Լեսթերի հեքիաթը շարունակվում է․ «աղվեսները» շոկի ենթարկեցին բոլորին՝ դառնալով Անգլիայի գավաթակիր 🎥

Լեսթերի հեքիաթը շարունակվում է․ «աղվեսները» շոկի ենթարկեցին բոլորին՝ դառնալով Անգլիայի գավաթակիր 🎥

15/05/2021 - 22:17

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի գավաթի 2020/21 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Չելսին» և «Լեսթերը»։

Հանդիպման առաջին կեսում, ճիշտ է, լոնդոնյան ակումբ ուներ տարածքային առավելություն և գնդակին տիրում էր ժամանակի 55%-ը, միևնույն է, երկու ակումբներն էլ շատ զգուշավոր էին գործում և ողջ խաղակեսի ընթացում կողմերը միասին վերցրած կատարեցին 13 հարված, որոնցի ոչ-ոք դիպում չէին։

Ամեն դեպքում, թիմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսի մեկնարկն էլ նույն սցենարով էր անցնում, սակայն 63-րդ րոպեին, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, Յուրի Տիլեմանսը հեռահար հարվածով առաջ մղեց «Լեսթերին»՝ դառնալով տպավորիչ գոլի հեղինակ։

Բաց թողած գոլից հետո «ազնվականներն» անմիջապես տիրեց նախաձեռնությանը՝ նետվելով առաջ, որպեսզի փրկեն հանդիպումը։

«Չելսին» հանդիպման մնացած ժամանակահատվածում ստեղծեց նվազագույնը 2 իրական գոլային պահ, սակայն թե՛ Բեն Չիլվելի և թե՛ Մեյսոն Մաունթի հարվածներից հետո փայլեց «աղվեսների» դարպասահ Կասպեր Շմեյխելը։

89-րդ րոպեին, ի վերջո, լոնդոնյան ակումբը խփեց պատաասխան գնդակը․ ինքնագոլի հեղինակ դարձավ «Լեսթերի» ավագ Վես Մորգանը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը, խորհրդակցելով VAR համարգի սենյակում աշխատող գործընկերների հետ, չեղարկեց գոլը, քանի որ նախքան դարպասի գրավումը Բեն Չիլվելը եղել էր խաղից դուրս վիճակում։

«Չելսիի» գրոհները չտվեցին իրենվ արդյունքը, իսկ դաշտի նոմինալ հյուրերը անձնուրած պաշտպանվեցին՝ դիմանալով լոնդոնյան ակումբի ճնշմանը։

Այսպիսով, Բրենդան Ռոջերսի թիմը հաղթեց 1։0 հաշվով՝ իր պատմության շրջանակում 1-ին անգամ դառնալով Անգլիայի գավաթակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023