Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում, որտեղ «Ատլետիկո Մադրիդը» B խմբի շրջանակում կմրցի «Լիվերպուլի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» A խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցում է «Բրյուգեի» դեմ։ Առաջին կեսից հետո «քաղաքաբնակները» հաղթում են 2:0 հաշվով։ «Սիթիի» գոլերը խփել են Ժոաո Կանսելուն ու Ռիյադ Մարեզը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» A խմբի շրջանակում հյուրընկալվելիս կմրցի բելգիական «Բրյուգեի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
ՖԻՖԱ -ի Ֆուտբոլի գլոբալ զարգացման բաժնի տնօրեն Արսեն Վենգերն առաջարկում է հանդիպումների գլխավոր մրցավարների համար նույնպես մամուլի ասուլիս անցկացնել։ «Այդ քայլը թույլ կտա խուսափել տարատեսակ վիճելի դրվագներից ։ Բաց դրանից, այն մեզ հնարավորություն կտա զբաղվել դրանց լուծումով, նախքան երկրպագուները կսկսեն քննարել տեղի ունեցածը։ Մրցավարների համար մամուլի ասուլիս կազմակերպելու համար պետք է ստանալ նրանց թույլտվությունը, սակայն […]
Ավելին
«Լայպցիգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Foot Mercato-ն, 23-ամյա ֆուտբոլիստի գործակալ Պինի Զահավին ներկա պահին մի շարք եվրոպական գրանդ ակումբների հետ քննարկում է իր հաճախորդի հավանական տրանսֆերի մանրամասները։ Աղբյուրի փոխանցմամբ` այդ ակումբների թվում են «Ռեալ Մադրիդը», «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին»։ Հատկանշական է, […]
Ավելին
«Բենֆիկան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում 3:0 հաշվով «Բարսելոնային» հաղթելուց հետո պորտուգալական Լիգա ՆՈՍ-ի 8-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ կմրցի «Պորտիմոնենսեի» դեմ։ Խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը. «Մեզ պետք է կենտրոնանալ այս հանդիպման վրա, քանի որ սա լրիվ այլ խաղ է լինելու։ «Բարսելոնայի» դեմ […]
Ավելին
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված ֆուտբոլի պատմության ամենաշոկային հանդիպմանը։ Առանձնացրել ենք 2010 թ. Հարավաֆրիկյան Հանրապետությունում տեղի ունեցած աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչի Ուրուգվայ – Գանա հանդիպումը։ Սալի Մունտարիի և Դիեգո Ֆոռլանի խփած գոլերից հետո կողմերն այդպես էլ 120 րոպեների ընթացքում չկարողացան պարզել հաղթողին, սակայն այդ հանդիպման ամենադրամատիկ իրադարձությունը տեղի ունեցավ հենց խաղավարտին։ Գանայի հավաքականը 120-րդ […]
Ավելին
Սեպտեմբերի 28-29-ին կայացան Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումները։ Ընթացիկ եվրագավաթային մրցաշրջանի իսկական բացահայտումն ու անակնկալը Մոլդովան ներկայացնող «Շերիֆն» է, որը 2-րդ տուրում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Ռեալ Մադրիդին»։ Յուրի Վերնիդուբի թիմը մրցաշարի առաջին տուրում էլ 2:0 հաշվով հաղթել էր Դոնեցկի «Շախտյորին»։ Տիրասպոլը ներկայացնող ակումբը, կայացած երկու տուրերից հետո, վաստակել է 6 […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Բարսելոնան» E խմբի շրջանակում հյուրընկալվելիս 0:3 հաշվով զիջեց «Բենֆիկային»։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, կատակոնական ակումբը Չեմպիոնների լիգայի շրջանակում անցկացրած վերջին 5 խաղերից 4-ում պարտվել է, մեկ հանդիպում էլ ավարտել ոչ-ոքի` գնդակների 2:14 հարաբերակցությամբ։ Բացի «Բենֆիկայի» դեմ կայացած խաղից, «Բարսելոնան» այդ ընթացքում պարտվել է նաև «Յուվենտուսին» (0:3), ՊՍԺ-ին (1:4) և «Բավարիային» (0:3)։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Բարսելոնան» E խմբի շրջանակում հյուրընկալվելիս 0:3 հաշվով զիջեց «Բենֆիկային»։ Կատալոնական ակումբը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի մեկնարկային երկու խաղերում էլ պարտվել է և եզրափակում է E խմբի մրցաշարային աղյուսակը։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, «Բարսելոնան» մինչև այս պահը միայն մեկ անգամ էր եղել, որ պարտվել էր եվրագավաթային մրցաշարի մեկնարկային երկու խաղերում […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023