Օգոստոսի 9-ին կայացան Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքներով 10 ակումբներ դուրս եկան փլեյ-օֆֆ փուլ։ Որակավորման փլեյ-օֆֆ փուլում այդ 10 ակումբներին կմիանան նաև «Կոպենհագենը» (Դանիա) և «Տրաբզոնսպորը» (Թուրքիա)` ձևավորելով հետևյալ զույգերը. «Քարաբախ» (Ադբրեջան) – «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) «Բուդե Գլիմտ» (Նորվեգիա) – «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) «Մաքքաբի Հայֆա» (Իսրայել) – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) «Դինամո […]
Ավելին
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլը, որի պատասխան հանդիպումների շրջանակում կայացան մի շարք հետաքրքիր հանդիպումներ։ Ամենահետաքրքիր և ամենասկզբունքային դիմակայությունը կայացավ Էյնդհովենի «Ֆիլիպս» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ մրցեցին ՊՍՎ-ն ու «Մոնակոն»։ Դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը, իսկ պատասխան հանդիպումն անցավ էլ ավելի լարված պայքարում։ Առաջին կեսից հետո հոլանդական ակումբը, Ջոուի Վերմանի` 21-րդ րոպեին խփած […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» սեփական հարկի տակ 0:2 հաշվով (ընդհանուր դիմակայությունում` 0:7) զիջեց «Ցրվենա Զվեզդային» ու դուրս մնաց մրցաշարի հետագա պայքարից։ Եղիշե Մելիքյանի թիմը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում, որի շրջանակում մրցելու է Մոլդովան ներկայացնող «Շերիֆի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 18-ին` Երևանում, պատասխան […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը»` Երևանի Վազգեն Սարգսյանի «Հանրապետական» մարզադաշտում, մրցեց Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմականության առաջին խաղում Եղիշե Մելիքյանի սաները զիջել էին 0:5 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա «Փյունիկը» կրկին պարտվեց` այս անգամ 0:2 հաշվով։ Սերբական ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Գելոր Կանգան ու Միլան […]
Ավելին
Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտվեց շախմատի համաշխարհային օլիմպիադան։ Այսօր` օգոստոսի 9-ին, կայացան մրցաշարի վերջին`11-րդ տուրի պարտիաները, որոնց շրջանակում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթեց Իսպանիային։ Արման Փաշիկյանի սաներին հաղթանակ պարգևեց Գաբրիել Սարգսյանը, ով առաջին խաղատախտակի վրա առավելության հասավ Ալեքսեյ Շիրովի նկատմամ։ Մյուս խաղատախտակների վրա Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մանուել Պետրոսյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի։ Այս […]
Ավելին
Հնդկաստանի Չենայ քաղաքում մոտենում է ավարտին շախմատի համաշխարհային օլիմպիադիան։ Այսօր` օգոստոսի 9-ին, կայանում են վերջին` 11-րդ տուրի պարտիաները, որի շրջանակում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցեց Իսպանիայի ընտրանու դեմ` հաղթելով 2.5-1.5 հաշվով։ Արման Փաշիկյանի սաներին հաղթանակ պարգևեց Գաբրիել Սարգսյանը, ով առաջին խաղատախտակի վրա առավելության հասավ Ալեքսեյ Շիրովի նկատմամ։ Մյուս խաղատախտակների վրա Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մանուել […]
Ավելին
Հնդկաստանի Չենայի քաղաքում մոտենում է ավարտին շախմատի համաշխարհային օլիմպիադան։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Ադրբեջանին։ Այդ հաղթանակից հետո մեր ընտրանին վաստակեց 17 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։ 17 միավոր ունի նաև Ուզբեկստանի հավաքականը, որը լրացուցիչ ցուցանիշներով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Օգոստոսի 9-ին կկայանան մրցաշարի վերջին` 11-րդ տուրի պարտիաները, […]
Ավելին
Հնդկաստանի Չենայ քաղաքում շարունակվում է շախմատի համաշխարհային օլիմպիադան։ Այսօր` օգոստոսի 8-ին, կայանում են 10-րդ տուրի պարտիաները, որի շրջանակում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ընտրանուն։ Հայաստանի հավաքականին հաղթանակներ պարգևեցին Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, ովքեր իրենց խաղատախտակների վրա առավելության հասան համապատասխանաբար Շախրիյար Մամեդիարովին ու Նիյաթ Աբասովին։ Այս հաղթանակից հետո Արման Փաշիկյանի սաները վաստակեցին 17 […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 1-ին տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»։ «Քաղաքաբնակների» կազմից դուբլի հեղինակ դարձավ թիմի նորեկ Էրլինգ Հալանդը` մեծապես նպաստելով իր թիմի հաղթանակին։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, նորվեգացի հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» պատմության միայն երկրորդ ֆուտբոլիստն է, ով Պրեմիեր լիգայի շրջանակում իր նորամուտի խաղում դարձել է դուբլի հեղինակ։ Մանկունյական ակումբի կազմում վերջին […]
Ավելին
«Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուսիը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, փարիզյան ակումբի սպորտային խորհրդական Լուիշ Կամպուշն արդեն մի քանի ամիս է գաղտնի աշխատում է իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերն իրականացնելու շուրջ։ Աղբյուրի փոխանցմամբ` այժմ ակումբների միջև բանակցությունները վերջնական փուլում են. կողմերը շատ մոտ եմ գործարքն ավարտին հասցնելուն։ Նշվում է, որ Ռուիսի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023