«Բավարիա II»-ի կենտրոնական հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կփոխի ակումբային գրանցումը։ Հայազգի հարձակվողի և մյունխենյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, որի երկարաձգման մասին տեղեկություններ դեռևս չկան։ Ինչպես հայտնում է Bmg.Edits-ը, 19-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել Բունդեսլիգան ներկայացնող «Բորուսիա Մյոնխենգլադբախի» համար։ Աղբյուրը դեռևս այլ մանրամասներ չի հայտնում։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկու Ալան Շիրերը վստահ է, որ եթե «Մանչեսթեր Սիթին» դառնա թրեբլի հեղինակ, կհասնի անմահության. «Եթե անկեղծ` «Ման. Սիթիին» երկու խաղ է բաժանում անմահությունից։ Որպեսզի «քաղաքաբնակների» մասին խոսենք այդ կարգավիճակով, նրանց մնացել է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ինտերի» դեմ։ Եթե նրանք հաղթեն թրեբլ, անհավանական կլինի։ Ա՜յ քեզ հնարավորություն»,- Շիրերի խոսքերը մեջբերում […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 35-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Սամպդորիայի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «ռոսոներիներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:1 հաշվով։ Ստեֆանո Պիոլիի թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Օլիվիե Ժիրուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռաֆայել Լեաուն ու Բրահիմ Դիասը։ Հյուրերի միակ գոլը խփեց 40-ամյա հարձակվող Ֆաբիո Կվալյարելան։ Այս հաղթանակից հետո […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 35-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադը» հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորընծա չեմպիոն «Բարսելոնայի» դեմ։ Բասկյան ակումբը, որը պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար, կարողացավ 2:1 հաշվով հաղթել «բլաուգրանային»։ Սան Սեբաստիանից ժամանած հյուրերի գոլերը խփեցին Միկել Մերինոն ու Ալեքսանդր Սյորլոթը։ Խավիի թիմից էլ աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին, ով Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում խփեց իր 22-րդ գոլն […]
Ավելին
Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 13-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվեց «Ցինցինատիին»։ Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Լուկաս Սելարայանը, ով 40-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը` հաշիվը դարձնելով 1:2։ Նշենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը ՄԼՍ-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 11 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։ Հավելենք, որ այս պարտությունից հետո «Կալամբուսը» մնաց 18 միավորով և Արևելյան […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ «Զինագործների» այս արդյունքից «Մանչեսթեր Սիթին» անհասանելի դարձավ մրցակիցների համար և երրորդ անգամ անընդմեջ դարձավ Պրեմիեր լիգայի չեմպիոն։ «Քաղաքաբնակներն» ԱՊԼ-ի չեմպիոն են դառնում 7-րդ անգամ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ «անտառապահները» հաղթեցին 1:0 հաշվով։ Սթիվեն Կուպերի թիմին հաղթանակ պարգևեց Տայվո Ավոնիյիի խփած միակ գոլը։ Այս հաղթանակից հետո «Ֆորեսթը» վաստակեց 37 միավոր և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։ «Արսենալը», 81 միավորով, 2-րդն է։ Նշենք, որ այս […]
Ավելին
ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին, հնարավոր է, շուտով հեռանա փարիզյան ակումբից։ Ինչպես հայտնում է RMC Sport-ը, իտալացի ֆուտբոլիստին զայրացնում է «Պարի Սեն-Ժերմենի» երկրպագուների` իր հանդեպ վերաբերմունքը։ Վերջերս ՊՍԺ-ի երկրպագուները տարբեր ակցկաներ են իրականացրել ակումբի հարձակվողներ Լեո Մեսսիի և Նեյմարի տների առջև, որոնց ընթացքում պահանջել են ակումբից հեռացնել նաև Վերատիին։ Աղբյուրի փոխանցմամբ` այդ ամենը խիստ հիասթափեցրել է […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռեալ Մադրիդի» կազմում։ Կային խոսակցություններ, որ գործարքի շրջանակում «արքայական» ակումբը, հնարավոր է, ներառի նաև Բրահիմ Դիասի տրանսֆերային իրավունքները, ով վարձավճարով հանդես է գալիս «Միլանի» կազմում։ Այդուհանդերձ, ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կողմերը փոխանակում չեն իրականացնելու այս գործարքի շրջանակում։ Աղբյուրի փոխանցմամբ` «Ռեալն» […]
Ավելին
Անգլիայի Առաջին լիգայի (խմբ.` նշանակությամբ երրորդ դիվիզիոնը) փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Շեֆիլ Ուենսդեյը» սեփական հարկի տակ մրցեց «Պիտերբորո Յունայթեդի» դեմ։ Նշենք, որ դիմակայության առաջին խաղում «Պիտերբորո Յունայթեդը» հաղթել էր 4:0 հաշվով։ Այդուհանդերձ, պատասխան խաղի հիմնական ժամանակում «Շեֆիլդի» ֆուտբոլիստները կարողացան հետ բերել կորցրածը և հաղթել նույն 4:0 հաշվով։ Հատկանշական է, որ տանտերերը չորրորդ գոլը խփեցին 90+8-րդ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025