Հայկական ֆուտբոլում կատարվում են նշանակալի իրադարձություններ: Interfootball-ը կազմել է հայրենական ֆուտբոլի ընթացիկ քրոնիկոնը:
Ավելին
Հաստատվել է Իսպանիայի Լա լիգայի 2019-2020 թվականների առաջնության խաղացանկը: «Բարսելոնան» «Ռեալին» կհյուրընկալի հոկտեմբերի 27-ին: Մադրիդյան ակումբը «Սանտիագո Բեռնաբեուում» կատալոնացիներին կընդունի 2020 թվականի մարտի 1-ին:
Ավելին
Ֆիլիպե Կոուտինյոյի գործակալ Կիա Ջուրաբչիանը հայտնել է, որ «Բարսելոնան» չի ցանկանում հրաժեշտ տալ բրազիլացուն: «Օրերս ես Բարսելոնայում շփվել եմ Պեպ Սեգուրայի («Բարսելոնայի» սպորտային տնօրեն) հետ: Նա ասաց, որ ակումբն այս ամռանը չի պատրաստվում վաճառել Կոուտինյոյի տրանսֆերը: Նաև հերքում եմ, թե իբր մենք կապ ենք հաստատել ՊՍԺ-ի հետ»,- գործակալի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը: Ավելի վաղ […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է կիսապաշտպան Ռոդրիին (Ռոդրիգո Էրնանդես) ձեռք բերելու մասին: Մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 23-ամյա կիսապաշտպանը Անգլիայի չեմպիոնի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սիթին» «Աթլետիկոյին» կվճարի 70 միլիոն եվրո. հենց այսքան է հրաժարագինը: Ռոդրիին փորձում էր ձեռք բերել նաև «Բավարիան»: Ֆուտբոլիստը բազմիցս խոսել է […]
Ավելին
Ջանլուիջի Բուֆոնը վերադառնում է «Յուվենտուս»: Ինչպես հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը, այսօր 41-ամյա դարպասապահը ժամանել է ակումբի բազա բուժզննում անցնելու: Նրան դիմավորել են «Յուվենտուսի» երկրպագուները: Խաղացողը լուսանկարվել է նրանց հետ և ստորագրություններ բաժանել:
Ավելին
«Չելսիի» նոր գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է իր վերադարձը լոնդոնյան ակումբ: «Ես շատ հպարտ եմ, որ վերադառնում եմ «Չելսի» գլխավոր մարզչի դերում: Բոլորը գիտեն իմ սերը այս ակումբի հանդեպ և մեր համատեղ պատմությունը: Համենայնդեպս ես հիմա ամբողջությամբ կենտրոնացած եմ աշխատանքի և գալիք մրցաշրջանին նախապատրաստվելու վրա: Ես այստեղ քրտնաջան աշխատելու համար եմ և նրա, որպեսզի […]
Ավելին
«Չելսին» հաստատել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Ֆրենկ Լեմպարդ նշանակման մասին: «Ազնվականները» 41-ամյա մասնագետի հետ 3 տարվա պայմանագիր են ստորագրել: Լեմպարդը մոտ 13 տարի պաշտպանել է «Չելսիի» գույները: Լեգենդար ֆուտբոլիստը 2018 թվականից գլխավորում էր «Դերբին»: Հիշեցնենք, որ Լեմպարդը «Չելսիի» մարզչական ղեկին փոխարինում է «Յուվենտուսի» նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին:
Ավելին
«Յուվենտուսը» կրկին փորձում է ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին, որին հավակնում է ձեռք բերել նաև «Նապոլին»: Ինչպես հայտնում է Football Italia-ն, երեքշաբթի թուրինյան ակումբի սպորտային գծով տնօրեն Ֆաբիո Պարատիչին խոսել է արգենտինացի ֆուտբոլիստի կին և գործակալ Վանդա Նարայի հետ: «Յուվենտուսը» պատրաստ է Իկարդիին վճարել տարեկան 8 մլն եվրո աշխատավարձ և ֆուտբոլիստն ինքն էլ դեմ […]
Ավելին
Հարավային Ամերիկայի Գավաթի (Copa America) խաղարկության կիսաեզրափակչում Պերուի հավաքականի 3 անպատասխան գնդակ է ուղարկել Չիլիի ընտրանու դարպասը: Գոլի հեղինակ են դարձել Ֆլորեսը, Յոտունը և Գերերոն: Այսպիսով, Պերուն դուրս է գալիս եզրափակիչ, որտեղ չեմպիոնությունը կվիճարկի Բրազիլիայի ազգային թիմի հետ: Եզրափակիչը կայանալու է հուլիսի 8-ին: Գործող չեմպիոն Չիլիի հավաքականը 3-րդ տեղի համար կմրցի Արգենտինայի ընտրանու հետ:
Ավելին
Մադրիդի «Աթլետիկոն» պաշտոնապես հաստատեց պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Ֆելիքսին ձեռք բերելու մասին: «Բենֆիկայի» 19-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի հետ 5-ամյա պայմանագիր է ստորագրել: Խաղացողի աշխատավարձը կկազմի տարեկան 3.5 միլիոն եվրո, գումարած բոնուսները: Նշվում է, որ «Աթլետիկոն» ֆուտբոլիստի տրանսֆերի համար պորտուգալական ակումբին կվճարի 126 միլիոն եվրո: Սկզբում մադրիդյան ակումբը 30 միլիոն է վճարելու, ապա մնացածը:
Ավելին
1 1,795 1,796 1,797 1,798 1,799 1,892

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023