Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, ՖԻՖԱ-ի նախագ Ջիանի Ինֆանտինոն և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կայցելեն Հայաստան։ Երկու կառույցների նախագահները հունիսի 15-ին և 16-ին կմասնակցեն ՀՖՖ 30-ամյակին նվիրված միջոցառումներին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես հայտնում է «Բենֆիկայի» պաշտոնական կայքը, ակումբը հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերի հարցում վերջնական համաձայնության է հասել «Լիվերպուլի» հետ։ «Արծիվները» բացահայտել են նաև գործարքի մանրամասները. «Բենֆիկան» ուրուգվայցի հարձակվողի վաճառքից ստանալու է 75 մլն եվրո։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` «Բենֆիկան» այս գործարքի դիմաց, հավելավճարների տեսքով, կստանա ևս 20-25 մլն եվրո։ Նշենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը մերսիսայդյան ակումբի […]
Ավելին
Ազգերի լիգայի B դիվիզիոնի 4-րդ խմբի 4-րդ տուրում` սկանդինավյան դերբիի շրջանակում` Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում, միմյանց դեմ մրցեցին Նորվեգիայի ու Շվեդիայի հավաքականները։ «Վիկինգները» բավական արագ առաջ անցան հաշվի մեջ. 10-րդ րոպեին աչքի ընկավ Էրլինգ Հալանդը։ Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում երկու կողմերն էլ կարող էին մի քանի անգամ հաշվի մեջ նոր փոփոխություն մտցնեին, սակայն նախքան ընդմիջման գնալն […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է թուրքական Սուպերլիգան ներկայացնող «Ֆաթիհ Կարագյումրուկի» մամուլի ծառայությունը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Անդրեա Պիռլոն։ Կողմերը կնքել են 2 տարվա պայմանագիր` մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ իտալացի մասնագետի միակ մարզչական փորձը եղել է «Յուվենտուսը», որը գլխավորել է 2020-21 թվականներին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ազգերի լիգայի A դիվիզիոնի 4-րդ տուրում Ուելսի հավաքականը մրցեց Բելգիայի դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպման 86-րդ րոպեին տանտերերի պատասխան գոլը խփեց Բրենան Ջոնսոնը, ով եզրափակեց Արոն Ռեմզիի` կրնկով կատարած անհավանական փոխանցումը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռեալ Մադրիդի» պաշտոնական կայքը, թիմի ավագ Մարսելոն ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու է ակումբից։ Բրազիլացի պաշտպանի պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, իսկ կողմերը որոշել են չերկարաձգել այն։ Աղբյուրի փոխանցմամբ` հունիսի 13-ին` «Սանտիագո Բերբանեու» մարզադաշտում, կկայանա Մարսելոյի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը։ Նշենք, որ Մարսելոն «Ռեալի» պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է։ Նա «արքայական» ակումբի հետ […]
Ավելին
Ազգերի լիգայի D դիվիզիոնի 1-ին խմբի 3-րդ տուրում Անդորրայի հավաքականը` սեփական հարկ տակ, 2:1 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին։ Հանդիպման 82-րդ րոպեին անդորրացիների աջ պաշտպան Չուս Ռուբիոն սեփական կիսադաշտից ընթացքից կատարած հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ` հաշկվը դարձնելով 2:0։ Հանուն արդարության` նշենք, որ տպավորություն էր, թե Ռուբոին փորձում էր գնդակը հեռացնել սեփական կիսադաշտից, այլ ոչ թե հարված […]
Ավելին
Ուրուգվայի հավաքականն ընկերական խաղում 5:0 հաշվով ջախջախել է Պանամային։ Ուրուգվայցիների կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Դիեգո Ռոսի Մարաշլյանը, ով փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին։ 68-րդ րոպեին 24-ամյա հարձակվողը գլխի դիպուկ հարվածով խփեց Ուրուգվայի 5-րդ գոլը` դնելով հանդիպման վերջակետը։ Հավելենք, որ հայկական արմատներով հարձակվողը «չարուայի» կազմում խփեց իր առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը խոսել է իր խաղաոճի մասին. «Ես ցանկանում եմ` մրցակիցներ ասեն. «Գրո՜ղը տանի, նորից նա»։ Նպատակս այն է, որ նրանք վերականգնվելու ժամանակ չունենան։ Մրցակիցը պետք է ամեն պահ վտանգ զգա 90 րոպեի ընթացքում»,- նշել է եգիպտացի ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է Daily Star-ը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը։ Հայտնի է, որ հոլանդացի կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունյաթեդը», որը նրա տրանսֆերի հարցում բանակցություններ է վարում կատալոնական ակումբի հետ։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, մանկունյական ակումբն այս գործարքի վերաբերյալ առաջին առաջարկն է կատարել «բլաուգրանային» և պատրաստ է 25-ամյա ֆուտբոլիստի դիմաց […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023