Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը կարիերան շարունակելու է Ռումինիայում: 28-ամյա հայ ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել «Պետրոլուլի» հետ: Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Հիշեցնենք, որ Մալաքյանի վերջին ակումբը ղազախական «Ժետիսուն» էր, որտեղից հեռացել էր վերջերս:
Ավելին
Երևանի «Արցախը» շարունակվում է պատրաստվել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ կեսին: Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ պայմանագրեր են կնքվել իվուարցի երկու ֆուտբոլիստների հետ: 22-ամյա հարձակվող Ուիլֆրեդ Էզան մինչ «Արցախ» տեղափոխվելը հանդես է եկել բելառուսական «Գոմել», իսկ 20-ամյա կիսապաշտպան Ջեո Դենի Էքրան` մոլդովական «Սաքսան» ակումբում։ «Արցախը» հաջող ֆուտբոլային կարիերա և թիմում արդյունավետ խաղ է մաղթել […]
Ավելին
«Փյունիկը» Ալանիայում շարունակում է ուսումնամարզական հավաքը: Այսօր՝ հունվարի 26-ին երևանյան թիմը ստուգողական 2 հանդիպումներ է անցկացրել: Առաջին խաղում «Փյունիկը» 2:1 հաշվով հաղթել է «Մոնտանային» գոլ են խփել փորձաշրջան անցնող ֆուտբոլիստը, ում անունը չի նշվում և Ալիկ Առաքելյանը: Երկրորդ խաղում Անդրեյ Տալալաևի գլխավորած թիմը հաղթել է չեխական «Սլավիային». միակ գոլը խփել է «Արցախից» վերադարձած Հովհաննես Պողոսյանը:
Ավելին
1 261 262 263

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023