Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն չի մասնակցի «Լևանտեի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 20-րդ տուրի հանդիպմանը, հաստատում է Marca-ն։ Չնայած ֆրանսիացի ֆուտբոլիստն անցնող օրերին մարզվել է ընդհանուր խմբի հետ, նա ծնկի շրջանում ցավեր ունի։ «Լոս բլանկոսի» մարզչական շտաբի որոշմամբ Մբապեն բացի կթողնի վալենսիական ակումբի դեմ խաղը։ Մբապեն բացակայում էր նաև «Ալբասետեի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 […]
Ավելին
«Ատալանտան» ձեռք է բերել Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ջակոմո Ռապսադորիին, հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` Բերգամոն ներկայացնող ակումբն իտալացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 22 միլիոն եվրո։ Ռասպադորին մադրիդյան գրանդում հանդես էր գալիս 2025թ. օգոստոսից, 15 խաղում գրանցել է 2 գոլ ու 3 […]
Ավելին
Այսօր` հունվարի 16-ին, կկայանա Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի վիճակահանությունը։ Իր մրցակցին կիմանա նաև «Նոան»։ Հայաստանի չեմպիոնի ու գավաթակրի հավանական մրցակիցներն են Լիգայի փուլում 13-րդ ու 14-րդ տեղերը զբաղեցրած «Ցելյեն» (Սլովենիա) և «ԱԶ Ալկմարը» (Նիդերլանդներ)։ «Նոան» Լիգայի փուլում պայքարն ավարտել էր 19-րդ տեղում։ Կձևավորվեն նաև հետևյալ զույգերը. 1/8 եզրափակիչում «Նոան» «Ազ Ալկմարի» կամ «Ցելյեի» արգելքը հաղթահարելու […]
Ավելին
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Բարսելոնան» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց Սանտանդերի «Ռասինգին»։ «Բլաուգրանայից» գոլերը խփեցին Ֆերան Տոռեսն ու Լամին Յամալը։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը բոլոր մրցաշարերում տարավ 11-րդ անընդմեջ հաղթանակը։ Այսպիսով, կատալոնական ակումբը դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, իսկ Սեգունդայի առաջատար «Ռասինգն» ավարտեց մրցելույթը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Նիդերլանդների գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Այաքսը» մրցակցի դաշտում 0:6 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել «ԱԶ Ալկմարից»։ Տանտերերից հեթ-տրիկ է գրանցել Թրոյ Փերոթը։ Իռլանդիայի ազգային հավաքականի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 28 խաղում 24 գոլ է խփել, կատարել 4 ասիստ։ Մարտեն Մարտենսի գլխավորած թիմից մեկական անգամ աչքի են ընկել նաև Պեր Կոմպեյներսը, Կես Սմիթն ու Իբրահիմ […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 16-րդ տուրից հետաձգված խաղում «Ինտերը» սեփական դաշտում 1:0 հաշվով դժվարին հաղթանակ է տարել «Լեչեի» նկատմամբ։ «Ներաձուրիի» հաղթական գոլը 78-րդ րոպեին խփել է Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն։ Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 72-րդ րոպեին։ Նույն տուրից հետաձգված խաղում գործող չեմպիոն «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում չի […]
Ավելին
«Մարսելի» հարձակվող Ռոբինիո Վազը տեղափոխվել է «Ռոմա», հաստատում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «ջալոռոսին» ֆրանսիացի ֆուտբոլիստին ձեռք է բերել 22 միլիոն եվրոյով։ Նա նոր ակումբում կխաղա «78» համարով։ 18-ամյա հարձակվողը «Մարսելում» հանդես էր գալիս 2024թ. օգոստոսից, 22 խաղում խփել է 4 գոլ, կատարել […]
Ավելին
«Տոտենհեմը» ձեռք է բերել Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոնոր Գալահերին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «խթանները» 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնել են 40 միլիոն եվրոյով։ Անգլիացի կիսապաշտպանը մադրիդյան գրանդում հանդես էր գալիս 2024թ. օգոստոսից, 77 խաղում խփել է 7 գոլ, կատարել 7 ասիստ։ Գալահերն […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» ավագ Դանի Կարվախալը խոսել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Սեգունդան ներկայացնող «Ալբասետեից» կրած սենսացիոն պարտության (2:3) մասին, հայտնում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը։ ««Ռեալը» գլորվել է անդունդը։ Սեգունդայի ակումբը մեզ դուրս թողեց Իսպանիայի գավաթից, և ես շնորհավորում եմ նրան։ Մենք պետք է ինչպես թիմային, այնպես էլ անհատապես ինքնաքննադատ լինենք։ Դեռ ժամանակ ունենք, […]
Ավելին
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2:3 հաշվով սենսացիոն ու թրիլերային պարտություն կրեց Սեգունդան ներկայացնող «Ալբասետեից»։ Առաջին խաղակեսում կողմերը փոխանակվեցին մեկական գոլով. տանտերերից 42-րդ րոպեին հաշիվը բացեց Խավի Վիլյարը, իսկ «արքայական» ակումբից 45+3-ին պատասխան գոլը խփեց Ֆրանկո Մաստանտուոնոն։ 82-րդ րոպեին Խեֆտեն խփեց «Ալբասետեի» երկրորդ գոլը, բայց 90+1-ին Գոնսալո Գարսիան նորից վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ […]
Ավելին
1 … 176 177 178 179 180 … 2,440

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026