«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը International Champions Cup-ի շրջանակում կայացած «Արսենալի» դեմ հանդիպումից հետո մեկնաբանել է Գարեթ Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակը. «Բեյլը մեզ հետ է, կշարունակենք աշխատել: Ես չգիտեմ, թե ինչ կլինի հետագայում. այսօր նա ցանկացավ խաղալ: Միմյանց հետ չենք խոսել: Նա նորմալ մարզվում էր, դրա համար էլ այսօր թիմի կազմում էր: Ոչինչ չի փոխվել […]
Ավելին
«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է  La Repubblica-ն, ակումբները մոտ են համաձայնեցնելու 24-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը 75 մլն եվրոյի և հավելավճարների դիմաց: Անգլիական ակումբը Միլինկովիչ-Սավիչին դիտարկում է, որպես Պոլ Պոգբային փոխարինող, քանի որ ֆրանսիացին շուտով կարող է տեղափոխվել «Ռեալ»: 24-ամյա կիասապաշտպանի պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարով:
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալել էր Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմփսին». հանդիպումն ավարտվեց մեր թիմի հաղթանակով 2:0: Հանդիպման 33-րդ րոպեին Անտոն Կոբյալկոն բացել է հաշիվը, առաջին կեսի ավելացված ժամանակում 2-րդ գոլը խփել է Ալֆոնսը: 49-րդ րոպեից հյուրերը խաղացել են 10 ֆուտբոլիստներով: Մրցակիցը Հայաստանի գործող չեմպիոնին պատասխան հանդիպման շրջանակում հյուրընկալելու է հուլիսի 30-ին:
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալում է «Լինքոլն Ռեդ Իմփսին»: Մեր թիմի մեկնարկային կազմը. Չուպիչ, Աչենտե, Գուզ, Մենեզես, Պաշով, Համբարձումյան, Կոջո, Լիմա, Ավետիսյան, Նարսինգ, Կոբյալկո Հանդիպման ուղիղ հեռարձակումը ապահովում է Հ1-ը. կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ: Մեկնարկը` 19:00:
Ավելին
Նաբիլ Ֆեկիրը կարիերան կշարունակի «Բետիսում»: Իսպանական ակումբը հայտարարել է, որ 26-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանի հետ կնքվել է 4 տարվա պայմանագիր: Ինչպես հայտնում է «Լիոնի» պաշտոնական կայքը, տրանսֆերի արժեքը կազմել է 19.5 միլիոն եվրո: Պայմանագիրը նաև ներառում է հավելավճարներ, որոնց չափը կարող է հասնել մինչև 10 միլիոնի: Պայմանագրով նախատեսված է նաև, որ եթե ապագայում «Բետիսը» վերավաճառի ֆուտբոլիստի […]
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է BBC-ն, լոնդոնյան ակումբը համաձայնեցրել է Իսպանիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպանին վարձակալությամբ ձեռք բերելու պայմանները. Սեբալյոսի վարձակալությունը նախատեսված կլինի 1 տարով, հավելյալ տեղեկություններ դեռ չկան:
Ավելին
«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան հավանաբար չի տեղափոխվի «Բարսելոնա»: Ինչպես հայտնում է SportBild-ը, մյունխենյան ակումբը չի պատրաստվում այս ամռանը վաճառել ավստրիացի պաշտպանին: Կողմերը բանակցությունների մեջ չեն մտել: «Բավարիան» չի պատրաստվում քննարկել ոչ մի առաջարկ: Նշվում է, որ «Բարսելոնայի» և «Ռեալի» կողմից Ալաբայով հետաքրքրվածության մասին ինֆորմացիան ֆուտբոլիստի գործակալների աշխատանքն է: Ավստրիացի ֆուտբոլիստի «Բավարիայի» հետ գործող պայմանագրի ժամկետը […]
Ավելին
«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին ցանկանում է տեղափոխվել «Նապոլի»: Ինչպես հայտնում է Tuttosport-ը, նեապոլական ակումբը առաջարկ է արել, որի մանրամասները դեռ չեն հրապարակվում: Ըստ պարբերականի՝ ֆուտբոլիստը գոհ է առաջարկից: Իկարդիի կին և գործակալ Վանդա Նարան արդեն դիտարկում է ֆուտբոլիստի՝ «Նապոլի» տեղափոխվելու տարբերակները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իկարդին հետաքրքրում է «Յուվենտուսին»: Ա սերիայի նախորդ մրցաշրջանում […]
Ավելին
«Արսենալի» պաշտպան Լորան Կոսիելնին ցանկանում է կարիերան շարունակել հայրենիքում Ինչպես հայտնում է RMC Sport-ը, ֆրանսիացին համաձայնեցրել է պայմանագիրը «Ռենի» հետ: 33-ամյա ֆուտբոլիստը «Արսենալի» հետ չի մեկնել ԱՄՆ: «Զինագործների» հետ Կոսիելնիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը:
Ավելին
«Լիոնի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը մոտ է «Բետիս» տեղափոխվելուն: Ինչպես հայտնում է RMC Sport-ը, ֆրանսիական ակումբը թույլ է տվել 26-ամյա ֆուտբոլիստին մեկնել Սևիլիա քննարկելու գործարքի մանրամասները: Սպասվում է, որ ակումբները ֆինանսական հարցերը կհամաձայնեցնեն մոտակա 2 օրվա ընթացքում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բետիսը» Ֆեկիրի համար առաջարկում է 20 մլն եվրո, իսկ «Լիոնը» պահանջում է 30 […]
Ավելին
1 1,781 1,782 1,783 1,784 1,785 1,895

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023