Լեգենդների Էլ կլասիկոյում Ռեալը հաղթել է Բարսելոնային🎥

Լեգենդների Էլ կլասիկոյում Ռեալը հաղթել է Բարսելոնային🎥

21/07/2021 - 10:10

Հուլիսի 20-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի «Բլումֆելդ» մարզադաշտում կայացել է լեգենդների Էլ կլասիկո, որի շրջանակում միմյանց դեմ են մրցել «Բարսելոնայի» և «Ռեալի» կազմում տարբեր տարիներին հանդես եկած ֆուտբոլիստներ։

Խաղն անցել է բավական ընկերական և ջերմ մթնոլորտում, իսկ հաղթել են «արքայական» ակումբի լեգենդները` 3:2 հաշվով տանելով կամային հաղթանակ։

Ռոնալդինիոն, 27-րդ րոպեին հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը, առաջ է մղել «Բարսելոնային», սակայն «Ռեալի» կազմից 42-րդ րոպեին Պեդրո Մունիտիսը նախ հավասարեցրեց հաշիըվ, ապա 44-րդ րոպեին Ալֆոնսո Պերեսն առաջ մղեց արդեն մադրիդյան թիմին։

Ճիշտ է, 60-րդ րոպեին Ժոֆրե Մատեուն հաշիվը դարձրեց 2:2, սակայն 70-րդ րոպեին Ռուբեն Դե լա Ռեդը կրկին վերականգնեց «Ռեալի» առավելությունը` ձևակերպելով նաև այս ընկերական հանդիպման վերջնական հաշիվը` 3:2։

Այսպիսով, «Ռեալի» լեգենդները 3:2 հաշվով հաղթեցին «Բարսելոնայի» լեգենդներին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023