Դրամա Մոստարում. Ուրարտուն 11-մետրանոցներով պարտվեց Զրինսկիին 🎥

Դրամա Մոստարում. Ուրարտուն 11-մետրանոցներով պարտվեց Զրինսկիին 🎥

19/07/2023 - 00:58

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցեց Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող «Զրինսկիի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Զրինսկին» հաղթել էր 1:0 հաշվով։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանն, ապա այն կրկին անհաջող ընթացք ստացավ Դմիտրի Գունկոյի թիմի համար, որը 27-րդ րոպեին հայտնվեց պարտվողի դերում. աչքի ընկավ Նեմանյա Բիլբիան։

Մինչև 74-րդ րոպեն «Ուրարտուին» ոչ մի կերպ չէր հաջողվում խփել պատասխան գնդակը, սակայն «առյուծներին» հաջողվեց բեկել հանդիպման ընթացքը։

Նախ 74-րդ րոպեին Նարեկ Գրիգորյանը շեշտակի հարավածով հավասարեցրեց հաշիվն, ապա 90+1-րդ րոպեին վերջինս նաև դիպուկ իրացեց 11-մետրանոցն ու լուսատախտակին վառեց 2:1 հաշիվը։

Այդ գոլից հետո դիմակայության ընդհանուր հաշիվը դարձավ 2:2, որը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։

Լրացուցիչ ժանանակը նույնպես անհաջող մեկնարկեց հյուրերի համար, քանի որ արդեն 91-րդ րոպեին «Ուրարտուի» դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց «Զրինսկիի» հարձակվող Տոմիսլավ Քիշի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Պետեր Կյեսգորը 11-մետրանոց նշանակեց բոսնիական ակումբի օգտին, որն էլ դիպուկ իրացրեց հենց տուժողը։

Այդուհանդերձ, սա դեռ ամենը չէր, քանի որ «Ուրարտուն» ոչ մի կերպ չէր համակերպվում պարտության մտքի հետ, որի ֆուտբոլիստները 105+3-րդ րոպեին կրկին առաջ անցան հաշվի մեջ. Արաս Օզբիլիսի հիանալի անցումից հետո գոլի հեղինակ դարձավ Արտյոմ Մաքսիմենկոն։

Լրացուցիչ երկրորդ խաղակեսում երկու ակումբներն էլ կարող էին հաշվի մեջ նոր փոփոխություն մտցնել, սակայն քանի անգամ վրիպեցին նպաստավոր դիրքերից։

«Ուրարտուն» լրացուցիչ ժամանակից հետո հաղթում էր 3:2, իսկ ընդհանուր դիմակայությունում գրանցվում էր 3:3 հաշիվը, ինչը նշանակում էր, որ կողմերը հաղթողին պարզելու համար պետք է իրացնեն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար։

Հարվաշածարում ավելի դիպուկ գտնվեցին «Զրինսկիի» ֆուտբոլիստները` դուրս գալով Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որի շրջանակում կմրցի «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) – «Սվիֆթ» (Լյուքսեմբուրգ) դիմակայության հաղթողի դեմ։

«Ուրարտուն» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրոդ փուլում և կմրցի ռումինական «Ֆարուլի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023