«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին և գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ևս մեկ զրույց կունենան։ Սեպտեմբերի 6-ին արգենտինացի ֆուտբոլիստը կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը լինելու է այսօր՝ սեպտեմբերի 7-ին։ Թեստի բացասական լինելու դեպքում Մեսսին կմիանա ակումբի մարզումային խմբին և կհանդիպի հոլանդացի մասնագետի հետ։ Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, կողմերի քննարկման լինելու է ավագի թևկապը, որը ներկա պահին […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն՝ հղում կատարելով Polideportivo-ին, ուրուգվայցի հարձակվողն այսօր՝ սեպմտեբերի 7-ին, Բարսելոնայում Իտալիայի դեսպանատանը պետք է իտալերենի քննություն հանձնի։ Այդ կերպ 33-ամյա հարձակվողը կարող է ստանալ Եվրոպական միության անձնագիր, ինչից հետո «Յուվենտուսի» կազմում չի ձբաղեցնի ոչ ԵՄ քաղաքացի համարվող ֆուտբոլիստներից մեկի տեղը, այսինքն, չի համարվի […]
Ավելին
«Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, հնարավոր է, հեռանա ակումբից։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, խաղացողին հետևում են անգլիական մի շարք ակումբներ։ Խոսքը «Մանչեսթեր Յունայթեդի», «Արսենալի» և «Լիվերպուլի» մասին է։ Այս ակումբները հետևում են խաղացողի շուրջ իրադարձությունների զարգացմանը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Գրիզմանին խոստացել էր, որ եթե Լեո Մեսսին հեռանա ակումբից, նա […]
Ավելին
Սեպտեմբերի 6-ին մեկնարկեց Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության երկրորդ տուրը։ Ա լիգայի 4-րդ խմբում Իսպանիայի հավաքականը Մադրիդի «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում մրցեց ՈՒկրաինայի հավաքականի դեմ՝ որևէ հնարավորություն չտալով մրցակցին։ Լուիս Էնրիկեի սաները ողջ խաղի ընթացքում տոտալ առավելություն ունեին և 4 անգամ «պատժեցին» մրցակցին։ Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ «Ֆուրիա ռոխայի» ավագ Սերխիո Ռամոսը։ 34-ամյա պաշտպանն Իսպանիայի […]
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության երկրորդ տուրի շրջանակում Իսպանիայի հավաքականը Մադրիդում մրցում է Ուկրաինայի հավաքականի դեմ։ Հանդիպման 32-րդ րոպեին «Ֆուրիա ռոխայի» կազմում գոլի հեղիանկ է դարձել «Բարսելոնայի» վինգեր Անսումանե Ֆաթին՝ հաշիվը դարձնելով 3։0։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, 17-ամյա հարձակվողը դարձել է Իսպանիայի հավաքականի պատմության մեջ երբևէ գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Ֆաթին սեպտեմբերի 6-ին 17 տարեկան […]
Ավելին
Բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն 2020/21 մրցաշրջանը միանշանակ կանցիացնի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն ակումբի ղեկավարությանն արդեն տեղյակ է պահել, որ հույսեր է կապում Կոուտինիոյի հետ։ 28-ամյա կիսապաշտպանի վաճառքի միակ հավանական տարբերակն այն է, որ որևէ ակումբ իրապես խոշոր գումար վճարի նրա տրանսֆերի դիմաց, սակայն, հաշվի առնելով կորոնավիրուսի պատճառով […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուրո Վիդալը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, 33-ամյա չիլիացի ֆուտբոլիստը միլանյան ակումբի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Վիդալը «Ինտերի» «2+1» տարբերակով պայմանագիր կկնքի, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 6 մլն եվրո, որին կավելանան նաև տարբեր բոնուսներ։ Նշվում է, որ մինչև «Բարսելոնայի» հետ պայմանագիր խզումը, […]
Ավելին
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Յուվետնուսի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ուրուգվայցի ֆուտբոլիստը թուրինյան ակումբի հետ արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիր կկնքվի «2+1» տարբերակով, այսինքն, խաղացողի պայամանագիրը նախնական կլինի 2 տարով, ինչից հետո հնարավորություն կլինի այն երկարաձգել ևս 1 տարով։ 33-ամյա հարձակվողը «բյանկոներիների» կազմում տարեկան կվաստակի […]
Ավելին
«Ատալանտայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչը մտադիր է սեպտեմբերի 7-ին միանալ Բերգամոն ներկայացնող ակումբի մարզումային խմբին և վերսկսի մարզումները։ Այդ մասին տեղեկացնում է Football Italia-ն։ 32-ամյա սլովենացի ֆուտբոլիստը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հուլիսի 11-ին «Յուվենտուսի» դեմ արտագնա խաղում։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ ֆուտբոլիստը մեկնել էր հայրենիք՝ Սլովենիա, քանի որ առողջական խնդիրներ ուներ և […]
Ավելին
«Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը կարծես թե նոր զբաղմունք է գտել արձակուրդներին։ Ֆուտբոլիստի ընկերուհին` Ավգուստինա Գանդոլֆոն, Instagram-ի stories բաժնում տեսանյութ է ավելացրել, որտեղ Լաուտարոն ինչ-որ ֆերմայում կով է կթում, երբ հանկարծ կենդանին գլուխը կտրուկ թեքում է ֆուտբոլիստի կողմը, իսկ նա վախից տեղից վեր է թռչում 😆 Հ․Գ․ Տեսանյութը դիտելիս բարձրացրեք համակարգչի կամ հեռախոսի ձայնը 😆
Ավելին
1 1,478 1,479 1,480 1,481 1,482 1,965

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023