Լրագրող Ջանլուկա դի Մարցիոն հայտնում է, որ «Յուվենտուսը» կարող է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուին: 26-ամյա հարձակվողին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը «Ինտերն» է, սակայն ֆուտբոլիստը հետաքրքրում է թուրինյան ակումբի սպորտային գծով տնօրեն Ֆաբիո Պարատիչիին: «Յուվենտուսը» դեռ կոնկրետ քայլեր չի ձեռնարկել Լուկակույի տրանսֆրի համար: Հնարավոր է դա միլանցի մրցակիցների գործը բարդացնելու փորձ է: Ավելի […]
Ավելին
«Ռեալը» հայտարարել է պաշտպան Սերխիո Ռեգիլոնի հարցով «Սևիլիայի» հետ համաձայնության գալու մասին: Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը: Հիշեցնենք, որ «Սևիլիան» գլխավորում է «Ռեալի» նախքին գլխավոր մարզիչ Խուլիեն Լոպետեգին:
Ավելին
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հանդիպել է «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսի հետ: Ինչպես հայտնում է As-ը, կողմերը քննարկել են հնարավոր համագործակցությաունը: Արգենտինացի մասնագետը խոստացել է ֆուտբոլիստին, որ տեղափոխության դեպքում նա կարևոր դեր կունենա անգլիական ակումբի համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» պատրաստ է 22-ամյա իսպանացուն վաճառել 50 մլն եվրոյով:
Ավելին
Պաշտպան Աքսել Տուանզեբեն նոր պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որը նախատեսված է մինչև 2022 թվականը: «Աքսելը հիանալի խաղացողի օրինակ է, ով անցել է «Մանչեսթեր Յունայթեդի» համակարգի միջով: Համեստ, աշխատասեր, տաղանդավոր և թիմային ֆուտբոլիստ: Նա հաջող էր հանդես գալիս «Ասթոն Վիլայի» կազմում վարձավճարով և մեծ փորձ է ձեռք բերել: Նա հաջորդ մրցաշրջանին կպատրաստվի մեզ հետ […]
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը կարող է տեղափոխվել «Արսենալ»: Կողմերը բանակցություններ են վարում հնարավոր տրանսֆերի համար: Ինչպես հայտնում է As-ը, անգլիական ակումբը ֆուտբոլիստի դիմաց առաջարկում է 32 մլն եվրո և ևս 3 մլն եվրո հավելավճարի տեսքով: 28-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել Անգլիա, չնայած որ նրանով հետաքրքրված են «Ինտերը», «Բավարիան» և «ՊՍԺ»-ն: Լա լիգայի անցած մրցաշրջանում անցկացրած […]
Ավելին
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եվգենի Մակեևը կհամալրի «Արարատի» կազմը: Հայկական ակումբը հայտաարել է խաղացողի հետ 1 տարով ստորագրելու մասին: Մակեևը «Արարատին» ֆուտբոլիստը կմիանա մոտ օրերս: Նախկինում Մակեևը հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակում», ինչպես նաև «Ռոստովում», «Սոչիում» և «Ռոտորում»:
Ավելին
«Բետիսի» դարպասապահ Պաու Լոպեսը հավանաբար իր կարիերան կշարունակի Ա սերիայում: Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, Իսպանիայի հավաքականի 24-ամյա խաղացողը մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն: Տրանսֆերի արժեքը կկազմի 20 մլն եվրո: Իսկ ակումբներն արդեն համաձայնեցրել են պայմանագիրը: Դարպասապահը «Բետիս» էր տեղափոխվել 2016 թվականին, իսկ այժմ վարձավճարով հանդես է գալիս «Ջենոայում»: «Ռոմա» տեղափոխվելու համար Պաու Լոպեսը […]
Ավելին
Ֆիլիպ Կոկուն նշանակվել է «Դերբիի» գլխավոր մարզիչ: Անգլիական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 48-ամյա մասնագետը 4 տարվա պայմանագիր է ստուրագրել: Հոլանդացին կփոխարինի Ֆրենկ Լեմպարդին, ով գլխավորեց «Չելսին»: Ավելի վաղ Կոկուն լքել էր «Ֆեներբախչեի» գլխավոր մարզչի պաշտոնը:
Ավելին
«Յուվենտուսը» հայտարարել է Ջանլուիջի Բուֆոնի տրանսֆերի մասին: 41-ամյա դարպասապահը թուրինյան ակումբի հետ 1 տարով պայմանագիր է կնքել: Անցած մրցաշրջանում Բուֆոնը հանդես էր գալիս «ՊՍԺ»-ի կազմում, ուր տեղափոխվել էր մեկ տարի առաջ որպես ազատ գործակալ, իսկ մինչ այդ իտալացի դարպասապահը 17 տարի խաղացել է «Յուվենտուսի» կազմում: Լիգա 1-ում Բուֆոնն անցկացրել է 20 հանդիպում և դարձել ֆրանսիայի […]
Ավելին
«Նապոլիի» պաշտպան Ռաուլ Ալբիոլը տեղափոխվել է «Վիլյառեալ»: Իսպանական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսվախ է 3 տարով: Ենթադրվում է, որ «Վիլյառեալը» Ալբիոլի համար իտալացիներին վճարել է 5 մլն եվրո փոխհատուցման գումար: Իսպանացի ֆուտբոլիստը անցած մրցաշրջանում անցկացրած 20 հանդիպումներում խփել է 1 գոլ:
Ավելին
1 1,794 1,795 1,796 1,797 1,798 1,892

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023