Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին, ով մեր երկիր է ժամանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Վարչապետը կարևորել է ՈՒԵՖԱ-ի աջակցությամբ Հայաստանում ֆուտբոլի զարգացմանն ուղղված ծրագրերը և նշել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է վերջինիս և ՀՖՖ-ի միջև սերտ համագործակցությունը: Նիկոլ Փաշինյանն […]
Ավելին
Հունիսի 16-ին՝ Երևանում, տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև լեգենդների հրաժեշտի հանդիպում։ Հայաստանի լեգենդների հավաքականը 4:1 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Մեր ընտրանու կազմից գոլերի հեղինակներ դարձան Արթուր Սարկիսովը, Յուրա Մովսկիսյանը, Մարկոս Պիզելին ու Էդգար Մանուչարյանը, իսկ վրացիների միակ գոլը խփեց Ալեքսանդր Իաշվիլին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության առաջին չորս հանդիպումների շրջանակում Հայաստանի հավաքականը B դիվիզիոնի 1-ին խմբում վաստակեց միայն 3 միավոր և եզրափակում է այն։ Interfootball-ը, Շոտլանդիայից 1:4 հաշվով կրած պարտությունից հետո, հաշվի առնելով վերջին շրջանում մեր ընտրանու գրանցած անբավարար արդյունքները, Telegram-ի ալիքում հարցում անցկացրեց` պարզելու հետևորդների կարծիքը` արդյո՞ք Խոակին Կապառոսը պետք է շարունակի գլխավորել Հայաստանի հավաքականը, թե` […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառումների շարքում Աբովյան քաղաքում հանդիսավոր կերպով վերաբացվեց «Քաղաքային» մարզադաշտը։ Միջոցառմանը մասնակցեցին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ Հիմնովին վերանորոգված մարզադաշտն այսուհետ կարող է տեղավորել 3100 հանդիսական և ընդունել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հանդիպումներ։ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, խոսելով վերաբացված […]
Ավելին
«Բրայթոնի» կիսապաշտպան Իվ Բիսուման կարիերան կշարունակի «Տոտենհեմի» կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, լոնդոնյան ակումբն ու «ճայերը» 25-ամյա տրանսֆերի հարցում հասել են վերջնական համաձայնության։ «Խցանները» մալիացի հենակետային կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց կվճարեն 29 մլն եվրո, որը, հավելավճարների տեսքով, հետագայում կդառնա 35 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` տրանսֆերի հարցում «Տոտենհեմին» ու «Բրայթոնին» մնացել է հստակեցնել միայն նախատեսված […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում հրապարակվել է 2022/23 խաղարկության ողջ խաղացանկը։ Նոր մրցաշրջանը կմեկնարկի 2022 թ. օգոստոսի 5-ին և կավարտվի 2023 թ. մայիսի 28-ին։ Առաջին տուրում կկայանան հետևյալ հանդիպումները. Օգոստոսի 5 «Քրիսթալ Փելաս» – «Արսենալ», 23:00 Օգոստոսի 6 «Փուլհեմ» – «Լիվերպուլ», 15:30 «Բորնմութ» – «Աստոն Վիլլա», 18:00 «Լիդս» – «Վուլվերհեմպտոն», 18:00 «Լեսթեր» – «Բրենթֆորդ», 18:00 […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին ընդունել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին, ով մեր երկիր է այցելել՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Վարչապետը ողջունել է պարոն Ինֆանտինոյի այցը մեր երկիր և մասնակցությունը ՀՖՖ-ի 30-ամյակի միջոցառումներին, ինչը վկայում է ՖԻՖԱ-ՀՖՖ արդյունավետ համագործակցության մասին: ՖԻՖԱ-ի նախագահը նշել է, որ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, հունիսի 15-ին` Ծովագյուղում տեղի ունեցավ համաշխարհային ու հայկական ֆուտբոլի լեգենդների մասնակցությամբ ցուցադրական հանդիպում։ Միջոցառմանը ներկա էին ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ֆուտբոլային այլ բարձրաստիճան հյուրեր։ Միմյանց դեմ մրցեցին Հայաստանի և ՖԻՖԱ-ի թիմերը։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 8։8 հաշվով։ Մրցող կողմերը հանդիպումն անցկացրել […]
Ավելին
Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Ինչպես արդեն հայտնել ենք, որակավորման առաջին փուլից պայքարը կսկսի նաև «Արարատը», որը մրցելու է «Շկենդիայի» (Հյուսիսային Մակեդոնիա) դեմ։ Վիճակահանության արդյունքում պարզ դարձավ, որ «Ալաշկերտ» – «Համրուն Սպարտանս» զույգի հաղթողը կմրցի Լատվիան ներկայացնող «Վալմիերայի» դեմ։ Նշենք, որ «Շկենդիա» – «Արարատ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա […]
Ավելին
Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Ինչպես արդեն հայտնել ենք, որակավորման առաջին փուլից պայքարը կսկսի նաև «Ալաշկերտը», որը մրցելու է Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսի» դեմ։ Վիճակահանության արդյունքում պարզ դարձավ, որ «Ալաշկերտ» – «Համրուն Սպարտանս» զույգի հաղթողը կմրցի «Վելեժի» (Բոսնիա և Հերցեգովինա) դեմ։ Նշենք, որ «Ալաշկերտ» – «Համրուն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023