով 16:00-ից սկսած` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Նիոնում կկայանա Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 […]
Ավելին
Փետրվարի 24-ին կայացան Եվրոպա լիգայի անցումային հանդիպումների` 1/16 եզրափակիչի պատասխան խաղերը, որոնց արդյունքներով 8 ակումբներ նվաճեցին մրցաշարի 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Այդ 8 ակումբները միացան մրցաշարի խմբային փուլն առաջին տեղով հաղթահարած մյուս 8 ակումբներին, որոնք միանգամից նվաճել էին 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Այսօր` փետրվարի 25-ին`Երևանի ժամանակով 15:00-ից սկսած` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Նիոնում կկայանա Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Մարսելը» հյուրընկալվելիս մրցեց ադրբեջանական «Քարաբաղի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմականության առաջին խաղում պրովանսյան ակումբը հաղթել է 3:1 հաշվով։ Պատասխան հանդիպման մեծ մասն անցավ «Քարաբաղի» ֆուտբոլիստների տարածքային շոշափելի առավելության պայմաններում (57%), սակայն հյուրերն իրենց գոլային պահերն ավելի լավ իրացրին` հաղթելով 3:0 հաշվով։ «Մարսելի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Պապե Գույեն, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպման հաշիվը բացվեց բավական արագ. արդեն 32-րդ վայրկյանին թուրինյան ակումբին առաջ մղեց Դուշան Վլահովիչը։ Ինչպես պարզվեց հետագայում, սերբ հարձակվողը խփել է Չեմպիոնների լիգայի պատմության 2-րդ ամենաարագ գոլը մրցաշարի դեբյուտանտների շրջանակում։ Այդ մասին հայտնում է MisterChip-ը։ Այդ ցուցանիշով նա զիջել է միայն «Սևիլիայի» […]
Ավելին
1 114 115 116 117 118 259

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023