«Պորտուի» առավոտյան մարզման ընթացքում Իկեր Կասիլյասը սրտի պրիստուպ (ինֆարկտ) է ստացել և հոսպիտալացվել: Պորտուգալական ակումբը հայտնում է, որ իսպանացին վիրահատվել է. վիճակը կայուն է: Միջազգային լրատվամիջոցներն արդեն իսկ գրում են այն մասին, որ Կասիլյասը կավարտի կարիերան:
Ավելին
«Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Կինը գրավել է «Ինտերի» ուշադրությունը: Միլանյան ակումբի ղեկավարությունն արդեն քննարկել է Իտալիայի հավաքականի 19-ամյա խաղացողի հնարավոր տրանսֆերի հարցը գործակալ Մինո Ռայոլայի հետ: 2020 թվականի ամռանը Կինը կարող է դառնալ ազատ գործակալ, դրա համար թուրինցիները մտադիր են երկարացնել նրա հետ պայմանագիրը: Corriere dello Sport-ի կարծիքով՝ «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի կամ պաշտպան Միլան Շկրինիարի՝ […]
Ավելին
«Լիվերպուլի» երկրպագուները անկարգություններ են հրահրել Բարսելոնայում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումից առաջ: Սոցիալական ցանցերում մի տեսահոլովակ է հայտնվել, որտեղ մերսիսայդյան ակումբի երկրպագուները տեղի բնակչին նետում են շատրվանի ավազանը: Այս ամենը քննադատել է «Լիվերպուլի» ղեկավարությունը և կոչ է արել երկրպագուներին իրենց պատշաճ պահել: «Մենք հպարտությամբ ենք երգում, որ նվաճել ենք Եվրոպան: Բայց եկեք այս հիանալի քաղաքում մեզ […]
Ավելին
«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին հայտնվել է «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում: Ինչպես հայտնում է beIN Sports-ի լրագրող Տանկրեդի Պալմերին, թուրինցիները մտադիր են մրցաշրջանի ավարտից հետո ձեռք բերել 26-ամյա արգենտինացուն և նրան առաջարկել 5 տարով պայմանագիր տարեկան 8,5 մլն եվրո աշխատավարձով, ինչպես նաև բարձր հավելավճարներ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգենտինացի ֆուտբոլիստով հետաքրքրված են «Նապոլին», «ՊՍԺ»-ն և […]
Ավելին
«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանություն է տվել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Տոտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակից հետո: «Շատ ափսոս, որ Ներեսը չխփեց 2-րդ գնդակը: Բայց մեկ է, «Տոտենհեմի» դեմ տարած մինիմալ հաշվով հաղթանակը նրա դաշտում՝ հիանալի արդյունք է: Կփորձենք զարգացնել հաջողությունը: Պետք է դաս քաղել այս հանդիպումից: Մենք գիտենք, որ կարող ենք ավելի […]
Ավելին
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Այաքսից» կրած պարտության մասին: «Առաջին խաղակեսը մենք ոչ այնքան լավ սկսեցինք: «Այաքսն» ավելի աշխույժ էր, մեզ համար դժվար էր նրանց դիմադրել: Մեզ չէր հերիքում էներգիան: Այն բանից հետո, երբ մենք բաց թողեցինք, մոտավորապես 25-ից 30-րդ րոպեներին մենք վերադարձանք խաղ: Մուսա Սիսոկոն շարժ մտցրեց […]
Ավելին
«Տոտենհեմի» կիսապաշտպան Մուսա Սիսոկոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Այաքսից» կրած պարտությունը: Մենք խաղը լավ չսկսեցինք: Ագրեսիվությունը չէր բավականացնում: Փոխարինման դուրս գալով՝ ես փորձում էի ավելացնել շարժումը, որը մեզ այնքան չէր հերիքում: 2-րդ խաղակեսն ավելի լավ անցկացրինք»,- Սիսոկոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ավելին
Կրիշտիանու Ռոնալդուն ձեռք է բերել Bugatti Voiture Noire մակնիշի լեգենդար ավտոմեքենա: Daily-ն հայտնում է, որ մեծ աղմուկ հանած մեքենան, որի որոշ դետալներ դեռ պատրաստ չեն, պորտուգալացին գնել է 11 միլիոն եվրոյով: Այդպիսով, ավտոմեքենան ամենաթանկն է շուկայում: Վերջերս Ժնևում ներկայացված Bugatti Voiture Noire-ն կարող է զարգացնել 420 կմ/ժ արագություն:
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Տոտենհեմը« հյուրընկալել էր «Այաքսին»: Հյուրերը հաղթեցին. «Տոտենհեմ» – «Այաքս»՝ 0:1: Հանդիպման միակ գոլը գրանցվել է 15-րդ րոպեին. աչքի է ընկել Դոնի վան դե Բեկը: «Այաքսը» մեծ առավելություն է ստանում պատասխան հանդիպումից առաջ: Դիմակայության պատասխան խաղը կայանալու է մայիսի 8-ին:
Ավելին
Ֆրանսիական Լիգա 1-ի 34-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվել էր «Մոնպելյեին». տանտերերը հաղթեցին 3:2 հաշվով: 12-րդ րոպեին Օյոնգոյի ինքնագոլը առաջ է մղել հյուրերին: Րոպեներ անց դարձյալ ինքնագոլ. երկրորդ խաղում անընդմեջ սեփական դարպասն է գրավել Կիմպեմբեն: 62-րդ րոպեին Դի Մարիան դարձյալ առաջ է մղել Ֆրանսիայի չեմպիոնին: 80-րդ րոպեին Դելոտը հավասարեցրել է հաշիվը, իսկ հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 5 […]
Ավելին
1 1,801 1,802 1,803 1,804 1,805 1,896

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023