Հայաստանում անցկացվում է ֆուտբոլային բացառիկ մրցաշար՝ մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնության եզրափակիչ փուլը: Այսօրվանից սկսած՝ մինչև հուլիսի 27-ը ֆուտբոլային տոնը համակելու է ամբողջ քաղաքն ու Հանրապետությունը: Կարևոր բոլոր առումներով Բացի այն, որ Հայաստանը հիանալի հնարավորություն ունի հյուրընկալել մրցաշարը, ֆուտբոլային առումով ևս ամեն ինչ օգտակար է: Հանդիպումներ Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի տարիքակից ընտրանիների հետ, […]
Ավելին
Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնության մեկնարկից առաջ Հայաստանի Մ19 ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հանդիպել է լրագրողներին. ՀՖՖ պաշտոնական կայքը ներկայացրել է «Հանրապետական» ստադիոնում կայացած ասուլիսի տեսանյութը.
Ավելին
«Ռոման» դարձյալ հետաքրքրվում է «Միլանի» կիսապաշտպան Սուսոյով,- հայտնում է Football Italia-ն: Միլանյան ակումբի հետ իսպանացու պայմանագրում նշված փոխհատուցման գումարի չափը կազմում է 40 մլն եվրո: Հայտնի է նաև, որ իտալական ակումբը ֆուտբոլիստի համար չի ստացել այլ առաջարկներ Նախորդ տարի «Ռոման» կրկին դիտարկել էր Սուսոյին ձեռք բերելու տարբերակը: Հնարավոր գործարքի մաս կարող էր դառնալ նաև հռոմեացիների […]
Ավելին
«Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտը ընդգրկված չէ Ավստրիա հավաքի մեկնած 28 ֆուտբոլիստների ցանկում: «Դե Լիգտը չի մեկնել թիմի հետ, քանի որ հնարավոր տրանսֆերի սպասման մեջ է»,- տեղեկացնում է հոլանդական մամուլը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը մոտ է «Յուվենտուս» տեղափոխվելուն: Ամստերդամյան ակումբը պաշտոնապես թույլատրել է նրան չմեկնել հավաքի:
Ավելին
«Բավարիայի» նորեկ Բենժամեն Պավարը մեկնաբանել է մյունխենյան ակումբ տեղափոխությունը: «Ես ծարավ եմ հաղթանակների, ցանկանում եմ մրցանակներ նվաճել: Ֆրանսիայի հավաքականում ես սովորել եմ, որ մենք պետք է միշտ հաղթենք: Ուզում եմ ամեն ինչ նվաճել: Այնպես, ինչպես «Բավարիան», իմ առաջ մեծ նպատակներ է դրված. դրա համար տեղափոխվեցի այստեղ: «Բավարիան» ամենալավ ակումբն է ինձ համար»,- Պավարի խոսքերն է […]
Ավելին
«Լիոնի» նախագահ Ժան Միշել Օլասը խոսել է կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրի ապագայի մասին: «Նաբիլի պայմանագրի վերջին տարին է, դրա համար ակումբների մոտ կարող է գայթակղություն առաջանալ ձգձգել ստեղծված իրավիճակը: Սակայն մենք կարող ենք սպասել, մենք գտնվում ենք ֆինանսական լավ վիճակում: Շատ լավ նորություն կլինի, եթե Ֆեկիրն իրեն նոր ակումբ չգտնի: Այդ ժամանակ մենք կսկսենք բանակեցել նոր […]
Ավելին
«Ռեալ Սոսիեդադը» 24 միլիոն եվրո կստանա Անտուան Գրիզմանի՝ «Բարսելոնա» տեղափոխության տրանսֆերային գումարից: Ինչպես հայտնում է Marca-ն, բասկերն այդ գումարը կստանան 2014 թվականին մադրիդյան ակումբի հետ ձեռք բերված պայմանագրի համաձայն, ըստ որի՝ «Ռեալ Սոսիեդադը» ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի հետագա դեպքում կստանա ստացված գումարի 20 %-ը: Հիշեցնենք, որ երեկ «Բարսելոնան» հաստատել է Գրիզմանին ձեռք բերելու մասին. կատալոնական ակումբը […]
Ավելին
Անտուան Գրիզմանը շուտով պաշտոնապես կներկայացվի որպես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ: Ֆրանսիացու շնորհանդեսը կկայանա հուլիսի 14-ին՝ Երևանի ժամանակով 19:30-ին,- հայտնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը: Հարկ է նշել, որ «Կամպ Նոուի» խոտածածկը փոխվում է, ստադիոնում ընթանում են ծավալուն աշխատանքներ: Հիշեցնենք, որ Գրիզմանը երեկ՝ հուլիսի 12-ին պաշտոնապես դարձել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը:
Ավելին
«Բարսելոնան» պաշտոնապես հայտնեց Անտուան Գրիզմանին ձեռք բերելու մասին: Կատալոնական ակումբը Գրիզմանի պատկերով տեսանյութ է հրապարակել՝ վերնագրելով. «Դուք սպասում էիք»: Իսպանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը հայտնում է նաև, որ Անտուանի հետ 5 տարվա պայմանագիր է ստորագրվել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գրիզմանի համար «Բարսան» «Աթլետիկոյին» կվճարի 120 միլիոն եվրո:
Ավելին
Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը կարիերան կշարունակի ռուսական «Սոչիում»: Այս մասին հայտնում է ВКонтакте-ում ակումբի պաշտոնական էջը: Մեր ֆուտբոլիստը նոր ակումբի հետ 1 տարվա պայմանագիր է ստորագրել: Կարապետյանը 2012 թվականից հանդես է գալիս Լյուքսեմբուրգի առաջնությունում, իսկ 2017 թվականից պաշտպանում էր «Պրոգրեսի» գույները:
Ավելին
1 1,790 1,791 1,792 1,793 1,794 1,896

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023