Վենգերը մեկ խաղով կվերականգնի մարզչական կարիերան

Վենգերը մեկ խաղով կվերականգնի մարզչական կարիերան

13/10/2021 - 13:38

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ով ներկայումս ՖԻՖԱ-ում զբաղեցնում է Ֆուտբոլի գլոբալ զարգացման բաժնի տնօրենի պաշտոնը, մեկ խաղով կվերսկսի մարզչական կարիերան։

Ինչպես տեղեկացնում է Al Arabiya-ն, ֆրանսիացի մասնագետը կգլխավորի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասր» և «Ալ Հիլալ» ակումբների միավորված թիմը։

Աղբյուրի փոխանցմամբ` այդ միավորված թիմը 2022 թ. հունվարին ընկերական Riyadh Season Cup մրցաշարի շրջանակում մրցելու է ՊՍԺ-ի դեմ։

Հիշեցնենք, որ Արսեն Վենգերը 1996-2018 թթ. մարզել է «Արսենալը»` ակումբի հետ նվաճելով 17 տիտղոս։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023