ԱԱ-2022-ի ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փուլի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչի շրջանակում Ուելսի հավաքականը` Քարդիֆում կմրցի Ուկրաինայի դեմ։ Նշենք, որ այս դիմակայության հաղթողը կնվաճի Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը, հնարավոր է, 2022/23 մրցաշրջանի ավարտից հետո հեռանա մերսիսայդյան ակումբից։ Եգիպտացի հարձակվողի ու «կարմիրների» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, իսկ երկարաձգման շուրջ բանակցություններ դեռ չեն սկսվել։ Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, 29-ամյա ֆուտբոլիստի հաջորդ հավանական ակումբը «Բարսելոնան» է, որի ղեկավարությանը նա խոստացել է 2023 թ. ամռանն անվճար համալրել կատալոնական […]
Ավելին
Interfootball-ի և «Միկա» ֆուտբոլային ակումբի միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր։ Ըստ կնքված պայմանագրի` Interfootball-ը, 2022/23 մրցաշրջանից սկսած, դառնալու է «Միկայի» ինֆորմացիոն հովանավորը։ Այսուհետ Interfootball-ը կլուսաբանի «Միկայի» հանդիպումները, մարզումները և այն ամենը, ինչ կապված է ակումբի հետ։ Նշենք, որ «Միկան» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից արդեն ստացել է անհրաժեշտ լիազորագիրն ու կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի 2022/23 մրցաշրջանին։ […]
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Ռեյմսի» կենտրոնական հարձակվող Յուգո Էկիտիկեն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Նյուքասլի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «կաչաղակները» 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում հասել են վերջնական համաձայնության, իսկ գործարքի դիմաց «Ռեյմսին» կվճարեն 30 մլն եվրո, որին հետագայում հավելավճարների տեսքով կավելանա ևս 5 միլիոն։ Սպասվում է, որ ֆրանսիացի հարձակվողը նոր ակումբի հետ կկնքի […]
Ավելին
Աֆրիկայի Ազգերի գավաթի 2023 թ. խաղարկության որակավորման փուլի 1-ին տուրում Սենեգալի հավաքականը L խմբի շրջանակում սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց Բենինի ընտրանուն։ Հանդիպման հերոս դարձավ սենեգալցիների առաջատար Սադիո Մանեն, ով իր անվան դիմաց հեթ-տրիկ գրանցեց` մրցակցի դարպասն ուղարկելով 3 գնդակ։ 30-ամյա վինգերը Սենեգալի հավաքականի կազմում խփած գոլերի քանակը հասցրեց 33-ի և դարձավ «առյուծների» պատմության […]
Ավելին
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբի 1-ին տուրում Իտալիայի հավաքականը` Բոլոնիայում մրցեց Գերմանիայի ընտրանու դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց երկու գոլ. նախ 70-րդ րոպեին «սկուադրա աձուրիին» առաջ մղեց Լորենցո Պելեգրինին, ապա 73-րդ րոպեին «բունդեսմանշաֆթի» պատասխան գնդակը խփեց Յոզուա Կիմիխը։ Սյսպիսով, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ Նշենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. Հունգարիա 1:0 Անգլիա […]
Ավելին
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբի 1-ին տուրում Հունգարիայի հավաքականը 1:0 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց Անգլիայի նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Հունգարիան 1962 թ. մայիսի 31-ից ի վեր առաջին անգամ հաղթեց «երեք առյուծներին»։ Այդ ժամանակ կողմերն ընդգրկված են եղել աշխարհի 1962 թ. առաջնության միևնույն խմբում, ու «մագյարները» հաղթեցին 2:1 հաշվով։ Դրանից հետո կողմերն անցկացրել էին […]
Ավելին
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբի 1-ին տուրում Հունգարիայի հավաքականը` Բուդապեշտի «Պուշիաշ Արենա» մարզադաշտում մրցեց Անգլիայի ընտրանու դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում` գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 64-րդ րոպեին Հունգարիայի հավաքականին անակնկալ հաղթանակ պարգևեց Դոմինիկ Սոբոսլային, ով դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։ Նշենք, որ այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում. Իտալիան սեփական հարկի տակ կմրցի Գերմանիայի դեմ։ […]
Ավելին
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբի 1-ին տուրում Իտալիայի հավաքականը սեփական հարկի տակ կմրցի Գերմանիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 22:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր` հունիսի 4-ին, պայքարի մեջ մտան նաև մինչև 109 կգ քաշային ծանրորդները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Արսեն Մարտիրոսյանը, ով երկամարտի 371 կգ արդյունքով (170+201 կգ) դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նշենք, որ Ավստրիան ներկայացնող Սարգիս Մարտիրոսյանը պոկում վարժությունում, 172 կգ արդյունքով, նվաճեց փոքր բրոնզե մեդալ։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023