Պաշտոնական. ՊՍԺ-ն խոշոր տրանսֆեր իրականացրեց

Պաշտոնական. ՊՍԺ-ն խոշոր տրանսֆեր իրականացրեց

07/07/2023 - 18:31

Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքն, ակումբը գնել է Լիսաբոնի «Սպորտինգի» հենակետային կիսապաշտպան Մանուել Ուգարտեին։

Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ փարիզյան ակումբը գործարքի դիմաց վճարել է 60 մլն եվրո։

Հավելենք, որ ուրուգվայցի ֆուտբոլիստը «Սպորտինգի» կազմում հանդես էր գալիս 2021 թ. օգոստոսից` անցկացրած 85 խաղում դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023