Հեղինակավոր AS կայքը, հղում կատարելով Odds Scanner-ին, հրապարակել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուներին և յուրաքանչնուր գոլի դիմաց ստացած նրանց հավելավճարները։ Պարզվում է` ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի` Չեմպիոնների լիգայում խփած յուրաքանչյուր գոլն ավելի թանկ արժե, քան Էրլինգ Հալանդի («Մանչեսթեր Սիթիի») տարեկան աշխատավարձն է։ Բանն այն է, որ Մբապեն, ըստ «Պարի Սեն-Ժերմենի» հետ գործող պայմանագրի, […]
Ավելին
Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի` ՖԱԼ-ի, 15-րդ տուրում «Վոլգարը» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվեց «Արսենալ Տուլային»։ Աստրախանը ներկայացնող ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Իլյա Ստեֆանովիչը։ Հատկապես տպավորիչ ստացվեց 26-ամյա հարձակվողի երկրորդ գոլը, երբ գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց կրնկով կատարած անհավանական հարվածով` դառնալով ֆանտաստիկ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
ՊՍԺ-ի հարձկավող Նեյմարը հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է El Pais-ը, բրազիլացի վինգերի հաջորդ կանգառը կարող է դառնալ «Չելսին», որը մտադիր է 2023 թ. ամռանը գնել նրան։ Հաղորդվում է, որ «ազնվականները» պատրաստ են 30-ամյա ֆուտբոլիստին վճարել տարեկան 40 մլն եվրո աշխատավարձ։ Այդուհանդերձ, լոնդոնյան ակումբը գործարքն իրականացնելու դեպքում պայման […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Լեսթերը» հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեց «Վուլվերհեմպտոնին»։ «Աղվեսների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև թիմի լեգենդ Ջեյմի Վարդին, ով փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին, իսկ 79-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` ձևակերպելով վերջնական հաշիվը։ Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, Վարդին դարձել է Պրեմիեր լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, ով առաջնության շրջանակում 100 գոլի հեղինակ է […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Կատալոնական ակումբը հանդիպման ողջ ընթացքում ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Խավիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ուսման Դեմբելեն, Սերժի Ռոբերտոն, Ռոբերտ Լևանդովսկին ու Ֆերրան Տորեսը։ Նշենք, որ Դեմբելեն խփած գոլից բացի, կատարեց նաև 3 գոլային փոխանցում։ Այս հաղթանակից հետո […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 11-րդ տուրում առաջնության առաջատար «Նապոլին» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ռոմայի» դեմ։ Անչափ լարված և համառ պայքարում ընթացած խաղում նեապոլիտանական ակումբը հաղթեց 1:0 հաշվով։ Լուչիանո Սպալետի թիմին հաղթանակ պարգևեց 81-րդ րոպեին Վիկտոր Օսիմենի խփած հիասքանչ գոլը։ Նշենք, որ «Նապոլին» բոլոր մրցաշարերի շրջանակում տոնեց 11-րդ անընդմեջ հաղթանակը։ Այս հաղթանակից հետո «Նապոլին» վաստակեց 29 միավոր […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Նյուքասլը» հյուրընկալվելիս մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Առաջին կեսում «կաչաղակները» շոկի ենթարկեցին «խցաններին»` ստանալով երկու գնդակի առավելություն. 31-րդ ու 40-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Կալում Վիլսոնն ու Միգել Ալմիրիոնը։ Երկրորդ կեսում Անտոնիո Կոնտեի թիմին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը. 52-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը։ Նշենք, որ անգլիացի հարձակվողը Պրեմիեր լիգայի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 11-րդ տուրում «Լացիոն» Բերգամոյի «Ատլետի Աձուրի դ’Իտալիա» մարզադաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։ Մաուրիցիո Սարիի թիմը հիանալի հանդիպում անցկացրեց` բերգամասկներին հաղթելով 2:0 հաշվով։ «Արծիվներին» հաղթանակ պարգևեցին Մատիա Ձականիի ու Ֆելիպե Անդերսոնի խփած գոլերը։ Նշենք, որ «Լացիոն» Ա սերիայի շրջանակում արդեն 6-րդ անընդմեջ «չոր» հանդիպումն է անցկացնում։ Հռոմեական ակումբն Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում բաց է […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կմրցի «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports+» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի Մ-23 տարեկանների առաջնությունը։ Հոկտեմբերի 22-ին պայքարի մեջ մտան 61 կգ քաշային կարգի ազատ ոճի ըմբիշները, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում էր Արսեն Հարությունյանը։ Հարությունյանը մեկնարկեց որակավորման փուլից և, հաղթելով բոլոր մրցակիցներին, հասել էր եզրափակիչ։ Եզրափակիչում Արսենը հոկտեմբերի 23-ին գոտեմարտեց Ղրղզստանը ներկայացնող Թայիրբեկ Ժումաշբեկի դեմ` համառ պայքարում հաղթելով 7:5 հաշվով։ […]
Ավելին
1 739 740 741 742 743 2,056

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023