«Բարսելոնան» հետաձգել է «Այնտրախտի» հարձակվող Լուկա Յովիչի տրանսֆերը: Կատալոնացիների ղեկավարությունն առայժմ որոշել է կենտրոնանալ այլ նպատակների վրա: Ինչպես հայտնում է Marca-ն, «Բարսելոնան» չի ցանկանում մասնակցել 21-ամյա սերբ ֆուտբոլիստի աճուրդին, որով հետքրքրված են նաև «Ռեալը» և «Բավարիան»: Բացի այդ, «Այնտրախտը» դիտարկում է երիտասարդ ֆուտբոլիստին ևս մեկ մրցաշրջանով իր կազմում պահելու տարբերակը: Յովիչը Բունդեսլիգայում անցկացրած 26 խաղերում […]
Ավելին
Ինչպես հայտնում է ԱՊԼ-ի պաշտոնական Twitter-ը, «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն ճանաչվել է ԱՊԼ-ի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: 27-ամյա սենեգալցին մարտ ամսին ԱՊԼ-ում անցկացրել է 5 հանդիպում, խփել է 3 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում: Մրցանակին Մանեից բացի հավակնում էին նաև Էնդրյու Ռոբերթսոնը («Լիվերպուլ»), Բեռնարդու Սիլվան («Մանչեսթեր Սիթի»), Շեյմուս Քոուլմենը («Էվերթոն») և Ջեյմս Ուորդ Պրոուզը […]
Ավելին
«Չելսիի» առաջատար Էդեն Ազարը կիսվել է Զինեդին Զիդանի՝ «Ռեալ» վերադառնալու մասին իր կարծիքով: «Ես «Ռեալի» ֆուտբոլիստ չեմ, բայց որպես Զիդանի երկրպագու՝ շատ ուրախացա, որ նա վերադարձավ, քանի որ ֆուտբոլն ունի Զիդանի կարիքը: «Ռեալի» և նրա երկրպագուների համար դա լավ է, բայց մնացած թիմերի համար՝ ոչ այնքան, քանի որ «Ռեալը» Զինեդին Զիդանի հետ շատ է հաղթում: […]
Ավելին
«Արսենալի» ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը հանդիպել է փոքրիկ Մայկիին: Երեխան, ով «Արսենալի» երկրպագու է, վերջերս կորցրել է տեսողությունը եզակի հիվանդության պատճառով: Գերմանացին Twitter-ի իր էջում հրապարակել է երեխայի հետ հանդիպման տեսանյութը:
Ավելին
Հայտնի է դաձել, թե Հարի Քեյնին ինչքան ժամանակ է հարկավոր ձախ ոտնաթաթի վնասվածքից ապաքինվելու համար: Ինչպես հայտնում է The Telegraph-ը, անգլիացի ֆուտբոլիստը դուրս կմնա առնվազն 3 ամսով: Այդպիսով Քեյնը այս մրցաշրջանում չի կարողանա օգնել «Տոտենհեմին», ինչպես նաև Անգլիայի հավաքականին, որը հունիսի սկզբին պետք է Պորտուգալիայում մասնակցի Ազգերի լիգայի եզրափակիչ մրցաշարին: Հիշեցնենք, որ անգլիացի ֆուտբոլիստը վնասվածքն […]
Ավելին
ՈւԵՖԱ-ն հայտարարել է երկրպագուների շրջանում անցկացրած քվեարկության արդյունքներով Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը: Լավագույնն է ճանաչվել «Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, ով «Պորտուի» դեմ խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Բրազիլացուց բացի մրցանակին հավակնում էին նաև Սոն Հին Մինը («Տոտենհեմ»), Ֆրենկի դե Յոնգը («Այաքս») և Ժերար Պիկեն («Բարսելոնա»):
Ավելին
Ներկայացնում ենք տեսանյութ «Բարսելոնայի» ու «Ռեալի» մասին։ Ինչպիսի տրանսֆերներ կկատարեն այս թիմերը ամռանը, ովքե՞ր կգան ուժեղացնելու կազմերը եւ ովքե՞ր կհեռանան ակումբներից… ի՞նչ փոփոխություններ սպասել Զիդանից ու Վալվերդեից, ի՞նչ կլինի այս ակումբների հետ հաջորդ մրցաշրջանում: Կկայանա՞ն արդյոք աղմկալի տեղափոխություններ. Մբապեն, Ազարը, Նեյմարը եւ այլք։
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 32-րդ տուրում «Նանտը» հյուրընկալել էր «Լիոնին»: Տանտերերը հաղթեցին 2:1 հաշվով: Հանդիպման 11-րդ րոպեին Կալիֆա Կուլիբալին առաջ է մղել տանտերերին: 41-րդ րոպեին Մարտին Տերիեն հաշվենկատ հարվածով գնդակն ուղարկել է դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը: Հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ Լիմբոմբեն տուգանայինից կատարած հիանալի հարվածով հաղթանակ է պարգևել «Նանտին»: «Լիոնը» 2-րդ անընդմեջ պարտությունն է կրում. […]
Ավելին
«Միլանի» հարձակվող Ֆաբիո Բորինիին նկատել են հայերիս համար հետաքրքիր կերպարով: Իտալացի ֆուտբոլիստը կրել է գլխարկ, որին պատկերված է Հայաստանի դրոշի գույները և Արարատ լեռը: Լուսանկարը հրապարակել է Բորինիի կինը:
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խեսել է Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի «Ուեսկայի» դեմ կայանալիք հանդիպմանը թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր մասնակցության մասին: ՄՅՈւ-ի պաշտպան Քրիս Սմոլինգը Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակիչ խաղի 30-րդ րոպեին կոտրել էր արգենտինացի ֆուտբոլիստի քիթը: «Կազմում փոփոխություններ կլինեն: «Բարսելոնան» խիտ օրացույց ունի: Մենք լարված հանդիպում ենք անցկացրել Մանչեսթերում: Առջևում ևս մեկ լարված […]
Ավելին
1 1,820 1,821 1,822 1,823 1,824 1,895

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023