Ինչպես տեղեկացնում է BBC-ն` հղում կատարելով Hopper HQ ընկերությանը, «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ի իր էջում կատարած յուրաքանչյուր գովազդային գրառման դիմաց ստանում է 1.6 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ` համաշխարհային աստղերի շրջանակում դա ամենաբարձր գումարն է։ Ռոնալդուն գովազդային գրառումներից ստացված շահույթի տեսանկյունից առաջին անգամ գլխավորել է ցանկը։ Հավելենք, որ Instagram-ի պատմության շրջանակում Ռոնալդուն […]
Ավելին
«Ռեալի» նախկին կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը , ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։ Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ի լրագրող Մոհամեդ Բուհաֆսին, 35-ամյա ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր է համաձայնեցրել փարիզյան ակումբի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` Ռամոսի բուժզննումը նախատեսված է առաջիկա օրերին։ Այս տեղեկատվությունը հաստատել է նաև իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հիշեցնենք, որ իսպանացի ֆուտբոլիստը «Ռեալում» 16 տարի […]
Ավելին
Հուլիսի 2-3-ին կայանալու են Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի հանդիպումները։ ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հաստատել է բոլոր 4 խաղերի մրցավական անձնակազմերը։ Շվեյցարիա – Իսպանիա հանդիպումը կսպասարեն անգլիացիները` Մայքլ Օլիվերի գլխավորությամբ, եզրերում նրան կօգնեն Ստյուարտ Բերթն ու Սայմոն Բենեթը, իսկ չորրորդ պաշտոնյա է նշանակցել ռումինացի Օվիդիու Հացեգանը։ Բելգիա – Իտալիա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել սլովենացի Սլավկո Վինչիչը, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբը Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի հարցում վերջնական համաձայնության է հասել «Բորուսիա Դորտմունդի» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` 21-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի ստորագրումը, բուժզննումն ու նրա ներկայացումը նախատեսված են Եվրո-2020-ի ավարտից հետո, քանի որ նա Անգլիայի հավաքականի կազմում մասնակցում է մրցաշարին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիացի ֆուտբոլիստի դիմաց «կարմիր սատանաները» […]
Ավելին
Հունիսի 29-ին ավարտվեց Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչ փուլը, ինչից անմիջապես հետո Interfootball-ի Telegram-ի պաշտոնական էջում հարցում տեղադրվեց, որպեսզի պարզենք մրցաշարի այդ հատվածի վատագույն ֆուտբոլիստին։ Քվեարկության ընթացքում կար բացահայտ առաջատար, ով հենց սկզբից նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց և մինչև վերջ պահպանեց առաջատարությունը` դառնալով Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի վատագույն ֆուտբոլիստ։ Խոսքը Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի մասին է, ով ստացել […]
Ավելին
Հունիսի 29-ին ավարտվեց Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչ փուլը, ինչից անմիջապես հետո Interfootball-ի Telegram-ի պաշտոնական էջում հարցում տեղադրվեց, որպեսզի պարզենք մրցաշարի այդ հատվածի լավագույն ֆուտբոլիստին։ Քվեարկության ընթացքը բավական թեժ է անցել։ Պայքարը հիմնականում ծավալվել է երեք ֆուտբոլիստների միջև` Կարիմ Բենզեմայի (Ֆրանսիա), Հարիս Սեֆերովիչի և Յան Զոմերի միջև (երկուսն էլ` Շվեյցարիա)։ Վճռորոշ են դարձել ընդամենը հաշված ձայները, ինչի […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բորուսիա Դորտմունդի» վինգեր Ջեյդոն Սանչոն կարիերան շարունակելու է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Դորտմունդյան ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Յոաքիմ Վացկեն մամուլի ասուլիսի ընթացքում արդեն հաստատել է, որ «Բորուսիան» անգլացի ֆուտբոլիստի տրանսֆերի հետ կապված համաձայնության է հասել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ. «Սանչոյի տրանսֆերի հետ կապված մենք համաձայնության ենք հասել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Ջեյդոնը հեռանալու ցանկություն հայտնեց, […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» շուտով կհայտարարի «Բորուսիա Դորտմունդի» վինգեր Ջեյդոն Սանչոյի տեղափոխության մասին։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մեկ տարուց ավել տևած սագան ավարտվում է, իսկ կողմերը վերջապես համաձայնության են հասել։ Աղբյուրի փոխանցմամբ` մանկունյական ակումբը Սանչոյի տրանսֆերի դիմաց «Բորուսիային» վճարելու է 90 մլն եվրո, որն իր մեջ ներառելու է նաև տարբեր հավելավճարներ։ Հատկանշական է, որ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Էվերտոնի» գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Բենիտեսը, ով 2004-10 թթ. նույն պաշտոնը զբաղեցրել է նաև «Լիվերպուլում»։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Ռաֆա Բենիտեսը վերջին 132 տարվա ընթացքում դարձել է միայն երկրորդ մարզիչը, ով մարզել է մերսիսայդյան երկու գլխավոր ակումբները` «Լիվերպուլը» և «Էվերտոնը»։ Մինչ այս պահը միայն Բրայան Վիլիամ Բարկլայն էր, ով մարզել […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում են համաշխարհային ԶԼՄ-ների բազմաթիվ ներկայացուցիչներ, «Բարսելոնայի» ավագ և առաջատար Լեո Մեսսին դարձել է ազատ գործակալ։ Արգենտինացի ֆուտբոլիստի և «Բարսելոնայի» միջև պայմանագիրը նախատեսված էր մինչև ս/թ հունիսի 3-ը, որն արդեն ավարտվել է։ Հատկանշական է, որ 2000 թ. սկսած` սա առաջին դեպքն է, երբ Լեո Մեսսին գործող պայմանագիր չունի կատալոնական ակումբի հետ։ Հավելենք նաև, որ […]
Ավելին
1 1,063 1,064 1,065 1,066 1,067 1,891

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023