Ավարտվեց անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրը, որի վերջին հանդիպման շրջանակում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց «Քրիստալ Փելասին»։ Կողմերը գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով կիսվեցին մեկական միվորով։ Միկել Արտետայի սաները ողջ խաղի ընթացքում ունեին տարածքային և խաղային առավելություն, սակայն դեպի մրցակցի դարպասը տանող բանալին այդպես էլ չգտան։ Այսպիսով, «Քրիստալ Փալասն» ընդհատում է «Արսենալի»՝ չորս խաղից բաղկացած հաղթանակների շարքը։ […]
Ավելին
«Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը շնորհավորել է «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուին 2020 թվականի արդյունքներով արտասահմանում հանդես եկող լավագույն բելգիացի ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ։ «Դու պարզապես գազան ես խաղադաշտում։ Քո բազմաթիվ նվաճումներից սա առաջինն է։ Հուսով եմ ևս մեկը կնվաճես ամռանը»,- «աղվեսների» բելգիացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Het Laatste Nieuws -ը։ Լուկակուն ընթացիկ մրցաշրջանում «Ինտերի» կազմում, բոլոր խաղերը […]
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Ռեյները, ով վարձավճարով հանդես է գալիս «Բորուսիա Դորտմունդի» կազմում, դժգոհ է գերմանական ակումբում իր կարգավիճակից։ Marca-ի հավաստմամբ՝ բրազիլացին պատրաստվում է լքել դորտմունդյան ակումբը․ 18-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ այլ ակումբի կազմում։ Բոլոր խաղերը միասին վերցրած՝ Ռեյները «Բորուսիայի» կազմում խաղացել է ընդամենը 136 րոպե, մասնակցել է 8 հանդիպման և ոչ միանգամ […]
Ավելին
Պարզվում է՝ VBet Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող երկու ակումբ բավական ամուր պաշտպանություն ունեն։ Ինչպես տեղեկացնում է Vnews.am-ը, 2020/21 մրցաշրջանի ընթացքում եվրոպական բոլոր առաջնությունների շրջանակում «Արարատ-Արմենիան» ունի ամենահուսալի պաշտպանությունը։ Դավիդ Կամպանիայի թիմն, անցկացրած 9 խաղերից հետո, բաց է թողել ընդամենը 3 գնդակ։ Ընդ որում՝ այդ 3 գոլերն էլ «Արարատ-Արմենիան» բաց է թողել առաջնության մեկնարկային խաղերում, իսկ […]
Ավելին
«Շապեկոենսեն» մեկ տարի բացակայությունից հետո վերադառնում է Բրազիլիայի բարձրագույն դիվիզիոն։ Այս մասին իմանում ենք նաև ակումբի Twitter-ի պաշտոնական էջից։ Ակումբը սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության է հասել «Ֆիգեյրենսեի» նկատմամբ և Բ սերիայի ավարտից 4 տուր առաջ ապահովել է հաջորդ մրցաշրջանում իր տեղը Բրազիլիայի բարձրագույն դիվիզիոնում։ 2016 թվականի նոյեմբերի 28-ին «Շապեկոենսեյի» ինքնաթիռը ավիավթարի էր ենթարկվել […]
Ավելին
«Բարսելոնայի» նախագահի թեկնածուների քանակը շարունակում է նվազել։ Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, Էմիլի Ռուսոն հանել է իր թեկնածությունը։ Նախապես նա հավաքել էր բավարար քանակությամբ ստորագրություններ, որպեսզի կարողանար իր թեկնածությունն առաջադրել, սակայն հետագայում որոշ ստորագրություններ կասկածելի էին թվացել․ նշանակվել էր հատուկ մարմին, որը պետք է հետաքններ գործը։ Ռուսոն, չսպասելով հետաքննության ավարտին, հանել է իր անունը «Բարսելոնայի» նախագահի […]
Ավելին
Իսպանիայի Սուպեր գավաթի եզրափակչի ճանապարհին «Բարսելոնան» հաղթահարեց «Ռեալ Սոսիեդադի» արգելքը (1:1, 3:2 11-մետրանոց հարվածաշար)։ Այդ հանդիպմանը կատալոնական ակումբի կազմից բացակայում էր թիմի ավագ և առաջատար Լեո Մեսսին։ Ըստ Opta Sports-ի հաշվարկների՝ «կապտանռնագույններն» առանց Մեսսիի անցկացրած վերջին 10 հանդիպումներում չեն պարտվում՝ տանելով 8 հաղթանակ և 2 հանդիպում ավարտելով ոչ-ոքի։ Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» կազմում, բոլոր խաղերը […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն՝ հղում անելով Sky Sport Italia-ին, «Յուվենտուսի», «Ատլետիկո Մադրիդի» և «Բավարիայի» նախկին հարձակվող Մարիո Մանջուկիչը, հնարավոր է, վերադառնա Իտալիա և իր ելույթները շարունակել «Միլանի» կազմում։ Երեքշաբթի օրը՝ հունվարի 12-ին, «ռոսոներիների» ներկայացուցիչները հանդիպել են 34-ամյա խորվաթ ֆուտբոլիստի գործակալի հետ և քննարկել հնարավոր տեղափոխության մանրամասները․ հաղորդվում է, որ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում։ […]
Ավելին
Իսպանիայի Սուպեր գավաթի կիսաեզրափակիչ խաղում «Բարսելոնան» միայն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի շնորհիվ կարողացավ հաղթահարել «Ռեալ Սոսիեդադի» արգելքը (1։1, 3։2`11-մետրանոց հարվածաշարով)։ 11-մետրանոց հարվածից վրիպած ֆուտբոլիստներից մեկն էլ կատալոնացիների հարձակվող Անտուան Գրիզմանն է․ նրա հարվածը բարձր ստացվեց։ Ինչպես տեղեկանում ենք Sports.ru-ի էջերից, սա ֆրանսիացի ֆուտբոլիստի՝ թվով 5-րդ անընդմեջ վրիպումն էր 11-մետրանոց նշակետից․ երեք անգամ նա վրիպել է Ֆրանսիայի […]
Ավելին
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Գերմանիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակում Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Հոլշտայն Քիլ» ակումբից կրած պարտության և հետագա անելիքների մասին. «Սա շոկ էր, մենք հիաթափված ենք․ ցանկանում էինք կրկնել թրեբլը։ Մեծ հաշվով ամեն ինչ վճռեցին մանրուքները․ հաճելի չէր, որ խաղի վերջին վայրկյաններին գնդակ ընդունեցինք սեփական դարպասը։ Պենք է շնորհավորենք […]
Ավելին
1 588 589 590 591 592 658

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023