Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Պորտուի» ձախ պաշտպան Ալեքս Տելեսին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է «4+1» տարբերակով, իսկ մանկունյական ակումբը 27-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի դիմաց վճարել է 15 մլն եվրո։ Ալեքս Տելեսը 2016 թվականից հանդես է գալիս «Պորտուի» կազմում, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ մասնակցել է 195 հանդիպման՝ դառնալով […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի նախկին հարձակվող Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանական արմատներով կամերունցի հարձակվողը մյունխենյան ակումբին բաժին է հասել անվճար, քանի որ խաղացողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ սեպտեմբերի 1-ին ավարտվել էր և նա ազատ գործակալի կարգավիճակում էր։ Կողմերի միջև կնքվել է 1 տարվա պայմանագիր։ Նոր ակումբի կազմում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, «Յուվենտուսի» վինգրեր Դուգլաս Կոստան 2020/21 մրցաշրջանը վարձակալությամբ կանցկացնի մյունխենյան ակումբի կազմում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» վարձակալության ավարտից հետո չի ունենալու խաղացողին գնելու անմիջական իրավունք։ Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը 2015-2017 թվականներին արդեն հանդես եկել է «գերմանական մեքենայի» կազմում, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ խաղադաշտում հայտնվել է 77 անգամ՝ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Էվերտոնի» պաշտոնական կայքը, ակումբը «Նորվիչից» ձեռք է բերել Անգլիայի Մ-21 տարեկանների հավաքականի կենտրոնական պաշտպան Բեն Գոդֆրեյի տրանսֆերային իրավունքները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդյան ակումբը 22-ամյա պաշտպանի դիմաց վճարել է 27․5 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր։ Գոդֆրեյը 2017 թվականից համարվում էր «Նորվիչի» ֆուտբոլիստ, որի կազմում մասնակցել է 78 հանդիպման՝ դառնալով […]
Ավելին
«Պորտուի» ձախ պաշտպան Ալեքս Տելեսը կարիերան շարունակելու է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, մանկունյական ակումբը 27-ամյա բրազիլացի պաշտպանի դիմաց կվճարի 15 մլն եվրո, իսկ կողմերի միջև պայմանագիրը կկնքվի «4+1» տարբերակով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Տելեսն արդեն Մանչեսթերում է և բուժզննում է անցել նոր ակումբի համար։ Կոմղերը շուտով պաշտոնապես կհայտարարեն գործարքի մասին։ […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան և «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը, ամենայն հավանականությամբ, իրենց կարիերան կշարունակեն «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, երկու ֆուտբոլիստներն էլ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, բուժզննում կանցնեն նոր ակումբի համար։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը Գարսիայի դիմաց կվճարի 15 մլն եվրո և նրա հետ կկնքի 5 տարվա պայմանագիր, իսկ հոլանդացի […]
Ավելին
Ինչպես գիտեք, սեպտեմբերի 27-ից սկսած արցախա-ադրբեջանական ողջ երկայնքով թեժ մարտեր են ընթանում։ Ինչպես տեղեկացնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը, առաջնագծում զոհվել է «Ալաշկերտ-2»-ի նախկին ֆուտբոլիստ Լիպարիտ Դաշտոյանը։ Այդ մասին ակումբը գրել է հետևյալը․ «Ցավալի լուր առաջնագծից: «Ալաշկերտ-2»-ի նախկին ֆուտբոլիստ Լիպարիտ Դաշտոյանը արիաբար միացավ իրենց կյանքը Հայրենիքին նվիրաբերած Հերոսների շարքին: Ննջիր խաղաղությամբ, Հզոր Զինվո’ր ջան:«Ալաշկերտ» ՖԱ-ն իր […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Բարսելոնան» «Նոու Կամպ» մարզադաշտում մրցեց «Սևիլիայի» դեմ։ Կողմերը բավակաին արագ փոխանակվեցին խփած մեկական գոլով․ նախ 8-րդ րոպեին Լյուկ դե Յոնգը առաջ մղեց անդալուսական ակումբին, ապա 10-րդ րոպեին Ֆիլիե Կոուտինիոն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ Հանդիպման մնացած ժամանակահտվածում երկու թիմերն էլ կարող էին խփել հաղթական գնդակը, սակայն հաշվի մեջ այդպես […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակում շարունակվում է խոշոր անակնկալների շարքը։ «Մանչեսթեր Յունայթեդ» 1։6 «Տոտենհեմ» խաղին միացավ նաև «Աստոն Վիլլա» 7։2 «Լիվերպուլ» հանդիպումը։ Այո՛, այո, Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 7 գնդակ բաց թողեց նախորդ մրցաշրջանի հետնապահներից մեկից, որին կարողացավ պատասխանել միայն երկու անգամ։ Հանդիպման հերոսները միանշանակ «Աստոն Վիլայի» առաջատար Ջեք Գրիլիշն ու թիմի […]
Ավելին
Հոկտեմբերի 4-ին իտալական Ա սերիայի 3-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ պետք է մրցեր «Նապոլիի» դեմ։ Թուրինյան ակումբը ժամանել էր խաղին, հայտնել էր մեկնարկային կազմերը, սակայն նեապոլիտանական ակումբն այդպես էլ չժամանեց խաղին։ Բանն այն է, որ «Նապոլիի» կազմում մի շարք ֆուտբոլիստներ և ակումբի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն վարակված են կորոնավիրուսով, իսկ Նեապոլի առողջապահության համակարգը […]
Ավելին
1 1,468 1,469 1,470 1,471 1,472 1,982

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023