Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչում ուժերը չափեցին «Ֆիորենտաինան» և «Ինտերը»։ Խաղի հիմնական ժամանակում կողմերը հաղթողին չկարողացան որոշել․ գրանցվեց 1։1 հաշիվ։ Առաջին խաղակեսի 40-րդ րոպեին Արտուրո Վիդալի՝ հստակ իրացրած 11-մետրանոց հարվածին «մանուշակները» պատասխանեցին երկրորդ խաղակեսի 57-րդ րոպեին Քրիստիան Կուամեի գոլով։ Թվում էր, թե կողմերը հաղթողին կորոշեն 11-մետրանոց հարվածաշարի միջոցով, սակայն 119-րդ րոպեին «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն […]
Ավելին
Ինչպես հաղորդում է ESPN պարբերականը, «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին, հնարավոր է, բաց թողնի Իսպանիայի Սուպեր գավաթի կիսաեզրափակչի շրջանակում կայանալիք «Ռեալ Սոսիեդադի» դեմ հանդիպումը։ 33-ամյա հարձակվողը բաց է թողել ակումբի` հունվարին 13-ին առավոտյան կայացած մարզումը։ Աղբյուրը հայտնում է, որ արգենտինացին վնասել է կոնքը հունվարի 9-ին կայացած Լա լիգայի 18-րդ տուրի «Գրանադայի» դեմ հանդիպման ժամանակ։ Կատալոնական ակումբում […]
Ավելին
Ինչպես հաղորդում է Goal.com-ը՝ հղում անելով The Athletic-ին, 2011 թվականին «Մանչեսթեր Սիթին» ձևական (կեղծ) աշխատանքի է ընդունել ակումբի 14-ամյա անդամներից մեկի՝ Գաբրիել Ֆերնանդո Ալմեյդայի հայրիկին որպես սկաուտ և աշխատավարձ վճարել նրան՝ իրականում ոչինչ չանելու դիմաց։ Վճարելով Ալմեյդայի հայրիկին՝ «քաղաքաբնակները» ցանկացել են վարձահատուց լինել իրենց պատանի ֆուտբոլիստին՝ ակումբի կազմում հանդես գալու դիմաց, ինչն արվել է ԱՊԼ-ի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը 2021 թվականի ամռանը կհեռանա ակումբից, իսկ նրա գործակալ Մինո Ռայոլան հետաքրքրված է խաղացողի՝ «Բարսելոնա» տեղափոխությամբ։ 20-ամյա նորվեգացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են բազմաթիվ եվրոպական գրանդ ակումբներ, սակայն, ըստ Onze TV3-ի լրագրող Օրիոլ Դոմենեկի տեղեկությունների՝ Հալանդի գործակալ Մինո Ռայոլայի համար ամենագրավիչ տարբերակը կլինի ֆուտբոլիստի՝ «Բարսելոնա» տեղափոխությունը։ Բանն […]
Ավելին
Օրեր առաջ «Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլը Twitter-ի իր միկրոբլոգում պատասխանել է երկրպագուների հարցերին։ 32-ամյա ֆուտբոլիստի հետևորդներից մեկը նրան հարցրել է՝ կավարտեր ֆուտբոլիստի կարիերան, թե կտեղափոխվեր «Տոտենհեմ», որին Օզիլը պատասխանել է հետևյալ կերպ․ «Պարզ հարց․ կավարտեի կարիերաս»։ Հունվարի 15-ին՝ ուշ երեկոյան, «Տոտենհեմը» ԱՊԼ-ի 16-րդ տուրից հետաձգված հանդիպման շրջանակում մրցելու է «Ֆուլհեմի» դեմ։ Այդ հանդիպման նախախաղային ասուլիսի […]
Ավելին
Հունվարի 9-ին Լա լիգայի առաջատար «Ատլետիկո Մադրիդը» 18-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ պետք է մրցեր «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ, սակայն Մադրիդում ձյան տեսքով վերջին 50 տարվա ամենաառատ տեղումների պատճառով բասկյան ակումբի ինքնաթիռը չկարողացավ վայրէջք կատարել «Բարախաս» օդանավակայանում` վերադառնալով Բիլբաո։ Այդ weekend-ին «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներին հանգիստ էր տրված։ Միայն փոքր մարզումային խումբ էր մարզվել ակումբի մարզաբազայում, իսկ […]
Ավելին
«Բարսելոնայի» և «Ինտերի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օն Sport Bible-ին տված հարցազրույցի ժամանակ համեմատել է մարզիչներ Պեպ Գվարդիոլային և Ժոզե Մոուրինիոյին, որոնց ղեկավարությամբ ֆուտբոլիստը ելույթ է ունեցել կատալոնական և միլանյան ակումբներում։ «Չեմ կարծում, որ կարելի է միանշանակ ասել, թե նրանցից ով է լավագույնը․ ոճի հարց է։ Նրանցից յուրաքանչյուրն ունի իր խաղավոճը, սակայն ես նախընտրում եմ Մոուրինիոյին։ […]
Ավելին
KPMG դիտորդական կազմակերպությունը ներկայայացրել է եվրոպական թոփ-5 առաջնությունների հաղթողների ամենաթանկ ֆուտբոլիստների եռյակը։ KPMG-ն այս եզրակացությանը հանգել է հիմնվելով սեփական մեթոդիկայի վրա։ Ֆուտբոլիստների արժեքները գնահատվել են 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ։ Ըստ KPMG-ի՝ եվրոպական թոփ-5 առաջնությունների գործող չեմպիոնների ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն ունեն հետևյալ տեսքը․ Լա լիգա «Ռեալ Մադրիդ» – Կազեմիրո (72․6 մլն եվրո), Ռաֆայել Վարան (70․2 մլն […]
Ավելին
Հունվարի 13-ին անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 1-ին տուրից հետաձգված «Բյորնլի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը։ Մանկունյական ակումբը Պոլ Պոգբայի հեղինակած միակ գոլի շնորհիվ դժվար հաղթանակ տարավ հյուրընկալվելիս և գլխավորեց մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Լիվերպուլին» գերազանցելով 3 միավոր։ Պարզվում է՝ անցկացրած 17 խաղից հետո «Յունայթեդը» ԱՊԼ-ի առաջատար շատ վաղուց չէր եղել։ Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, նման […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, թարմացրել է Սլովակիայի Ֆորտունա լիգայի շրջանակում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Բարելավումից չի խուսափել նաև «Ժիլինայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 250 հազար եվրոյից դարձել է 600 հազար եվրո։ Հայազգի ֆուտբոլիստն իր տրանսֆերային արժեքով «Ժիլինայի» ամենաթանկարժեք խաղացողն է։ Նա այդ […]
Ավելին
1 1,372 1,373 1,374 1,375 1,376 1,993

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023