Արարատ-Արմենիան ոչ ֆուտբոլային հաշվով հաղթեց Շիրակին🎥

Արարատ-Արմենիան ոչ ֆուտբոլային հաշվով հաղթեց Շիրակին🎥

17/10/2020 - 18:20

Հոկտեմբերի 17-ին երեք շաբաթվա դադարից հետո վերսկսվեց VBet Հայաստանի Պրեմիեր լիգան, որն ընդհատվել էր սեպտեմբերի 27-ին արցախա-ադրբեջանական շփման գծին սկսված ռազմական գործողությունների պատճառով։

8-րդ տուրի մեկնարկային խաղում «Արարատ-Արմենիան» քարը քարի վրա չթողեց «Շիրակին»՝ մրցակցի դարպասն ուղարկելով 7 անպաստախան գնդակ։

Դավիդ Կամպանիայի թիմի կազմից դուբլի հեղինակներ դարձան Մայիլսոն Լիման, Լուիս Օգանան, Յուսուֆ Օդուբանջոն, իսկ մեկ գնդակ էլ խփեց Դավիդ Հումանեսը։

Երևանյան ակումբն անցկացրած 4 խաղից հետո 5 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ «Շիրակը» 1 միավորով՝ վերջին՝ 10-րդ հորիզոնականը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023