Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը քայլ առ քայլ մոտենում է ավարտին։ Դեկտեմբերի 1-ին մեկնարկեց 5-րդ տուրը, որի շրջանակում «Պորտուն» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Մանկունյական ակումբը խաղի ընթացքում ուներ բացահայտ առավելություն, սակայն ոչ մի կերպ չկարողացավ խփել հաղթական գնդակը։ Գրանցվեց 0։0 հաշիվը, իսկ կողմերը կիսեցին միավորը։ Այս արդյունքի շնորհվի «Պորտուն» նվաճեց 1/8 […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում D խմբի առաջատար «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Այաքսի» դեմ։ Հանդիպումը բավականին դինամիկ և ագրեսիվ պայքարում անցավ։ Խաղը մեկնարկեց «Լիվերպուլի» առավելությամբ։ Մերսիսայդյան ակումբի ֆուտբոլիստները կարող էին հաշվի մեջ առաջ անցնել արդեն 6-րդ րոպեին, երբ Կյորտիս Ջոնսի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։ Ժամանակի ընթացքում Ամստերդամը ներկայացնող ակումբի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության շրջանակում ընթանում է 5-րդ տուրը։ B խումբի առաջատար «Բորուսիա Մյունխենգլադբախը» սեփական հարկի տակ մրցեց «Ինտերի» դեմ։ Միլանյան ակումբը 2։3 հաշվով անչափ կարևոր հաղթանակ տարավ հյուրընկալվելիս և շարունակում է խմբից դուրս գալու հնարավորություններ պահպանել։ Անտոնիո Կոնտեի թիմին հաղթանակ պարգևեցին Մատեո Դարմիանի և Ռոմելու Լուկակուի խփած գոլերը։ Վերջինս դարձավ դուբլի հեղինակ։ «Ներաձուրիների» գոլերին […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Ատլետիկո Մադրիդն» ու «Բավարիան»։ «Բավարիան», որն արդեն նվաճել է 1/8 եզրափակչի ուղեգիր, այս հանդիպմանը մոտեցել էր մի շարք առաջատարների բացակայությամբ, որոնց Հանսի Ֆլիկը հանգիստ էր տվել, ինչն էլ նպաստեց, որ «Ատլետիկոն» խաղի մեծ մասում ուներ […]
Ավելին
Դեկտեմբերի 1-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրը։ B խմբի շրջանակում «Ռեալը» Կիևում հյուրընկալվել էր «Շախտյորին»։ Հանդիպման հենց մեկնարկից Զինեդին Զիդանի թիմը ուներ առավելություն և առաջին խաղակեսի ընթացքում նվազագույնը 2-3 անգամ կարող էր գրավել «հանքափորների» դարպասը, սակայն միայն Մարկո Ասենսիոն երկու անգամ նպաստավոր դիրքերից վրիպեց։ Երկրորդ խաղակեսն էլ էր մեկնարկել «Ռեալի» առավելությամբ, […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը քայլ առ քայլ մոտենում է ավարտին։ Դեկտեմբերի 1-ին մեկնարկում է խմբային փուլի 5-րդ տուրը, որի շրջանակում «Շախտյորը» Կիևում կընդունի «Ռեալ Մադրիդին»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21։55, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «ԱրմենիաՊրեմիում» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնրակային կազմերով․
Ավելին
Ինչպես տեղեկացնում է El Churinguito TV-ն, «Ռեալն» ու ՊՍԺ-ն, հնարավոր է, տրանսֆերային փոխանակում իրականացնեն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբը մտադիր է Էդեն Ազարի փոխանակել Կիլիան Մբապեի հետ։ Լրագրող Էդուարդո Ինդան հայտնում է, որ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը համաձայն է բաց թողնել Վինիսիուս Ժունիորին, սակայն «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է համաձայնության հասնել հենց Ազարի հետ փոխանակման […]
Ավելին
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը խոսել է այն մասին, թե ինչու է դատական հայց ներկայացրել կատալոնական ակումբի դեմ․ ««Բարսելոնան» որևէ փոխհատուցում չի վճարել ինձ աշխատանքից ազատելու դիմաց, նրանք նույնիսկ չեն զանգահարել և զգուշացրել, որ ես հեռացված եմ աշխատանքից։ Ակնհայտ է, որ ակումբը լավ ժամանակների միջով չի անցնում, դա շատ լավ տեսանելի էր, երբ ես […]
Ավելին
«Բարսելոնան» պաշտոնապես հաստատել է, թե երբ են անցկացվելու ակումբի հաջորդ նախագահական ընտրությունները։ Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, ընտրությունները կանցկացվեն 2021 թվականի հունվարի 24-ին։ 2020 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը թեկնածուները պետք է հավաքեն բավարար քանակի ստորագրություններ, որպեսզի կարողանան մասնակցել ընտրություններին։ Հունվարի 15-22-ը հաստատված թեկնածուներևը կկարողանան ակտիվ ընտրարշավ իրականացնել։ Ընտրությունները պետք է […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ամենայն հավանականությամբ, 2021 թվականի ամռանը չի տեղափոխվի «Ռեալ»։ Ինչպես տեղեկացնում է La Parisien-ը, «արքայական» ակումբը կորոնավիրուսի համաճարակի պատճառով ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնել և դժվար թե կարողանա մի քանի ամսից այդպիսի թանկ տրանսֆեր իրականացնել։ Տրանսֆերի իրականացմանը կարող է խոչընդոտել նաև ֆուտբոլիստի բարձր աշխատավարձը, որը նա ստանում է ՊՍԺ-ի կազմում։ Նշվում […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023